Դորիս Իթոն Թրևիս
Դորիս Իթոն Թրևիս անգլ.՝ Doris Eaton Travis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 14, 1904[1][1] |
Ծննդավայր | Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 11, 2010[2][1][1][…] (106 տարեկան) |
Մահվան վայր | Միչիգան, ԱՄՆ |
Գերեզման | Միչիգան |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Կրթություն | Օկլահոմայի համալսարան և Օքլենդի համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և երգչուհի |
![]() |
Դորիս Իթոն Թրևիս (անգլ.՝ Doris Eaton Travis, մարտի 14, 1904[1][1], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 11, 2010[2][1][1][…], Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պարուհի, Բրոդվեյի աստղ և խորեոգրաֆ։ Եղել է «Զիգֆելդի խենթությունները» շոուի՝ մինչև 2000-ական թվականները կենդանի մնացած աստղերից վերջինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորիս Իթոնը դեռևս երեխա ժամանակ բեմում սկսել է հանդես գալ պարային համարներով, իսկ 13 տարեկան հասակում առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում։ Մեկ տարի անց հրավիրվել է Բրոդվեյի հանրաճանաչ՝ «Զիգֆելդի խենթությունները» շոուին՝ դառնալով բազմաթիվ երիտասարդ հայտնի դերասանուհիներից մեկը, որոնց անվանում էին «Զիգֆելդի աղջիկներ»[3][4]։ 1921 թվականին Դորիս Իթոնը մեծ էկրանին առաջնաելույթը է ունեցել համր ֆիլմերից մեկում, իսկ հաջորդ տասնամյակում նկարահանվել է ևս տասը կինոնկարներում։
1930-ականներին շարունակել է հայտնվել Բրոդվեյում, իսկ կարիերան ավարտելուց հետո Արթուր Մյուրեյի հետ Դետրոյթի տեղական հեռուստատեսությունում դարձել է պարի հրահանգիչ։ Մյուրեյի հետ աշխատելու հետագա երեսուն տարիների ընթացքում Դորիս Իթոնը դարձել է ԱՄՆ-ի ամենահայտնի և ազդեցիկ պարուսույցներից մեկը՝ իր ղեկավարման տակ համախմբելով մոտ 20 պարային դպրոց։ Նրա աշակերտներից մեկը՝ Պոլ Թրևիսը, 1949 թվականին դարձել է նրա ամուսինը։
Թոշակի անցնելուց հետո Թրևիսը ամուսնու հետ բնակություն է հաստատել Օկլահոմայի ագարակատանը՝ ժամանակ առ ժամանակ վերադառնալով իրենց դպրոցները երիտասարդ արտիստներին հրահանգելու համար։ 1998 թվականին վերադարձել է Բրոդվեյ, որտեղ հետագա մի քանի տարիների ընթացքում հաղթանակով հանդես է եկել «Easter Bonnet Compilation» երաժշտական շոուում։ Դորիս Իթոն Թրևիսը այդ շոուի յուրահատուկ թալիսմանն էր և 94 տարեկան հասակում նրա պարը ուղեկցվել է բազմաթիվ ծափահարություններով։
1999 թվականին 65 տարվա ընդմիջումից հետո նորից հայտնվել է մեծ էկրանին «Մարդը լուսնի վրա» ֆիլմում խաղացած փոքր դերով[5]։ Կյանքի վերջին տարիներին Դորիս Իթոն Թրևիսը շարունակել է երևալ հանրությանը՝ մասնակցելով հասարակական ելույթներին, ինչպես նաև վավերագրական ֆիլմերի նկարահանումներին։ 2010 թվականի մայիսի 11-ին 106 տարեկան հասակում 1920-ական թվականների Բրոդվեյի աստղերից վերջինը մահացել է անոթալայնանքից[6][7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2010/05/12/arts/dance/12travis.html
- ↑ Wilson, Victoria (1999 թ․ հունվար). «Doris Eaton Travis, a former Ziegfeld Follies dancer». Interview. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Simonson, Robert (2004 թ․ ապրիլի 17). «Nearly) Oldest Living Ziegfeld Girl Tells All: 100-Year-Old Doris Eaton Visits New Amsterdam Once More». Playbill Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Doris Eaton Travis at the Internet Movie Database». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Playbill: Doris Eaton Travis, Among the Last of the Ziegfeld Girls, Dead at 106». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Obituaries in Nytimes
- ↑ Doris Eaton Travis, Last of the Ziegfeld Girls, Dies at 106 — Biography — NYTimes.com
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս Իթոն Թրևիս» հոդվածին։ |
|
- Մարտի 14 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 11 մահեր
- 2010 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի երկարակյացներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի պարուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ