Jump to content

Դիդիե Ռուստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիդե Ռոստանից)
Դիդիե Ռուստան
ֆր.՝ Didier Roustan
Ծնվել էհոկտեմբերի 10, 1957(1957-10-10)[1][2]
ԾննդավայրԲրազավիլ, Ֆրանսիական Կոնգո, French Equatorial Africa[1][2]
Մահացել էսեպտեմբերի 11, 2024(2024-09-11)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ՄասնագիտությունՄարզական լրագրող և ռադիոհաղորդավար
ԱշխատավայրTF1, France 2, L'Équipe?, Canal+, Europe 1 և RTL

Դիդիե Ռուստան (ֆր.՝ Didier Roustan, հոկտեմբերի 10, 1957(1957-10-10)[1][2], Բրազավիլ, Ֆրանսիական Կոնգո, French Equatorial Africa[1][2] - սեպտեմբերի 11, 2024(2024-09-11)[1][2], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի մարզական լրագրող, ներկայացրել և մեկնաբանել է մի քանի ֆրանսիական ֆուտբոլային ալիքներ, 1984 թվականին եղել է ֆրանսիական «Téléfoot» ֆուտբոլային ծրագրի ժամանակավոր հաղորդավարը, որի ընթացքում մեկնաբանել է Ֆրանսիայի Եվրո 1984-ի հաղթանակը։ Վերջին շրջանում աշխատել է «L'Équipe» մարզական շաբաթաթերթում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդե Ռոստանը ծնվել է Բրազավիլում, (Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկա]], (այժմ՝ Կոնգոյի Հանրապետություն): Նրա մայրը ծնունդով եղել է Մարտինիկայից, աշխատել է աշխարհի խոշորագույն ինֆորմացիոն գործակալություններց մեկոում՝ «Ֆրանսպրես»ում[3]։ Ռուստանը մեծացել է Կաննում։

Ռոստանը ֆուտբոլ է խաղացել «Կաննի» երիտասարդական կազմում, սակայն 17 տարեկանում որակազրկվել է մարզչի հետ վիճաբանությունից հետո։ 18 տարեկանում նա վերապատրաստվել է TF1 ֆրանսիական մասնավոր հեռուստաընկերությունում[4] [5]։ Նրա վերապատրաստումը տևել է երեք ամիս, սակայն մնացել է «TF1»-ում մոտ 13[4]։ 21 տարեկանում մասնակցել է նույն հեռուստաընկերության «Téléfoot» ֆուտբոլային ծրագրին[4]։ 1979 թվականին Ռոստանը մեկնաբանել է Ֆրանսիա և [Շվեդիայի հավաքականների հանդիպումը՝ դառնալով ամենաերիտասարդ ֆրանսիացին, որը մեկնաբանել է Ֆրանսիայի մեծահասակների հավաքականի խաղը։ Ռոստանը եղել է Téléfoot-ի ժամանակավոր հաղորդավարը[6]։

1989 թվականին Ռուստանը միացել է Canal+-ին, որտեղ նա աշխատել է 52 րոպեանոց «Mag Max» ծրագրում։ Նա լքել է «TF1»-ը 1989 թվականին՝ հեռուստաընկերութան բաժնետեր և «Մարսելի Օլիմպիկի» նախագահ Բեռնար Տապիի հետ տարաձայնություններից հետո՝ TF1-ի կողմից Մարսելի հանդիպումները լուսաբանելու շուրջ։ Ավելի ուշ՝ 1993 թվականին Ռոստանը միացել է France 2 Ֆրանսիական ազգային հեռուստաալիքին, որտեղ աշխատել է սպորտային խաղադրույքների ծրագրում[7]։ 2004-2006 թվականներին Ռուստանն աշխատել է որպես «Foot!»-ի մեկնաբան։ Նա TV5 Monde ալիքում մեկնաբանել է Լիգա 1-ի, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումները։ Հաղորդավարը նաև երկար տարիներ աշխատել է որպես ռադիոմեկնաբան «RTL»-ում՝ Գերմանիայի ազգային հեռուստաալիքում[8]։ Առիթներից մեկի ժամանակ Ռոստանը նշել է, որ իր ոգեշնչման աղբյուրն է եղել սպորտային լրագրող Ժան Ռեյնալը[9]։ Ռուստանը ստացել է Չե Գևարա մականունը, քանի որ նա թերահավատորեն էր վերաբերվում ֆուտբոլում փողի դերին[8]։

Բացի մեկնաբանություններից և ելույթներից նա հանդիսանում է 1993 թվականին համնադրած «United Colors of Football» ամսագրի համահիմնադիրը։

Ռոստանն առաջարկել է Կանտոնային և Մարադոնային, որ նրանք յուրաքանչյուրը 7000 դոլար ներդրում կատարեն նոր ասոցիացիային աջակցելու համար, որին միացել են 48 անդամ, այդ թվում՝ Կանտոնան, Մարադոնան և Ջանլուկա Վիալին[10]։ 1997 թվականին Ռոստանը կազմակերպել է Միջազգային պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի բարեգործական հանդիպում Եվրոպայի և մնացած աշխարհամասերի միջև։ Խաղին մասնակցել են Կանտոնան, Մարադոնան, Ռենե Իգիտան, Գուստավո Պոյետը և այլն[11]։ Ասոցիացիան լուծարվել է 1998 թվականին։

Ռուստանը ստեղծել է նաև «Foot Citoyen» սոցիալական նախագիծը, որին աջակցել է Արսեն Վենգերը։ «Foot Citoyen»-ի համար որոշ բարեգործական միջոցառումների մասնակցել է Զինեդին Զիդանը[12] [13]։ Ռուստանը նաև գրել է բլոգ և շաբաթական Փոդքասթ, որը կոչվել է «Roustan Foot»[14]։

Ռուստանի վերջին աշխատանքը որպես մեկնաբան եղել է 2024 թվականի Ամերիկայի գավաթը՝ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղը[15]։

2015 թվականին Ռոստանին շնորհվել է «Prix de la Carriere» (ցմահ նվաճումների մրցանակ) Ֆրանսիայի մարզական լրագրողների ասոցիացիայի կողմից[16]։

Դիդե Ռոստանը մահացել է Փարիզում, 2024 թվականի սեպտեմբերի 11-ին, 66 տարեկան հասակում[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Didier Roustan, figure du journalisme sportif, est mort (ֆր.) — 2024.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées mirror
  3. «Coups de tête». Libération (ֆրանսերեն). 7 June 2006. Վերցված է 15 September 2020-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Coups de tête». Libération (ֆրանսերեն). 7 June 2006. Վերցված է 15 September 2020-ին.
  5. «Didier Roustan "Le foot c'est avant tout de l'humain"». France Inter (ֆրանսերեն). 13 March 2020. Վերցված է 15 September 2020-ին.
  6. «Tout sur l'histoire de Téléfoot…» (ֆրանսերեն). Eurosport. 5 September 2003. Արխիվացված օրիգինալից 31 March 2021. Վերցված է 19 April 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  7. «Basile Boli: La légende de l'OM surnommé Basilou» (ֆրանսերեն). Web Libre. Վերցված է 16 September 2020-ին.
  8. 8,0 8,1 «Football: In the end it will only be about business». Arc Hyde. 3 May 2020. Վերցված է 16 September 2020-ին.
  9. «Didier Roustan: "LE FOOTBALL, C'EST UNE ÉMOTION"» (ֆրանսերեն). Les Cahiers de Football. 15 November 2016. Վերցված է 31 May 2020-ին.
  10. Burns, Jimmy (December 2011). Maradona: The Hand of God. AC Black. էջ 26. ISBN 9781408827727.
  11. «Maradona may play for Rest of World». The Independent. 16 April 1997. Վերցված է 16 September 2020-ին.
  12. Fort, Patrick; Phillipe, Jean (May 2018). Zidane. Random House. ISBN 9781473556195.
  13. Rivoire, Xavier (December 2011). Arsène Wenger: The Biography. Aurum Press. ISBN 9781845137533.
  14. «Football: In the end it will only be about business». Arc Hyde. 3 May 2020. Վերցված է 16 September 2020-ին.
  15. «Amoureux et défenseur du beau football, le journaliste Didier Roustan est mort». L'Équipe (ֆրանսերեն). 11 September 2024. Վերցված է 11 September 2024-ին.
  16. «Prix de la Carriere» (ֆրանսերեն). Association des écrivains sportifs. Արխիվացված է օրիգինալից 28 March 2017-ին. Վերցված է 15 September 2020-ին.
  17. Amoureux et défenseur du beau football, le journaliste Didier Roustan est mort". L'Équipe (in French

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]