Jump to content

Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնեցկ
ՎայրՌոստովի մարզ
Հիմնադրվել է2005
Կայքmuseum-donetck.rnd.muzkult.ru/about/
Քարտեզ
Քարտեզ

Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան (ռուս.՝ Донецкий историко-краеведческий музей), թանգարան ՌԴ Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում։ Ամբողջական անվանումը` «Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան» մշակույթի համայնքային բյուջետային հաստատություն[1]։

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնեցկի պատմագավառագիտական թանգարանը բացվել է 2005 թվականի օգոստոսին Դոնեցկ քաղաքի 50-ամյակի առթիվ։ Քաղաքը հիմնադրվել է Դոնի կազակների կողմից 1681 թվականին՝ որպես Գունդորովսկայա ստանիցա։ 1955 թվականին ստացել է ժամանակակից անվանումը Սևերսկի Դոնեց գետի ափին գտնվելու պատճառով[2]։

Դոնեցկ քաղաքի ամբողջ պատմությունն արտացոլվում է թանգարանում։

Դոնեցկի պատմագավառագիտական թանգարանը բաղկացած է 9 ցուցասրահներից, որոնցում հավաքված են Դոնի կազակներին պատկանած հինավուրց իրեր, լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր, կենցաղային առարկաներ[3]։

«Մարտական փառք» ցուցասրահը ծանոթացնում է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում կռված տեղացիներին, Աֆղանստանում զոհված զինծառայողներին։ Ցուցափեղկերում ներկայացված են լուսանկարներ, պարգևներ, փաստաթղթեր, անձնական իրեր և այլ առարկաներ[3]։ 

«Կազակական կուրեն» և «Կազակական կենցաղ» ցուցասրահներում ներկայացված են XVIII դարի վերջի - XX դարի կեսի կազակական կենցաղի առարկաներ` խոհանոցային պարագաներ, աշխատանքի գործիքներ, ձեռքի ալրաղաց։ Հատուկ հետաքրքրություն է առաջացնում XIX դարի տնային ջուլհակահաստոցը[3]։

«Տիեզերագնացություն» ցուցասրահը ներկայացնում է Դոնեցկի պատվավոր բնակիչ տիեզերագնաց Յուրի Վլադիմիրովիչ Ուսաչովին։ Դահլիճում ներկայացված են նրա անձնական իրերը` աշխատանքային հագուստը, սկաֆանդրը, սաղավարտը և այլն։ Յուրի Ուսաչովը կատարել է տիեզերական չորս թռիչք։ Նա Ռուսաստանի Դաշնության հերոս է[3]։

Քաղաքի արդյունաբերությունը, նրա ծագման, զարգացման պատմությունը և ծաղկումը ցուցադրվում են «Մեքենաշինություն», «Թեթև արդյունաբերություն», «Ածխային արդյունաբերություն» ցուցասրահներում[3]։

«Դոնի երկրամասի բնությունը» ցուցասրահում ցուցադրվում են կենդանիների` աղվեսի, նապաստակների, ջրարջանման շան, ոզնու խրտվիլակներ։ Թռչուններից ներկայացված են բադերը, կտցարները, սպիտակ կարապները և այլն[3]։ 

Նոր ցուցանմուշներին, ցուցահանդեսներին, հավաքածուներին Դոնեցկ քաղաքի բնակիչներն ու հյուրերը ծանոթանում են թանգարանի «Ցուցահանդեսային» սրահում[3]։

«Ցուցահանդեսային» սրահում անցկացվում են թանգարանի զանգվածային միջոցառումները` ճանաչողական ժամերը, դասախոսությունները, թանգարանային դասերը, շնորհանդեսները, թեմատիկ և երաժշտական երեկոները[3]։

Թանգարանը գտնվում է հետևյալ հասցեով. 346330, ՌԴ, Ռոստովի մարզ, ք. Դոնեցկ, Խաղաղության պողոտա, 21[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Официальный сайт музея(չաշխատող հղում)
  2. «Донецкий краеведческий музей». Վերցված է 2017 Հունիս 1-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Муниципальное бюджетное учреждение культуры «Городской историко – краеведческий музей"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 Հունիս 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան» հոդվածին։