Դիեգո Մարտինես Բարիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիեգո Մարտինես Բառիոից)
Դիեգո Մարտինես Բարիո
իսպ.՝ Diego Martínez Barrio
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1883(1883-11-25)[1][2][3][…]
ԾննդավայրՍևիլյա, Իսպանիա[4][2][3][…]
Մահացել էհունվարի 1, 1962(1962-01-01)[4][5][1][…] (78 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4][2][3][…]
ԳերեզմանCemetery of San Fernando և Սեն Ժերմեն ան Լե
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և գործարանատեր
Զբաղեցրած պաշտոններԻսպանիայի ներքին գործերի նախարար, Իսպանիայի նախարարների խորհրդի նախագահ, ministro de la Guerra?, Իսպանիայի ներքին գործերի նախարար, president of the Cortes republicanas?, Իսպանիայի նախարարների խորհրդի նախագահ, Հանրապետական Կորտեսի դեպուտատ, Հանրապետական Կորտեսի դեպուտատ, Հանրապետական Կորտեսի դեպուտատ և Head of State of Spain?
ԿուսակցությունՌադիկալ հանրապետական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Diego Martínez Barrio Վիքիպահեստում

Դիեգո Մարտինես Բարիո (իսպ՝. Diego Martínez Barrio նոյեմբերի 25, 1883(1883-11-25)[1][2][3][…], Սևիլյա, Իսպանիա[4][2][3][…] - հունվարի 1, 1962(1962-01-01)[4][5][1][…], Փարիզ[4][2][3][…]), Իսպանիայի երկրորդ հանրապետության ժամանակների քաղաքական գործիչ, 1933 թվականի հոկտեմբերի 9-ից 1933 թվականի դեկտեմբերի 26-ը եղել է Իսպանիայի վարչապետ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմն սկսվելուց երկու օր առաջ՝ 1936 թվականի հուլիսի 19-ին շատ կարճ ժամանակով Մանուել Ասանիայի կողմից դարձյալ նշանակվել այդ բարձր պաշտոնին, 1936 թվականի մարտի 16-ից մինչև 1939 թվականի մարտի 30-ը եղել է Կորտեսի (երկրի խորհրդարանի) նախագահ, 1936 թվականի ապրիլի 7-ից մայիսի 10-ը՝ Իսպանիայի երկրորդ հանրապետության նախագահի պաշտոնակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Մարտինես Բարիոն ծագումով հասարակ ընտանիքից էր. հայրը որմնադիր էր, մայրը՝ շուկայում շարքային առևտրական։ Ինքը՝ Դիեգոն էլ ստիպված էր դեռ վաղ մանկական հասակից ամենատարբեր աշխատանքներ կատարել՝ ապրուստի միջոցներ հայթայթելու գործում ծնողներին օգնելու նպատակով։ Հասակ առնելով՝ ակտիվորեն ներգրավվել է հասարակական-քաղաքական պայքարում։ Դեռ պատանի՝ ընդունվել է մասոնների շարքերը, նրանց կազմակերպության մեջ հասել մեծ բարձունքների (1929-1934 թվականներին եղել է «Իսպանիայի մեծ արևելք» օթյակի Մեծ Վարպետ)[6]։

1930 թվականին նա մասնակցել է Սան Սեբաստիանի պակտի ստորագրմանը։ Իսպանական երկրորդ հանրապետության հաստատման ժամանակ, լինելով վարչապետ Ալեխանդրո Լեռուսի ղեկավարած Արմատական հանրապետական կուսակցության աչքի ընկնող անդամներից մեկը, ստացել է ժամանակավոր կառավարության հաղորդակցության ուղիների նախարարի պաշտոնը։ 1933 թվականին նշանակվել է ներքին գործերի նախարար, դրանից մեկ ամիս անց՝ երկրի վարչապետ (68 օրով)։ Հիասթափվելով Լեռուսի վարած քաղաքականությունից՝ լքել է նրա կուսակցությունը[7], հիմնադրել ու ղեկավարել Հանրապետական միությունը, անձամբ անդամակցել Իսպանական ժողովրդական ճակատին[8] և իր ղեկավարած միությունն էլ միավորել վերջինիս հետ։

1936 թվականին ընտրվել է Կորտեսի (Իսպանիայի խորհրդարանի) նախագահ[9], այդ նույն տարում շատ կարճ ժամանակով զբաղեցրել է նաև հանրապետության նախագահի պաշտոնը, ավելի ուշ՝ հուլիսի 19-ին, ֆրանկոյականների բարձրացրած խռովությանն ի պատասխան, նշանակվել է երկրի վարչապետ ՝ այն հույսով, որ նրան կհաջողվի հեղաշրջման ղեկավարներին համոզել, որ վայր դնեն զենքերն ու հանձնվեն։ Սակայն հասկանալով, որ քաղաքացիական պատերազմն անխուսափելի է, նա նույն օրն ևեթ հրաժարական է տվել[10]։

1939 թվականին, այն բանից հետո, երբ գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոն հաղթանակ է տարել քաղաքացիական պատերազմում և Իսպանիայում հաստատել ֆաշիստական վարչակարգ, Դիեգո Մարտինես Բարիոն հեռացել է հայրենիքից[11], ապաստան գտել նախ՝ Ֆրանսիայում, այնուհետև՝ Լատինական Ամերիկայում՝ Կուբայում, Մեքսիկայում, որտեղ ղեկավարել է Ազատության իսպանական միությունը։ 1945 թվականին՝ Մեխիկոյում (ըստ այլ աղբյուրների՝ Մոնտեվիդեոյում կամ Փարիզում) գտնվելու ժամանակ նրան հռչակել են Իսպանիայի Հանրապետության՝ արտաքսման մեջ գտնվող նախագահ[12]։ until 1962.[13] Այդ տիտղոսը նա կրել է մինչև իր մահը։

Դիեգո Մարտինես Բարիոն մահացել է 1962 թվականի հունվարի 1-ին, Փարիզում, ուր վերադարձել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Երեսունութ տարի անց՝ 2000 թվականին նրա աճյունը տեղափոխվել է իր հայրենի քաղաքը՝ Սևիլյա և վերահուղարկավորվել Սան Ֆեռնանդո գերեզմանատանը։

2008 թվականին Սևիլյայի քաղաքային խորհուրդը, հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, հրատարակել է «Հանրապետականի խոսքը» ժողովածուն, որտեղ ամփոփված են Մարտինեսի կյանքի կարևոր դրվագների մասին պատմող ուշագրավ նյութեր, նրա ճառերը, ինչպես նաև նամակների ընտրանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=2-2&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2868590%29.NDIP.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=3-3&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2868590%29.NDIP.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мартинес Баррио Диего // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 1863-1923 Արխիվացված 2008-11-07 Wayback Machine, Brief History of the Spanish Masonry
  7. Jackson, Gabriel. (1967). The Spanish Republic and the Civil War, 1931-1939. Princeton University Press. Princeton. p. 123
  8. Jackson, Gabriel. (1967). The Spanish Republic and the Civil War, 1931-1939. Princeton University Press. Princeton. p. 185
  9. Thomas, Hugh. (2001). The Spanish Civil War. Penguin Books. London. p. 152
  10. Beever, Antony (2006). The Battle for Spain: The Spanish Civil War 1936-1939. London: Phoenix. էջ 69. ISBN 978-0-7538-2165-7.
  11. Thomas, Hugh. (2001). The Spanish Civil War. Penguin Books. London. p. 895
  12. Beever, Antony (2006). The Battle for Spain: The Spanish Civil War 1936-1939. London: Phoenix. էջ 423. ISBN 978-0-7538-2165-7.
  13. Thomas, Hugh. (2001). The Spanish Civil War. Penguin Books. London. p. 923.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "You Snake!", Artikel im TIME-Magazine vom 16. Oktober 1933
  • Präsidenten des Kongresses und Senats
  • "Father Out", Artikel im TIME-Magazine vom 20. April 1936
  • "On The Road To Madrid", Artikel im TIME-Magazine vom 20. August 1945
  • "Fugitives from Franco", Artikel im TIME-Magazine vom 10. September 1945
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Մարտինես Բարիո» հոդվածին։