Դոնալդ Թրամփ կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնալդ Թրամփ կրտսեր
Donald Trump, Jr. (30309613870).jpg
Ծնվել էդեկտեմբերի 31, 1977(1977-12-31) (41 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՈւորթոնի դպրոց և The Hill School?
ԵրկերTriggered: How the Left Thrives on Hate and Wants to Silence Us?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար, հեռուստահաղորդավար և տնտեսագետ
ԱշխատավայրThe Trump Organization
ԱմուսինՎանեսսա Թրամփ
Ծնողներհայր՝ Դոնալդ Թրամփ, մայր՝ Իվանա Թրամփ
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներKai Madison Trump?, Դոնալդ Թրամփ 3-րդ, Տրիստան Միլոս Թրամփ, Քլոե Սոֆիա Թրամփ և Սփենսեր Ֆրեդերիկ Թրամփ
Կայքtrump.com
Donald Trump Jr. Վիքիպահեստում
Դոնալդ Թրամփ կրտսեր, «Դոն» Թրամփ

Դոնալդ Ջոն «Դոն» Թրամփ կրտսեր (անգլ.՝ Donald Trump, Jr., դեկտեմբերի 31, 1977(1977-12-31), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար: ԱՄՆ նորընտիր նախագահ, անշարժ գույքի սեփականատեր և զարգացնող Դոնալդ Թրամփի (Donald Trump) և նրա առաջին կնոջ՝ Իվանա Զելնիչկովա-Թրամփի (Ivana Marie Zelnícková, Ivana Trump) ավագ որդին է: Ներկայումս Դոն Թրամփը իր քրոջ՝ Իվանկա Թրամփի և եղբոր՝ Էրիկ Թրամփի հետ աշխատում է որպես Թրամփ կազմակերպության (The Trump Organization) գործարար փոխնախագահ:

Պատանեկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփը Այովայում մրցարշավի ժամանակ ճառելիս, 2016թ. նոյեմբեր

Դոն Թրամփը ծնվել է 1977թ. դեկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթթեն թաղամասում: Նա ունի իրենից կրտսեր հարազատ մեկ քույր՝ Իվանկա Թրամփը և մեկ հարազատ եղբայր՝ Էրիկ Թրամփը: Բացի այդ ունի խորթ քույր՝ Թիֆֆանի Թրամփը, որի մայրը Մարլա Մեյփլսն է և խորթ եղբայր՝ Բարրոն Թրամփը, որի մայրը իր հոր՝ Դոնալդ Թրամփի ներկայիս տիկինն է՝ Մելանյա Թրամփը:

Դոն Թրամփ կրտսերը առանձնահատուկ մտերմություն ունի իր մայրական պապի հետ և սահուն խոսում է չեխերեն[1]։

Դոն Թրամփ կրտսերը կրթություն է ստացել Հիլ Սքուլում՝ Բլրի դպրոցում (The Hill School), որը համալսարանի համար նախապատրաստող ուսումնական հաստատություն է Փենսիլվանիա նահանգի Փոթսթաուն (Pottstown) քաղաքում: Այնուհետև կրթությունը շարունակել է Փենսիլվանիայի համալսարանի (University of Pennsylvania) Ուարթոն սքուլում (Wharton School), որտեղ նա ստացել է գիտությունների բակալավրի (Bachelor of Science, B.S.) աստիճան՝ տնտեսագիտության գծով[2]։

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2015թթ. Դոն Թրամփ կրտսերը հանդես է եկել որպես հյուր խորհրդատու/դատավոր իր հոր ռեալիթի շոուների բազում էպիզոդներում (The Apprentice, U.S. TV series, The Apprentice, U.S. season 5, 2006, The Apprentice, U.S. season 14, 2015): Հաճախ հանդես է եկել իր հարազատ քրոջ՝ Իվանկայի և հարազատ եղբոր՝ Էրիկի հետ համատեղ:

Դոն Թրամփ կրտսերը ճառով ելույթ է ունեցել 2016թ. ԱՄՆ Հանրապետական կուսակցության համազգային համագումարի (2016 Republican National Convention) երկրորդ երեկոյան[3][4]։ Նա այդ համագումարի պատգամավոր էր[5]։

Անձական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոն Թրամփ կրտսերն ամուսնացած է մոդելուհի Վանեսա Քեյ Հայդոնի հետ (Vanessa Kay Haydon), որն իր տարեկիցն է (ծնվել է 1977թ. դեկտեմբերի 18-ին): Նրանք ամուսնացել են 2005թ. նոյեմբերի 12-ին Թրամփներին պատկանող Մար-ա-Լագո (Mar-a-Lago) կալվածքում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ բնակավայրում (Palm Beach, Florida): Ամուսնական արարողությունը ղեկավարում էր Թրամփի հորաքույրը՝ Մարիաննա Թրամփ Բարրին (Maryanne Trump Barry)[6]։ Վանեսա Քեյ Հայդոնը տիար Չարլզ և տիկին Բոնի Հայդոնների դուստրն է,[7], դանիացու ու հրեուհու սերունդ[8][9]։ Դոն Թրամփի կինը՝ Վանեսան ավարտել է Դուայթ Սքուլը (Dwight School)[10] և հոգեբանություն է ուսումնասիրել Նյու Յորքի Մերիմաունթ Մանհեթթեն Քոլեջում (Marymount Manhattan College)[7] Դոն և Վանեսա Թրամփները հինգ զավակ ունեն. 2 դուստր՝ Քեյ Մեդիսոնը (ծնվել է 2007թ. մայիսի 12-ին), Քլոե Սոֆիան (ծնվել է 2014թ. հունիսի 16-ին)[11]։ և 3 որդի՝[12] Դոնալդ Ջոն III-ը (ծնվել է 2009թ. փետրվարի 18-ին),[13] Տրիստան Միլոսը (ծնվել է 2011թ. հոկտեմբերի 2-ին),[14][15] և Սփենսեր Ֆրեդերիկը (ծնվել է 2012թ. հոկտեմբերի 21-ին)[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Donald Trump Jr. on Twitter: "I speak Czech fluently '@sofia5013: Jr great work with @operationsmile!! U travel quite a bit-wondering if u r fluent in other languages?'"»։ Twitter։ June 27, 2012։ Վերցված է June 1, 2016 
  2. «Industry Insiders: Donald Trump, Jr., Trumped Again»։ BlackBook։ January 28, 2010։ Վերցված է August 24, 2015 
  3. Salant Jonathan D. (July 17, 2016)։ «RNC 2016: Complete schedule, speakers, events, what to expect from GOP in Cleveland»։ NJ.com 
  4. «Republican National Convention diary day 2: Donald Trump formally nominated as 2016 presidential candidate» 
  5. Mascaro Lisa (July 20, 2016)։ «Republican National Convention 2016 Days 1 through 3»։ Los Angeles Times 
  6. Silverman Stephen M. (November 14, 2005)։ «Donald Trump Jr. Marries Model Girlfriend»։ People։ Վերցված է July 14, 2008 
  7. 7,0 7,1 «Weddings: Vanessa Haydon, Donald Trump Jr»։ New York Times։ November 13, 2005։ Վերցված է March 1, 2013 
  8. Konigsberg Eric։ «The OB-GYN Who Loves Women»։ New York Magazine 
  9. «Jews in the News: Andy Samberg, Liza Weil and Ivanka Trump»։ Tampa Jewish Federation։ March 1, 2016 
  10. Williams Alex (November 21, 2006)։ «Trump Jr.: Finally trading on a famous name»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է July 14, 2008 
  11. Michaud Sarah (June 18, 2014)։ «Donald and Vanessa Trump Welcome Daughter Chloe Sophia»։ People։ Վերցված է September 28, 2014 
  12. Dagostino Mark (May 13, 2007)։ «It's a Girl for Donald Trump Jr. and Wife Vanessa»։ People։ Վերցված է July 14, 2008 
  13. Dagostino, Mark (February 18, 2009)։ «Donald Trump Jr. 'Extremely Excited' About New Baby»։ People։ Վերցված է May 5, 2012 
  14. Ravitz, Justin (October 3, 2011)։ «Update: Vanessa, Donald Trump Jr. Welcome Baby Boy Tristan Milos»։ US Weekly։ Վերցված է October 5, 2011 
  15. Michaud, Sarah (October 3, 2011)։ «Donald Trump, Jr. Welcomes Son Tristan Milos»։ People։ Վերցված է October 5, 2011 
  16. «Donald Trump Jr welcomes a fourth child with wife Vanessa»։ Daily Mail։ October 21, 2012։ Վերցված է October 22, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Վիկիքաղվածք

Կաղապար:Թրամփների ընտանիք