Jump to content

Դմիտրի Մուրատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Մուրատով
ռուս.՝ Дмитрий Андреевич Муратов[1]
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1961(1961-10-29)[2][3][4] (63 տարեկան) կամ հոկտեմբերի 30, 1961(1961-10-30)[5][6] (63 տարեկան)
ԾննդավայրՍամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍամարայի պետական համալսարան (1983)[6]
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար
ԱշխատատուՆովայա Գազետա[7]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԿուսակցությունՅաբլոկո[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿոմիտե 2008․ Ազատ ընտրություն
 Dmitry Muratov Վիքիպահեստում

Դմիտրի Մուրատով (հոկտեմբերի 29, 1961(1961-10-29)[2][3][4] կամ հոկտեմբերի 30, 1961(1961-10-30)[5][6], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), ռուս լրագրող, իրավապաշտպան։ 1995-2017 թթ. և 2019 թվականից մինչ օրս «Новая газета» առցանց պարբերականի գլխավոր խմբագիր և դրա հիմնադիրներից մեկը։

2021 թվականին դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «ազատ կամարտահայտության իրավունքի պաշտպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար, որը հանդիսանում է ժողովրդավարության և ամուր խաղաղության նախապայման»։ Ռուսաստանի անկախ պատմության մեջ Մուրատովն առաջինն է, որն արժանացել է այդ մրցանակին։ Խորհրդային շրջանում Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել էին նաև իրավապաշտպան Անդրեյ Սախարովը և ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը[16][17]։

Արտաքին տեսաֆայլեր
Дмитрий Муратов


Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Մուրատովը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 29-ին Կույբիշևում[18][19]։ 1983 թվականին ավարտել է Կույբիշևի պետական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետը, որից հետո 1983-1985 թվականներին ծառայել խորհրդային բանակում[20]։

Զինվորական ծառայությունից հետո աշխատել է «Волжский комсомолец» թերթում։ 1987 թվականին դարձել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի կոմերիտականների կյանքը լուսաբանող բաժնի ղեկավար։ 1990 թվականին դարձել է պարբերականի տեղեկատվական բաժնի խմբագիր։ 1992 թվականի նոյեմբերին հեռացել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ից և միաժամանակ հանդես եկել լրագրողների «6-й этаж» ընկերակցության համահիմնադիր, որին անդամակցում էին այն լրագրողները, որոնք համաձայն չէին թերթի նոր խմբագրական քաղաքականության հետ։ Հաջորդ տարի ընկերակցությունը սկսեց թողարկել «Новая ежедневная газета»-ն, որի առաջին համարը լույս տեսավ 1993 թվականի ապրիլի 1-ին։ Մուրատովը մտավ խմբագրակազմի մեջ և դարձավ գլխավոր խմբագրի տեղակալ[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2,0 2,1 2,2 https://ria.ru/20211008/muratov-1753662577.html
  2. 3,0 3,1 Энциклопедия ТАСС (ռուս.)
  3. 4,0 4,1 https://web.archive.org/web/20210615100752/https://xn--n1ag.xn--b1aew.xn--p1ai/Sostav_Obshhestvennogo_soveta/sostav2020/item/19752274/
  4. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Muratov and Novaya Gazeta: Russia's independent media stalwarts
  5. 6,0 6,1 6,2 https://lenta.ru/lib/14160484/
  6. https://www.themoscowtimes.com/2021/10/08/russian-journalist-dmitry-muratov-wins-nobel-peace-prize-a75250
  7. https://www.yabloko.ru/cat-news/2021/10/08
  8. https://ос.мвд.рф/Sostav_Obshhestvennogo_soveta/Sostav/item/1347634/
  9. https://cpj.org/awards/2007/
  10. https://www.thequint.com/news/world/maria-ressa-and-dmitry-muratov-win-nobel-peace-prize-2021
  11. https://nv.ua/world/countries/dmitriy-muratov-i-mariya-ressa-fakty-biografii-laureatov-nobelevskoy-premii-mira-poslednie-novosti-50188290.html
  12. https://wan-ifra.org/golden-pen-of-freedom/
  13. Bakken L. Ø., Thommesen J. K. To journalister får årets Nobels fredsprisNorwegian Broadcasting Corporation, 2021.
  14. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177747/dmitry-muratov/
  15. «Главред «Новой газеты» Муратов стал лауреатом Нобелевской премии». РБК (ռուսերեն). РБК. 2021 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. «Муратов и Ресса удостоены Нобелевской премии мира». BFM.ru (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  17. «Биография Дмитрия Муратова». ՌԻԱ Նովոստի. 8 октября 2021. Վերցված է 30 октября 2021-ին.
  18. «Муратов Дмитрий Андреевич». Министерство внутренних дел Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 30 октября 2021-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  19. 20,0 20,1 «Дмитрий Муратов». Лентапедия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մուրատով» հոդվածին։