Դոկյում
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Դոկյում | |||||
| հոլ.՝ Dokkum | |||||
| |||||
| 53°19′30″N 5°59′56″E / 53.32500°N 5.99889°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Noardeast-Fryslân?[1] | ||||
| Պաշտոնական լեզու | հոլանդերեն և արևմտաֆրիզերեն | ||||
| Բնակչություն | 12 365 մարդ (2013) | ||||
| Փոստային դասիչ | 9100–9103 | ||||
| Պաշտոնական կայք | dokkum.nl | ||||
|
| |||||
Դոկյում (ֆրիզերեն՝ Dokkum), քաղաք Հոլանդիայի հյուսիսում՝ Ֆրիզլանդ պատմական մարզում։ Dongeradeel համայնքի վարչական կենտրոնն է։ Ընկած է մարզկենտրոն Լեուվարդենից 18 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք և Վատտեն ծովի ափից 8 կիլոմետր դեպի հարավ։ Բնակչությունը՝ 12 365 մարդ (2013)։ 2019 թվականի հունվարի 1-ից միավորվել է մերձակա Ferwerderadiel-ի ու Kollumerland-ի հետ և կազմավորել մի նոր համայնք՝ Noardeast-Fryslân-ը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոկյումը Ֆրիզլանդի հնագույն բնակավայրերից է; Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 754 թվականին, քրիստոնյա միսիոներ Բոնիֆացիուսի ու նրա մի քանի աշակերտների սպանվելու կապակցությամբ. նրանք եկել էին քրիստոնեությունը տարածելու այն ժամանակներում ֆրանկների թագավորության կազմում գտնվող այդ վայրերում և դաժանաբար սպանվել են Դոկյումի արվարձաններում։ 777 թվականին Սբ. Լուդգերը նահատակ սուրբի պատվին այդտեղ եկեղեցի է կառուցել[2]։ Այդ կապակցությամբ Դոկյումը դարձել է կաթոլիկների ուխտագնացության վայր։ Հիշատակության արժանի է նաև այն փաստը, որ 1254 թվականին այդտեղ քարոզել է գերմանացի անվանի եկեղեցական գործիչ, կարդինալ Օլիվեր ֆոն Պադերբորնը։
Ֆրանկների տիրապետության շրջանում բնակավայրն անվանվել է Doccinga, Dockynchirica, Tochingea, ավելի ուշ՝ Dochingen:
1298 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ՝ ի թիվս ֆրիզյան 11 բնակավայրերի, որոնք կազմավորել են Ֆրիսլանդիայի քառաբաժիններից մեկը (1579—1795):
Ֆրիզյան մեծ պատերազմի ժամանակ՝ 1418 թվականին դաշնակիցների բանակը, Ֆոկկո Ուկենայի հրամանատարությամբ, հարձակվել է Դոկյումի վրա և քաղաքը պաշտպանող սխիրինգերների հետ զինված բախումներից հետո գրավել ու հրի մատնել այն։
Ութսունամյա պատերազմի ընթացքում Դոկյումը գտնվել է կռվող բանակների միջև՝ ռազմաճակատային գծի վրա և 1572 թվականին դարձյալ հրի է մատնվել, այս անգամ էլ՝ իսպանացիների կողմից։ Ուտրեխտյան ունիայի կազմավորումից հետո՝ 1579 թվականից անցել է խաղաղ կյանքի, աստիճանաբար վերականգնել ռազմավարական և առևտրատնտեսական իր նշանակությունը։
1581-1582 թվականներին կառուցվել է քաղաքային պարիսպը։ 1597-ին քաղաքում հիմնադրվել է Ֆրիզիայի ծովակալությունը։ Սակայն «Stroobossertrekvaart» ջրանցքի կառուցումից հետո (1654—1656 թթ.) նավատորմի կայանման վայրը տեղափոխվել է Հառլինգեն։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սբ Մարտին եկեղեցին
- Սբ. Բոնիֆացիուս եկեղեցին
- Փողոց քաղաքում
- Նավակայանը
- Տեսարան քաղաքից
- De Hoop հողմաղացը
Անվանի դոկյումցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեմմա Ֆրիզիուս (1508(1555) - մաթեմատիկոս, քարտեզագիր, փորագրանկարող, փիլիսոփա, աստղագիտական գործիքներ պատրաստող
- Դիրկ Ռաֆայելս Կամպհյոյզեն (1586-1627) - բանաստեղծ, նկարիչ, աստվածաբան
- Լիուվե վան Այտզեմա (1600—1669) — պատմաբան, դիվանագետ, պետական գործիչ, բանաստեղծ
- Ուլրիկ Հյուբեր (1636-1694) - Ֆրանեկեր համալսարանի պրոֆեսոր
- Տակո Շոնեգեվել (1756-1819) - քաղաքական գործիչ, 1810-1814 և 1818-1819 թթ. Դոկյումի քաղաքապետ
- Յան Պոստհյումա (1963)- վոլեյբոլիստ, 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Woonplaatsen in Nederland 2021
- ↑ Liudger (Ludger) von Münster - Ökumenisches Heiligenlexikon [undefined] error: {{lang}}: no text (help)
- ↑ «Dokkum, Friesland». Nederlandse Molendatabase. Վերցված է 25 април 2008-ին.
{{cite web}}: Unknown parameter|език=ignored (օգնություն) - ↑ «Dokkum, Friesland». Nederlandse Molendatabase. Վերցված է 25 април 2008-ին.
{{cite web}}: Unknown parameter|език=ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի կայքէջը (niederländisch)
- Noardeast-Fryslân-ի կայքէջը (Հոլանդերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկյում» հոդվածին։ |
| ||||||||||

