Դենիս Դավիդով (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Դավիդով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1995(1995-03-22)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան
Հասակ 175 սանտիմետր
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Նիժնի Նովգորոդ
Համար 8
Պատանեկան կարիերա
2001-2010 Ռուսաստան Մոսկվա
2010-2014 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2018 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 29 (1)
2013-2015  Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) 40 (18)
2016  Չեխիա Մլադա-Բոլեսլավ 0 (0)
20162-018  Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) 50 (15)
2018  Լատվիա Սպարտակ (Յուրմալա) 12 (2)
2019-մ.հ. Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 3 (1)
Ազգային հավաքական
2012-2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 8 (1)
2013-2014 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 12 (10)
2013-2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 13 (4)
2015 Ռուսաստան Ռուսաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դենիս Ալեքսեևիչ Դավիդով (ռուս.՝ Денис Алексеевич Давыдов, մարտի 22, 1995(1995-03-22)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Նիժնի Նովգորոդի» հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդովը «Սպարտակի» կազմում

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Դավիդովն սկսել է զբաղվել ֆուտբոլով 6 տարեկանում «Տորպեդո-ԶԻԼ» դպրոցում (հետագայում՝ «Մոսկվա» ակումբ)։ Առաջին մարզիչը եղել է Վասիլի Միխայլովիչ Ժուպիկով։ 2010 թվականի ամռանը, երբ թիմը կազմալուծվել է, տեղափոխվել է «Սպարտակ»[2], որտեղ 2012 թվականին ավարտել է Ֆ․ Չերենկովի անվան ակադեմիան[3]։

«Սպարտակ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012/13 մրցաշրջանում սկսել է խաղալ «կարմիր-սպիտակների» երիտասարդական թիմում։ «Սպարտակի» հիմնական կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ 11-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ արտագնա խաղի 88-րդ րոպեին փոխարինելով Յուրա Մովսիսյանին[4]։ «Սպարտակի» նոր գլխավոր մարզչի՝ Մուրատ Յակինի գալուց հետո Դավիդովը պարբերաբար դուրս է գալիս փոխարինման։ 2014 թվականի օգոստոսի 17-ին մասնակցել է իր ակումբի հաղթական խաղին ընդդեմ ԲԿՄԱ-ի (1:0)՝ հանդիպման 67-րդ րոպեին փոխարինելով Աբդուլ Մաջիդ Ուորիսին[5]։

2014 թվականի սեպտեմբերի 5-ին մասնակցել է «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի բացման խաղին՝ դուրս գալով փոխարինման[6]։

2015 թվականի մարտի 8-ին «Կրասնոդար» ակումբի դեմ խաղում կատարել է գոլային փոխանցում Քուինսի Փրոմեսin[7]։ Մարտի 15-ին մոսկովյան «Դինամո» ակումբի դեմ խաղում դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում[8], իսկ «Տորպեդո» ակումբի դեմ հաջորդ հանդիպման ընթացքում խաղադաշտում անցկացրել է 90 րոպե՝ նորից կատարելով գոլային փոխանցում Քուինսի Փրոմեսին[9]։ Հոկտեմբերի 25-ին «Դինամո» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, ինչպես նաև կատարել է գոլային փոխանցում[10]։

2016/17 մրցաշրջանում խաղացել է «կարմրասպիտակների» ֆարմ-ակումբում՝ «Սպարտակ-2»-ում, որի կազմում խփել է 13 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ «Սպարտակի» հիմնական կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 4 խաղ։

2017/18 մրցաշրջանում նորից խաղացել է «Սպարտակ-2»-ում՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ «Սպարտակի» հիմնական կազմում մասնակցել է 1 խաղի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ընդդեմ «Սպարտակ-Նալչիկի»՝ այդ խաղում կատարելով 2 գոլային փոխանցում Լորենսո Մելգարեխոյին։

2019 թվականի փետրվարի 19-ին Սպարտակ ակումբի հետ Դավիդովի պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ[11]։

Վարձավճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է չեխական «Մլադա-Բոլեսլավ» ակումբ[12], բայց երիտասարդական թիմի խաղերում ստացել է վնասվածք և հիմնական թիմում չանցկացնելով ոչ մի խաղ՝ վերադարձել է «Սպարտակ»[13]։

2018 թվականի հունիսի 19-ից մինչև տարվա վերջ վարձավճարով տեղափոխվել է Յուրմալայի «Սպարտակ» ակումբ[14]։ 2018 թվականի հունիսի 22-ին կատարել է իր նորամուտը ՌՖՇ ակումբի դեմ տնային խաղում (0:2)՝ փոխարինելով Օլեգ Դմիտրիևին։ 2018 թվականի հուլիսի 6-ին Լատվիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Գետտո» ակումբի դեմ արտագնա խաղում (8:1) խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ 2018 թվականի հուլիսի 22-ին խփել է իր առաջին գոլը բարձրագույն լիգայում՝ գրավելով «Ելգավա» ակումբի դարպասը (4:1)․ այդ խաղում կատարել է գոլային փոխանցում Եվգենի Կոբզարին։

«Նիժնի Նովգորոդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 21-ին Դավիդովը կես տարով պայմանագիր է կնքել «Նիժնի Նովգորոդի» հետ[15][16]։ Նոր ակումբի կազմում իր նորամուտը կատարել է ՖԱԼ 2018/19 մրցաշրջանի 25-րդ տուրի՝ «Սոչիի» դեմ խաղում (0:0), որի 88-րդ րոպեին փոխարինել է Պավել Իգնատովիչին[17]։ 2019 թվականի մարտի 24-ին 28-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակ-2» ակումբի դեմ խաղում դաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում՝ խփել է իր առաջին գոլը հօգուտ «Նիժնի Նովգորոդի»[18]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի Դավիդովը կատարել է իր նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։

2014 թվականի հոկտեմբերի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքականի ընդլայնված հայտացուցակում Ավստրիայի և Հունգարիայի դեմ խաղերից առաջ[19][20]։ 2015 թվականի մարտի 31-ին Ղազախստանի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել իր նորամուտը ազգային հավաքականում՝ հանդիպման 2-րդ խաղակեսում փոխարինելով Դմիտրի Տորբինսկուն[21]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Սպարտակ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի չեմպիոն – 2016/17
  • Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության դափնեկիր – 2017
  • Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող – 2012/13

Ռուսաստան «Սպարտակ-2» (Մոսկվա)

  • ՊՖԼ առաջնության հաղթող – 2014/15 («Արևմուտք» տարածաշրջան)

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19)

  • Գրանատկինի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող – 2013

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 3-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպարտակ (Մոսկվա) 2013/2014 2 0 0 0 0 0 2 0
2014/2015 19 0 1 0 20 0
2015/2016 8 1 1 0 9 1
2016/2017 4 0 1 0 0 0 5 0
2017/2018 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 33 1 5 0 37 1
Սպարտակ-2
(ֆարմ-ակումբ)
2013/2014 21 8 21 8
2014/2015 10 7 10 7
2015/2016 9 3 9 3
2016/2017 29 13 29 13
2017/2018 21 2 21 2
Ընդհանուր 90 33 0 0 90 33
Սպարտակ (Յուրմալա) 2018 12 2 1 1 0 0 13 3
Ընդհանուր 12 2 1 1 0 0 13 3
Նիժնի Նովգորոդ 2018/2019 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր կարիերայում 136 36 7 2 0 0 141 38

Հավաքականի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Դավիդովի գոլերը Վիճակագրություն
1 31 մարտի, 2015 թվական Ղազախստան Ղազախստան 0:0 - Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Денис Давыдов: «Любимые футболисты — Черенков и Месси» Արխիվացված 2017-02-27 Wayback Machine, Spartak.com (3 августа 2012)
  3. Давыдов: «Я — Коренной спартаковец»
  4. «Зенит (Санкт-Петербург) — Спартак (Москва)» (ռուսերեն). Sportbox.ru. 28.09.2013.
  5. «ЦСКА VS. Спартак 0:1». soccerway.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «Championat.com — Отчет о матче открытия стадиона «Открытие Арена» между командами «Спартак» Москва и «Црвена Звезда» Белград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  7. «Спартак VS. Краснодар 1:3». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  8. «Спартак VS. Динамо 1:0». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  9. «Торпедо VS. Спартак 0:1». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  10. «Динамо Москва VS. Спартак Москва 2:3». soccerway.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. «Спартак» объявил об уходе Давыдова из команды
  12. «Официально. Давыдов перешёл в «Млада Болеслав»». fratria.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  13. «Давыдов досрочно вернулся в «Спартак» из аренды». Արխիվացված է օրիգինալից 2016-09-13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  14. Карпов, Иван. «Давыдов перешёл в юрмальский «Спартак» на правах аренды». Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  15. Давыдов и «Нижний Новгород» подписали контракт по схеме «0,5+1»
  16. Денис Давыдов - в ФК «Нижний Новгород»!
  17. Нижний Новгород VS. Сочи — ФНЛ
  18. Спартак-2 VS. Нижний Новгород — ФНЛ
  19. Расширенный список сборной России
  20. 38 кандидатов, четыре новых фамилии
  21. «Россия VS. Казахстан 0:0». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Դավիդով (ֆուտբոլիստ)» հոդվածին։