Դիմիտրովգրադ (Ռուսաստան )
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ռուս.՝ Димитровград | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1698 թ. | ||||
Մակերես | 42 կմ² | ||||
ԲԾՄ | 60 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▼115 253 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+4[2] | ||||
Հեռախոսային կոդ | 84235 | ||||
Փոստային դասիչ | 423897 | ||||
Պաշտոնական կայք | dimitrovgrad.ru | ||||
| |||||
Դիմիտրովգրադ (ռուս.՝ Димитровгра́д, մինչև 1972 թվականը՝ Մելեկես - ռուս.՝ Мелеке́сс), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Ուլյանովսկի մարզում։ Մելեկեսյան շրջանի վարչական կենտրոնն է, թեև այդ շրջանի կազմի մեջ չի մտնում՝ հանդիսանալով մարզային նշանակության քաղաք[3]։ Ձևավորում է քաղաք Դիմիտրովգրադ անվանումը կրող մունիցիպալ կազմավորում՝ քաղաքային շրջանի կարգավիճակով, որի կազմի մեջ՝ որպես միակ բնակավայր, մտնում է միայն Դիմիտրովգրադ քաղաքը[4]։
Ընկած է Ուլյանովսկի մարզի ձախափնյա հատվածում՝ Չերեմշանի ծոցի (Կույբիշևյան ջրամբարի) ափին, վերջինիս մեջ Վոլգայի վտակ Մեծ Չերեմշան գետի թափվելու վայրի մերձակայքում, մարզկենտրոնից՝ Ուլյանովսկ քաղաքից 79 կիլոմետր դեպի արևելք[5], հարևան Սամարայի մարզի վարչական կենտրոնից՝ Սամարա քաղաքից 118 կիլոմետր դեպի հյուսիս[6]։
Քաղաքն զբաղեցնում է 40,5 կմ² (4050 հեկտար)[7], քաղաքային շրջանը՝ 103,98 կմ² տարածք[8]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի մարդահամարի տվյալերով եղել է 122.580 (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում մարզում՝ զիջելով միայն մարզկենտրոնին)[9]։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 112 388։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը հիմնադրվել է 1714 թվականին՝ ոգելից խմիչքների տեղական գործարանի աշխատողների համար[10]։ 1919 թվականին քաղաքի կարգավիճակ է ստացել։ Մելեկես է կոչվել նրա միջով հոսող գետի անունով։
1972 թվականին Մելեկեսը վերանվանվել է Դիմիտրովգրադ՝ ի պատիվ Բուլղարիայի առաջին կոմունիստ ղեկավարի՝ Գեորգի Դիմիտրովի (1882—1949)[11]:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի առաջատար ձեռնարկությունը նրանից 6 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք ընկած ատոմային ռեակտորների գիտահետազոտական ինստիտուտն է[12][13]։ Խոշոր ձեռնարկություններից են նաև ավտոպահեստամասերի՝ կարբյուրատորների, շարժիչների պոմպերի գործարանը[14], գորգագործական ֆաբրիկան, քիմիական արտադրության համար մեքենաներ թողարկող «Դիմիտրովգրադխիմմաշ» և «Զենիթխիմմաշ» գործարանները։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիմիտրովգրադը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[15].
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Առևտրի տուն
-
Պատմական հուշարձան հանդիսացող թատրոնի շենքը, որտեղ խորհրդային պետական գործիչ Միխայիլ Կալինինը հանդես է եկել զեկուցումով
-
Տերեշկովայի փողոցը
-
Երկրագիտական թանգարանը
-
Կենտրոնական գրադարանը
-
Եկեղեցին
-
«Հեղափոխության փողհարը» քանդակը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ :ru:s:Федеральный закон от 09.03.2016 № 69-ФЗ (ռուս.) — 2016.
- ↑ «Закон «Об административно-территориальном устройстве Ульяновской области»»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-08-ին։ Վերցված է 2016-11-29
- ↑ «Устав города Димитровграда Ульяновской области»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-30-ին։ Վերցված է 2016-11-29
- ↑ «Расстояние Димитровград - Ульяновск» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին։ Վերցված է 2021-07-31
- ↑ «Расстояние Димитровград - Самара»։ RuDorogi.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին։ Վերցված է 2021-07-31
- ↑ «О Димитровграде»։ ulgov.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին։ Վերցված է 2021-07-31
- ↑ «Ульяновская область. Общая площадь земель муниципального образования»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-01-ին։ Վերցված է 2019-03-26
- ↑ Publications, U.I.B. (2007)։ Russia Investment and Business Guide։ International Business Publications USA։ էջ 250։ ISBN 9781433041686։ Վերցված է January 8, 2017(չաշխատող հղում)
- ↑ «Dimitrovgrad | Russia | Britannica.com»։ britannica.com։ Վերցված է January 8, 2017
- ↑ «Наш Димитровград. История» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-29-ին։ Վերցված է 2012-11-05
- ↑ Tsang, C.F., Apps, J.A. (2005)։ Underground Injection Science and Technology։ Elsevier Science։ ISBN 9780080457901։ Վերցված է January 8, 2017
- ↑ Carelli, M.D., Ingersoll, D.T. (2014)։ Handbook of Small Modular Nuclear Reactors։ Elsevier Science։ ISBN 9780857098535։ Վերցված է January 8, 2017
- ↑ IBP, I. (2009)։ Russia Automobile Industry Directory - Strategic Information and Contacts։ International Business Publications USA։ էջ 85։ ISBN 9781438740249։ Վերցված է January 8, 2017
- ↑ «Города побратимы»։ dimitrovgrad.ru (ռուսերեն)։ Dimitrovgrad։ Վերցված է 2020-02-04(չաշխատող հղում)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ульяновская — Симбирская энциклопедия: в 2 т. / ред. и сост. В. Н. Егоров. — Ульяновск : Симбирская книга, 2004. — 590 с. — 2500 экз. — ISBN 5-8426-0035-8.
- Учебные заведения Ульяновска. История возникновения / О. М. Репьев, Приволжское книжное изд-во, 1969 г. — 441 с.
- Н. П. ИнфоРост. ГПИБ | Протопопов И. А. Список населенных мест Самарской губернии... - Самара, 1900.. elib.shpl.ru.
- СНП Самарской губернии на 1928 г.
- СНП Средне-Волжского края на 1930 г.
- Список насел. мест Сам. губ..
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դիմիտրովգրադ (Ռուսաստան ) Վիքիպահեստում |
---|
- Դիմիտրովգրադի պաշտոնական կայքէջը Archived 2016-09-03 at the Wayback Machine. (ռուսերեն)
- Dimitrovgrad Business Directory (ռուսերեն)
- «Мелекес»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Администрация ДимитровградаArchived 2016-09-03 at the Wayback Machine.
- «Городская Дума Димитровграда»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին
- Твой город — справочник организаций Димитровграда
- История герба Димитровграда
|