Լորենսո Մելգարեխո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լորենսո Մելգարեխո
Lorenzo Antonio Melgarejo Sanabria
Lorenzo Melgarejo 2016.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լորենսո Անտոնիո Մելգարեխո Սանաբրիյա
Ազգությունը պարագվայցի
Քաղաքացիությունը Պարագվայ Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 10, 1990(1990-08-10)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Լոմա Գրանդե, Cordillera Department, Պարագվայ
Հասակ 178 սմ
Քաշ 75 կգ
Դիրք աջ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան «Սպարտակ»
Համար 25
Պատանեկան կարիերա
Պարագվայ «Էլ-Պովենիր Ալտենո»
Պարագվայ «Լիբերտադ»
Պարագվայ «Ինդեպենդենտե (Ասունսոն)»
2005-2009 Պարագվայ «Հոկտեմբերի 12»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Պարագվայ «Հոկտեմբերի 12» 22 (7)
2010 Պարագվայ «Օլիմպիա» 12 (1)
2011 Պարագվայ «Ինդեպենդենտե» 14 (6)
2011-2013 Պորտուգալիա «Բենֆիկա» 21 (2)
2011-2012   Պորտուգալիա «Պուսուշ դե Ֆերեյրա» 29 (10)
2013-2015 Ռուսաստան «Կումբան» 47 (15)
2016-այժմ Ռուսաստան «Սպարտակ» 27 (3)
Ազգային հավաքական
2009 Պարագվայ Պարագվայ (մինչև 20) 3 (0)
2012-2013 Պարագվայ Պարագվայ 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լորենսո Անտոնիո Մելգարեխո Սանաբրիյա (իսպ.՝ Lorenzo Antonio Melgarejo Sanabria, օգոստոսի 10, 1990(1990-08-10)[1], Լոմա Գրանդե, Cordillera Department, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, Մոսկվայի Սպարտակ ակումբի կիսպաշտպան: Հանդես է գալիս պարագվայի ազգային հավաքականում: Պրոֆեսիոնալ մակարդակով բացի դարպասապահի դիրքից նա խաղացել է բոլոր դիրքերում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելգարեխոն «Բենֆիկայի» կազմում
Մելգարեխոն «Կուբանի» կազմում

Մելգարեխոն սկսել է իր ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան պարագվայի «Հոկտեմբերի 12» ակումբում երբ 19 տարեկան էր: Առաջին իսկ մրցաշրջանում ակումբի կազմում նա 19 խաղերում 7 անգամ գրավել է հակառակորդի դարպասը: 2010 թվականին Լորենսո Մելգարեխոն Օլիմպիա ֆուտբոլային ակումբից ստացավ առաջարկ, իսկ մրցաշրջանն ավարտեց պարագվայի «Ինդեպենդենտե» ակումբում: Անցկացնելով շատ հաջող մրցաշրջան «Ինդեպենդենտեի» կազմում 17 խաղերում 8 գոլ խփելու համար, նա միացել է Պորտուգալիայի գրանդին՝ «Բենֆիկաին»: «Բենֆիկան» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Ինդեպենդենտեին» վճարել է 700 հազար եվրո:

Ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո Բենֆիկան ֆուտբոլիստին վարձավճարով հանձնում է «Պուսուշ դե Ֆերեյրա» ակումբին, որը հանդես էր գալիս Պորտուգալիայի բարձրագույն առաջնությունում: Այստեղ Լորենսոն անցկացրել է փայլուն մրցաշրջան, և ամրապնդվել տեղի թիմի հիմնական կազմում: Ավելի քան 29 խաղերում պարագվայցի հարձակվողը կարողանում է 10 անգամ գրավել մրցակիցների դարպասը: Խփած գոլերի թիվը բավականեցրել է Մելգարեխոին Պորտուգալիայի առաջնության 2011/12 մրցաշրջանում լինել լավագույն ռմբարկուների տասնյակում:

Վարձակալության ժամկետի վերջում ֆուտբոլիստը վերադարձավ «Բենֆիկա», ակումբի ղեկավարությունը որոշեց Լորենսո Մելգարեխոին ընդգրկել թիմի հիմնական կազմում և խաղացողի պայմանագիրը երկարացնել մինչև 2018 թվականը: Մինչ այդ խաղացողի պայմանագիրը գործում էր մինչև 2012 թվականի սեպտեմբերի 17-ը: Նոր պայմանագրում սահմանված է, որ այն խզվելու դեպքում ֆուտբոլիստին կվճարվի 30 մլն եվրո: Մրցաշրջանի առաջին իսկ խաղերում Մելգարեխոն պարբերաբար հայտնվել է դաշտում: Իր դեբյուտը «Բենֆիկայի» կազմում կայացել է 2012 թվականի օգոստոսի 18-ին «Բրագաի» դեմ խաղում: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ Մելգարեխոն հանդես գալով կիսապաշտպանության ձախ կողմում, աչքի է ընկել ինքնագոլով: 2012 թվականի սեպտեմբերի 19-ին շոտլանդական «Սելտիկի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը Չեմպիոնների Լիգայում:

2013 թվականի սեպտեմբեր 2-ին Մելգարեխոն տեղափոխվել է ռուսական «Կուբան» ակումբ, որը նրա համար վճարել է 5 միլիոն եվրո[2][3][4] նույն թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում Մելգարեխոն նշեց իր դեբյուտը Ռուսական Պրեմիեր լիգայում[5]: Իր առաջին գոլը Կուբանի կազմում նա խփել է 2013/14 մրցաշրջանի Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում անցկացվող «Զվեզդայի» դեմ խաղում[6]: Եվրոպայի լիգայի շվեյցարական «Սենտ Գալենի»[7] և իսպանական «Վալենսիայի»[8] դեմ հանդիպումներում Լորենսոն երեք անգամ գրավել է մրցակիցների դարպասը: Կրասնոդարի ակումբում Մելգարեխոն կարողացավ դառնալ թիմի առաջատարը և անփոխարինելի խաղացողներից մեկը:

2016 թվականի փետրվարի 8-ին Լորենսոն տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», ակումբի հետ ստորագրելով 4,5 տարվա պայմանագիր[9]: Մելգարեխոն Լուկաս Բորիոսից հետո «Սպարտակ»-ի կազմում դարձավ երկրորդ պարագվայցին: Մարտի 6-ին Մոսկովյան «դերբիում» «ԲԿՄԱ-ի» դեմ խաղում Լորենսոն կատարեց իր դեբյուտը նոր թիմի կազմում[10]: Մայիսի 16-ին Գրոզնիյան «Թերեքի» դեմ խաղում, նա խփեց իր առաջին գոլը «Սպարտակ»-ի կազմում[11]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Պարագվայի երիտասարդական հավաքականի կազմում Մելգարեխոն մասնակցել է Աշխարհի երիտասարդական գավաթի խաղարկությանը, որը անցկացվում էր Եգիպտոսում։ Մրցաշարում նա խաղացել է Տրինիդադ և Տոբագոի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ[12]։

2012 թվականի նոյեմբերի 15-ին Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում Լորենսոն նշեց իր դեբյուտը Պարագվայի ազգային հավաքականում, երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Միգելյա Սամուդիոյի փոխարեն[13]։ Նա 2014 թվականին հայտավորվել է մի Աշխարհի առաջնության որակավորման խաղերին մասնակցելու համար, բայց ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել։ 2013 թվականի օգոստոս 14-ին Գերմանիայի հավաքականի դեմ խաղում որն անցկացվում էր Կայզերսլաուտերնեում, նա փոխարինվել է Միգել Սամուդիոին։ խաղն ավարտվել է 3: 3 հաշվով[14]։ Այս ամենից հետո նա չի հայտնվել Պարագվայի ազգային հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա «Բենֆիկա»

Ռուսաստան «Կուբան»

  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից: 2014/15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. ««Мельгарехо стал игроком „Кубани“»»։ ФК «Кубань»։ 2013-09-02։ Վերցված է 2016-01-13 
  3. «Melgarejo transferido para os russos do Kuban Krasnodar» (պորտուգալերեն)։ SL Benfica։ 2013-09-02։ Վերցված է 2016-01-13 
  4. «Melgarejo vendido por 5 milhões de euros»։ Record (պորտուգալերեն)։ 2013-09-02։ Վերցված է 2016-01-13 
  5. «Локомотив Москва VS. Кубань 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-09-15 
  6. «Звезда Рязань VS. Кубань 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-10-31 
  7. «Кубань VS. Санкт-Галлен 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-11-28 
  8. «Валенсия VS. Кубань 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-12-12 
  9. «Официально. Мельгарехо перешел в «Спартак»» (ռուսերեն)։ fratria.ru։ 2016-02-08 
  10. «ЦСКА Москва VS. Спартак Москва 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-03-06 
  11. «Спартак Москва VS. Терек 3:0»։ soccerway.com։ 2016-05-1 
  12. «Тринидад и Тобаго (до 20) VS. Парагвай (до 20) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-10-01 
  13. «Парагвай VS. Гватемала 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-11-15 
  14. GERMANY VS. PARAGUAY 3:3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]