Դեն Քարլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեն Քարլին
Ծնվել էնոյեմբերի 14, 1965(1965-11-14) (58 տարեկան) կամ 1965[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոուլդերի Կոլորադոյի համալսարան[2]
ԵրկերHardcore History?
Մասնագիտությունռադիոհաղորդավար, պոդքաստեր, քաղաքական տեսաբան, լրագրող, դերասան և հրապարակախոս
Ծնողներմայր՝ Lynn Carlin?
Կայքdancarlin.com

Դեն Քարլին (անգլ.՝ Dan Carlin, նոյեմբերի 14, 1965(1965-11-14) կամ 1965[1]), ամերիկացի քաղաքական մեկնաբան, փոդքասթեր, հոդվածների հեղինակ, ռադիոհաղորդավար և սյունակագիր։ Պրոֆեսիոնալ ռադիոհաղորդավար լինելով՝ Կարլինը ժամանակի ընթացքում իր շոուները տեղափոխել է ինտերնետ և այժմ երկու հայտնի անկախ փոդքասթերի՝ «Common Sense with Dan Carlin» և «Hardcore History» հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլինը բակալավրի աստիճան է ստացել Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքի համալսարանում[3]։ 1980-ական թվականներին Լոս Անջելեսի հեռուստատեսային լուրերում ռեպորտյորի գործունեություն սկսելով՝ Կարլինը լուսաբանել է 1992 թվականի Լոս Անջելեսի խռովությունը[4]։ Ռադիոյից հեռանալուց հետո Կարլինը ճանաչման է հասել ինտերնետային ռադիոյում, փոդքասթինգում և բլոգոսֆերայում։ Ապրում է Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում։ Նախկինում լրագրող է աշխատել «KVAL-TV» հեռուստաալիքում[5]։

2005 թվականին հիմնադրել է «Ողջախոհությունը Դեն Կարլինի հետ» շոուն։ Փոդքասթը թեմատիկայով մոտ է 1994-2004 թվականներին հեռարձակվող մի քանի ռադիոհաղորդումների, որնց հաղորդավարը եղել է Կարլինը։ Իր քաղաքական փիլիսոփայությունը Կարլինը նկարագրել է որպես «նոր ռացիոնալիզմ», որի հիմքն ընթացիկ քաղաքական միտումների և ուժերի գնահատման նկատմամբ թերահավատ մոտեցումն է։ Նա փորձում է աջակցել քննարկումներին՝ ներկայացնելով և խթանելով «Մարսեցին Երկրի վրա» մտավոր փորձը, առաջարկելով ընթացիկ քաղաքական խնդիրների լուծումներ, որոնք հիմնված են ինքնաքննադատական վերաբերմունքի վրա։

2012 և 2013 թվականներին «Ողջախոհությունը Դեն Կարլինի հետ» շոուն Քաղաքականություն/Նորություններ կատեգորիայում առաջադրվել է որպես լավագույն փոդքասթ[6]։ Այսօրվա դրությամբ փոդքասթի յուրաքանչյուր էպիզոդ լսվել է ավելի քան 700 000 անգամ։

«Հարդկորյան պատմություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլինի փոդքասթները դժվար թե ձեզ հիշեցնեն պատմության մասին չոր դասախոսությունները։ Կարլինը «պատմության մեջ» ավելացնում է «հարդկորյան» բառը, նրանով, որ իր փոդքասթներում կենտրոնանում է մարդկության պատմության ամենադաժան և դրամատիկ պահերի վրա՝ իր շոուն համեմելով պատկերավոր օրինակներով, որոնք, հավանաբար, պատմության դպրոցական դասերին չեն ուսումնասիրվել։

Քրիսափոր Մետյուզ

«Հարդկորյան պատմությունը» հարթակ է, որտեղ Դեն Կարլինը ուսումնասիրում է համաշխարհային պատմության տարաբնույթ թեմաներ։ Շոուի թեմատիկան թողարկումից թողարկում լայնորեն տարբերվում է, սակայն, որպես կանոն, կենտրոնացած է կոնկրետ պատմական իրադարձությունների վրա, որոնք նկարագրված են «մտավոր թատրոնի» ոճով։ Նոր էպիզոդները թողարկվում են մոտավորապես յուրաքանչյուր չորս-յոթ ամիսը մեկ։ Յուրաքանչյուր փոդքասթի տևողությունը կարող է հասնել մի քանի ժամի[7]։

Յուրաքանչյուր փոդքասթի թողարկում ունենում է միլիոնավոր ներբեռնումներ։ 2015 թվականի մայիսի 6-ին շոուները ներբեռնվել են ավելի քան 350 000 անգամ՝ 24-ժամյա ժամանակահատվածում[8]։ 2012 թվականին փոդքասթը առաջադրվել է «Stitcher Award» մրցանակի՝ Լավագույն կրթական և ուսուցողական փոդքասթ կատեգորիայում[9]։

2014 թվականին այն iTunes-ում արժանացել է «Best Classic Podcast 2014» մրցանակին և հայտնվել է «Փոդքասթների 10 տարի» հոբելյանական մրցանակաբաշխության թոփ 25 փոդքասթների ցանկում[10]։

«Slate» ամսագիրը 2009 թվականին թողակված «Արևելյան ճակատի ուրվականները» փոդքասթը (որը նվիրված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևելյան ճակատում տեղի ունեցած իրադարձություններին) անվանել է բոլոր ժամանակների հինգերորդ լավագույն ձայնագրությունը[11]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին «Hadcore History» փոդքասթի նյութերի հիման վրա Դեն Կարլինը գրել է «The End Is Always Near: Apocalyptic Moments, from the Bronze Age Collapse to Nuclear Near Misses» գիրքը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Hoffman R. LinkedIn — 2003.
  3. Dan Carlin (2014 թ․ հունիսի 8). «Common Sense Archive: Show 276 - Past Transgressions». dancarlin.com (Podcast). Event occurs at 16 minutes. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  4. «Dan Carlin: "The New Golden Age of Oral Historical Storytelling" | Talks at Google». YouTube. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. CIPOLLE, ALEX V. «Q&A with Hardcore History's Dan Carlin: Print Edition». Eugene Weekly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  6. «The People's Choice Podcast Awards». The Podcast Award. PodcastAwards.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  7. «Хардкорная история • Arzamas» (ռուսերեն). Arzamas. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  8. Itzkoff, Dave. «Obama Interview Sets Download Record for Maron Podcast». ArtsBeat. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  9. «The 2012 Stitcher Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. CIPOLLE, ALEX V. (2014 թ․ դեկտեմբերի 24). «Q&A with Hardcore History's Dan Carlin: Print Edition». Eugene Weekly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  11. Slate’s Use of Your Data
  12. «The End Is Always Near - Dan Carlin - Hardcover» (անգլերեն). HarperCollins Publishers: World-Leading Book Publisher. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]