Դմիտրի Ռազումկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Ռազումկով
Dmytro Razumkov 2019.Vadim Chuprina.jpg
 
Կուսակցություն՝ Շրջանների կուսակցություն և Ժողովրդի ծառա
Կրթություն՝ Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ և Շևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտություն՝ political adviser և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1983(1983-10-08) (37 տարեկան)
Ծննդավայր Բերդիչև, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Հայր Ołeksandr Razumkow?
Մայր Nataliya Kudrya?

Դմիտրի Ալեքսանդրովիչ Ռազումկով (ուկր.՝ Дмитро Олександрович Разумков, հոկտեմբերի 8, 1983(1983-10-08), Բերդիչև, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, տնտեսագետ։ 2019 թվականի մայիսի 27-ից հանդիսանում է «Ժողովրդի ծառա կուսակցության» նախագահը։

2019 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Վլադիմիր Զելենսկիի նախընտրական քարոզարշավի ղեկավարներից մեկը։ Գլխավորել է կուսակցության ցանկը 2019 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ընտրվել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականին հոկտեմբերի 8-ին Բերդիչևում[1]։ Սովորել է կիևյան № 38 լիցեյում, այնուհետև ավարտել է Տ. Գ. Շևչևնկոյի անվան Կիևի համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ու Պետական ազգային հարկային ծառայության համալսարանի իրավագիտություն բաժինները[1]։

2006 թվականից աշխատում է քաղաքական խորհրդատվությունների, քաղաքական տեխնոլոգիայի ու ընտրությունների ոլորտներում։ Վասիլի Մոկանի ու Նելլի Յակովլևայի հետ ղեկավարել է «Ukrainian Politconsulting Group»-ը[1]։

2006—2010 թվականներին եղել է Ռեգիոնների կուսակցության անդամ։ Կուսակցությունից դուրս է եկել 2010 թվականի նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից հետո[1][2]։ Իր անդամակցությունը կուսակցության նա բացատրում է նրանով, որ դեմ էր նախագահ Վիկտոր Յուշչենկոյին[3]։

2010—2014 թվականներին ՀԼԿԵՄ կազմակերպությունում աշխատել է Սերգեյ Տիգիպկոյի հետ, Դնեպրում իր հոր վերջին աշխատավայրի ծանոթի հետ[1]։

2019 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ եղել է նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի շտաբի պետ։ Վստահեցնում էր, որ աշխատել է կամավորական հիմունքներով ու Զելենսկիի հաղթանակից հետո պայմանավորվածություն չի ունեցել ստանալ պետական պաշտոն կամ այլ արտոնություններ[1]։

2019 թվականի մայիսի 22-ին «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Իվան Բականովի Ուկրաինայի անվտանգության ծառայության պետի տեղակալ, ՈՒԱԾ-ի կաշառակերության դեմ պայքարի ու կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի պետ նշանակվելուց հետո, Դմիտրի Ռազումկովը դարձավ կուսակցության առաջնորդը[4]։։ 2019 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորել է «Ժողովրդի ծառայի» ընտրական ցուցակը[5][6]։

2019 թվականի հուլիսի 21-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր։ Համարվում է որպես Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի գլխավոր թեկնածու[7]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային սկզբունքորեն խոսում է ռուսերեն լեզվով․

Մինչև մեր մոտ կա ռուսական ագրեսիա, մինչև մեր մոտ կա ռուսական պետության ցանկությունը պաշտպանել ռուսալեզու բնակչությանը, ապա եթերների ժամանակ ես բացառապես օգտագործելու եմ ռուսերեն լեզուն։ Որովհետև ես կարծում եմ, որ պետք չէ գալ տանկերով, գնդացիներով, ավտոմատներով ու «կանաչ մարդկանցով» ու պաշտպանել մեզ որպես ռուսալեզու բնակչություն:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Ռազումկովը` Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նախկին օգնականն` Ալեքսանդր Ռազումկովի ավագ որդին է։ Դմիտրիի ծնվելու ժամանակ իր հայրը Դնեպրոպետրովսկում աշխատել է ՀԼԿԵՄ-ի մարզային կառույցում ու ԿԿ ՀԼԿԵՄ-ի գաղափարական բաժնում[1]։

Դմիտրիի մայրը` դերասանուհի դերասանուհի Նատալյա Կուդրայան, Ուկրաինայի ժողովրդական արտիստ է[1]։

Հոր կողմից ունի հարազատ եղբայր` Գլեբը, որը ծնվել է «Զերկալա նեդելիի» գլխավոր խմբագիր Յուլիա Մոստովոյի հետ արտամուսնական կապից։

Ամուսնացած է, ունի երկու երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]