Դոմենիկո Սինիսկալկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոմենիկո Սինիսկալկո
իտալ.՝ Domenico Siniscalco
Domenico Siniscalco 2005.jpg
Դրոշ
Իտալիայի տնտեսության և ֆինանսների նախարար
2004 թվականի հուլիսի 16 - 2005 թվականի սեպտեմբերի 22
Նախորդող Ջուլիո Տրեմոնտի
Հաջորդող Ջուլիո Տրեմոնտի
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր հուլիսի 15, 1954(1954-07-15)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Թուրին, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
 
Պարգևներ

Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Դոմենիկո Սինիսկալկո (իտալ.՝ Domenico Siniscalco, հուլիսի 15, 1954(1954-07-15)[1], Թուրին, Իտալիա), իտալացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, Բերլուսկոնիի երկրորդ և երրորդ կառավարություններում Իտալիայի տնտեսության և ֆինանսների նախարար (2004-2005)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմենիկո Սինիսկալկոն ծնվել է 1954 թվականի հուլիսի 15-ին Թուրինում կաթոլիկական ընտանիքում: Քրեական իրավունքի պրոֆեսոր Մարկո Սինիսկալկոյի որդին է: Ավարտել է Թուրինի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, սակայն դիպլոմային աշխատանքը եղել է քաղաքական տնտեսման թեմայով և հաջորդ 24 տարիների ընթացքում Թուրինի համալսարանի ֆինանսական գիտությունների ամբիոնում մնացել պրոֆեսոր Ֆրանկո Ռևիլյոյի օգնականը։ 1978 թվականի հունիսին Ռևիլյոն Սինիսկալկոյին Ֆինանսների նախարարությունում աշխատելու համար Հռոմ էր հրավիրել, որտեղ նախարարի մերձավոր աշխատակիցների թվի մեջ էի մտնում նաև Ջուլիո Տրեմոնտին, Ալբերտո Մեոմարտինին և մի քանի այլ երիտասարդ մասնագետներ, որոնք կազմում էին «Ռևիլյոյի տղաների խումբը»: 2001-2005 թվականներին եղել է Ֆինանսների նախարարության գանձապետարանի գլխավոր տնօրեն[3]։

Սինիսկալկոն Ստոկհոլմում գիտությունների թագավորական ակադեմիայի, Chatham House-ի, Querini Stampaglia հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է: 1989-2001 թվականներին եղել է ENI-Էնրիկո Մատեի հիմնադրամի տնօրենը, որից հետո գլխավորել է նրա գիտական կոմիտեն, եղել է ENI կորպորացիայի և այլ ընկերությունների տնօրենների խորհրդի, ինչպես նաև Ջուլիանո Ամատոյի կառավարությունում փորձագետների խորհրդի անդամ։ Բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է, զբաղվել է «il Sole 24 Ore» թերթի հրատարակմամբ, աշխատել է «Equilibri», «Mercato», «Concorrenza», «Regole» ամսագրերի խմբագրություններում[4]։

Բերլուսկոնիի երկրորդ և երրորդ կառավարություններում Իտալիայի տնտեսության և ֆինանսների նախարար (2004-2005)[2]:

2006 թվականի ապրիլին նշանակվել է Morgan Stanley-ի կառավարիչ տնօրեն և փոխնախագահ, 2007 թվականին գլխավորել է Իտալիայում բանկի նախագծերը[5]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինիսկալկոն ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» շքանշանի երկու աստիճանների ասպետ՝

  • Մեծ սպա (2002 թվականի հունիսի 2)[6]
  • Մեծ խաչի ասպետ (2005 թվականի նոյեմբերի 7)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger-Archiv — 1913.
  2. 2,0 2,1 «Domenico Siniscalco»։ Incarichi di governo (իտալերեն)։ Camera dei Deputati (Portale storico)։ Վերցված է 2016-10-22 
  3. Giorgio Dell’Arti (2014-09-04)։ «Domenico Siniscalco»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2016-10-22 
  4. «Da direttore del Tesoro a ministro. Ecco chi è Domenico Siniscalco» (իտալերեն)։ la Repubblica։ 2004-07-16։ Վերցված է 2016-10-22 
  5. «Morgan Stanley Appoints New Country Head for Italy» (անգլերեն)։ Morgan Stanley։ 2007-11-02։ Վերցված է 2016-10-22 
  6. «Siniscalco Prof. Domenico»։ Dettaglio decorato (իտալերեն)։ Presidenza della Repubblica։ Վերցված է 2016-10-22 
  7. «Siniscalco Prof. Domenico»։ Dettaglio decorato (իտալերեն)։ Presidenza della Repubblica։ Վերցված է 2016-10-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Domenico Siniscalco»։ Scheda di attività (իտալերեն)։ Senato della Repubblica։ Վերցված է 2016-10-22