Քլոդ ՄաքՔեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլոդ ՄաքՔեյ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1889(1889-09-15)[1][2] կամ 1890[3][4][5][…]
ԾննդավայրClarendon Parish, Միդլսեքս, Ճամայկա
Մահացել էմայիսի 22, 1948(1948-05-22)[6][1][2][…]
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանCalvary Cemetery
Քաղաքացիություն Colony of Jamaica
Ազգությունաֆրոամերիկացի
Կրոնկաթոլիկություն[7][8]
ԵրկերSongs of Jamaica? և If We Must Die?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և վիպասան
ԱշխատավայրWorkers' Dreadnought?
Պարգևներ և
մրցանակներ
 Claude McKay Վիքիպահեստում

Քլոդ ՄաքՔեյ, ի ծնե Ֆեստուս Կլաուդիուս ՄաքՔեյ (անգլ.՝ Claude McKay, Festus Claudius McKay, սեպտեմբերի 15, 1889(1889-09-15)[1][2] կամ 1890[3][4][5][…], Clarendon Parish, Միդլսեքս, Ճամայկա - մայիսի 22, 1948(1948-05-22)[6][1][2][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[9]), վեստ-ինդիական ծագմամբ ամերիկացի գրող, վեստ-ինդիական գրականության դասական, հարլեմյան վերածննդի ակտիվ գործիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահարուստ ֆերմերների որդի է, հայրն աշանտի ժողովրդից է, մայրը՝ Մալգաշներից։ Յոթ տարեկանից ապրել է ավագ եղբոր՝ դպրոցական ուսուցչի մոտ և դաստիարակվել նրանց կողմից։ Նա տասը տարեկան հասակում սկսել է բանաստեղծություններ գրել։ Քլոդի բանաստեղծությունների դեբյուտային ժողովածուն (1912) դարձել է Ճամայկայի պատուայի առաջին գիրքը։ Նույն թվականին տեղափոխվել է ԱՄՆ։

Ընդունվել Է Ալաբամայի Տասկիգայի համալսարան, սակայն ցնցվել է նրա կիսապատերազմական կարգով և ռասիստական իրավիճակով, տեղափոխվել է Կանզասի պետական համալսարան։ Այնտեղ կարդացել է Ուիլյամ Դյուբուի Սևամորթ ժողովրդի հոգի գիրքը, որը նրա համար բացահայտում էր դարձել։ 1914 թվականին թողել է ուսումը և տեղափոխվել Նյու Յորք։ 1917 թվականին բանաստեղծություններ է հրապարակել Ուոլդո Ֆրենկի և Վանա Վիկ Բրուքսի The Seven Arts ամսագրում, դարձել է The Liberator սոցիալիստական ամենամսյա ամսագրի (Մաքս Իսթմենի հետ միասին) համահեղինակ։ Դարձել է սևամորթ արմատականների խմբի անդամ, մտերմացել է Մարկուս Գարվիի և գունավոր բնակչության առաջընթացի խթանման ազգային ասոցիացիայի հետ։

ՀանդիպումԳրիգորի Զինովևի և Բուխարինի հետ։ Մոսկվա, 1923 թվական

1919 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ապրել է մինչև 1921 թվականը։ Մոտ էր Բանվորների Սոցիալիստական դաշնությանը և նրա ղեկավար Սիլվիա Պանկհերսթին։ Բանաստեղծություններ է տպագրել Cambridge Magazine շաբաթաթերթում, որը հրատարակել է Չարլզ Օգդենը։ 1922 թվականից մինչև 1923 թվականն այցելել է Խորհրդային Ռուսաստան, մասնակցել է Մոսկվայի Կոմինտերնի IV կոնգրեսի աշխատանքին։ Հանդիպել է Տրոցկիի, Զինովևի, Բուխարինի, Ռադեկի, ինչպես նաև Նիկոլայ Չուկովսկու հետ, որն այդ հանդիպման մասին հիշողություններ է թողել։ Սոցիալիզմի գաղափարների հանդեպ ամբողջ համակրանքի դեպքում կոմունիստական կուսակցության անդամ չի դարձել։

Վերադարձել է ԱՄՆ։ 1920-ականների վերջից առավելապես հանդես է եկել որպես արձակագիր։ Նրա 1928 թվականին գրված առաջին վեպն արժանացել է Հարմոնի հիմնադրամի մրցանակին՝ սևամորթային նվաճման համար, մեծ ազդեցություն է ունեցել Արևմտյան Հնդկաստանի, սևամորթ Աֆրիկայի, Եվրոպայի մտավորականների վրա, սակայն խիստ քաղաքականացված քննադատություն է առաջացրել Ու. Դյուբայի մոտ՝ էկզոտիզմի և մարմնի կյանքի նկատմամբ չափից ավելի ուշադրության համար (ՄաքՔեյը բիսեքսուալ էր)։ ՄաքՔեյի երկրորդ՝ Բանջոյ վեպն Էմե Սեզերի աջակցությունն է ստացել որպես սևամորթ կյանքի ճշմարիտ պատկեր։

1930 թվականից մինչև 1933 թվականն ապրել է Մարոկկոյում։ 1940 թվականին դարձել է ԱՄՆ քաղաքացի։ 1944 թվականին, սոցիալիստական գաղափարներից հիասթափված լինելով, ընդունել է կաթոլիկություն։ Վերջին տարիներին ապրել է Չիկագոյում, աշխատել կաթոլիկ երիտասարդական կազմակերպությունում։ Մահացել է 1942 թվականի մայիսի 22-ին Իլինոյսում` 59 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յամայկայի երգեր/ Songs of Jamaica (1912)
  • Ոստիկանական բալլադներ/ Constab Ballads (1912)
  • Գարունը Նյու Հեմփշիրում և այլ բանաստեղծություններ/ Spring in New Hampshire and Other Poems (1920)
  • Հառլեմի ստվերները/ Harlem Shadows (1922)
  • The Selected Poems of Claude McKay (1953, ընտրյալ բանաստեղծություններ)
  • Complete poems (2004, բանաստեղծությունների ամբողջական ժողովածու)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Home to Harlem (1928, ֆրանսերեն թարգմանությունը` Լուի Գիյու, 1932)
  • Բանջո/ Banjo (1929)
  • Banana Bottom (1933)

Նովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնից երկար ճանապարհ/ A Long Way from Home (1937)
  • Յամայկայի իմ կանաչ բլուրները/ My Green Hills of Jamaica (1979)

Էսսե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հառլեմ։ նեգրերի մետրոպոլիտ/ Harlem: Negro Metropolis (1940)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին Ճամայկայի ինստիտուտի կողմից նրան շնորհվել է Էնթոնի Մեսգրեյվի մեդալը։ 1977 թվականին Ճամայկայի կառավարությունը ՄաքՔեյին հռչակել է ազգային բանաստեղծ, նա հետմահու պարգևատրվել է Ճամակայի շքանշանով։ 2002 թվականին աֆրոամերիկացիների մշակույթի պատմաբան Մոլեֆի Կետե Ասանտեն (անգլ.՝ Molefi Kete Asante) իր կենսագրական հանրագիտարանում ՄաքՔեյին ընդգրկել է 100-ի ամենամեծ աֆրոամերիկացիների շարքում՝ ճանաչելով նրա վճռորոշ ազդեցությունը սևամորթների գաղափարների ձևավորման և այնպիսի հեղինակների սերնդի վրա, ինչպիսիք են Ռիչարդ Ռայթը և Ջեյմս Բոլդուինը։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ամերիկացի և ֆրանսիացի հետազոտողների կողմից Կոլումբիայի համալսարանի արխիվում հայտնաբերվել է ՄաքՔեյի «Amiable with Big Teeth: A Novel of the Love Affair Between the Communists and the Poor Black Sheep of Harlem» չհրապարակված վեպը։ Այն նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախապատմությանը և սկզբին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  4. 4,0 4,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. 5,0 5,1 The LiederNet Archive — 1995.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. E. Michael Jones
  8. African American Authors, 1745-1945: A Bio-Bibliographical Critical Sourcebook / E. S. NelsonWestport: Greenwood Press, 2000. — P. 338. — 525 p. — ISBN 0-313-30910-8
  9. See James, Winston (2003), "Becoming the People's Poet: Claude McKay's Jamaican Years, 1889–1912," in Small Axe: A Caribbean Journal of Criticism, March 2003, No. 13, pp. 17–45; note 8. There has been much confusion over whether McKay was born in 1889 or 1890. His birth certificate lists 1889. McKay asserted that he was born in 1890 and, in a letter to Alain Locke, directly rejected the claim of 1889.
  10. Felicia R. Lee. New Novel of Harlem Renaissance Is Found. The New York Times. 15 September 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • James R. Giles, Claude McKay. Boston: Twayne Publishers, 1976
  • Wayne F. Cooper, Claude McKay: Rebel Sojourner in the Harlem Renaissance, a Biography. Baton Rouge: Louisiana State UP, 1987
  • Tyrone Tillary, Claude McKay: A Black Poet’s Struggle for Identity. Amherst: University of Massachusetts Press, 1992
  • Claude McKay, centennial studies/ A.L. McLeod, ed. New Delhi : Sterling Publishers, 1992
  • Winston J. A Fierce Hatred of Injustice: Claude McKay’s Jamaica and His Poetry of Rebellion. London: Verso, 2001
  • Sree Ramesh K., Nirupa Rani K. Claude McKay: the literary identity from Jamaica to Harlem and beyond. Jefferson: McFarland, 2006
  • Holcomb G.E. Claude McKay, code name Sasha: queer Black Marxism and the Harlem Renaissance. Gainesville: University Press of Florida, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]