Դաֆնա Կոլլեր
Դաֆնա Կոլլեր (անգլ.՝ Daphne Koller, օգոստոսի 27, 1968[1], Երուսաղեմ, Իսրայել), իսրայելա-ամերիկացի համակարգչային գիտնական և ճարտարագետ։ Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր[4], ՄակԱրթուր կրթաթոշակի դափնեկիր։ «Coursera» առցանց կրթական հարթակի հիմնադիրներից։ Կոլլերի հետազոտության բնագավառներն են արհեստական բանականությունն[5][6] և դրա կենսաբժշկական կիրառումը[7][8]: Կոլլերին և Բայեսյան ցանցային ուսուցմանն է անդրադարձել 2004 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակնարկ ամսագիրը «10 ի հայտ եկեղ տեխնոլոգիաները, որ կխոփեն աշխարհը» հոդվածով[9]:
ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (2011), Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի անդամ (2014)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաֆնա Կոլլերը ծնվել է Երուսաղեմում։ Մեծացել է ծնողների հետ։ Մայրը անգլերենի պրոֆեսոր է, հայրը՝ բուսաբան։ 12 տարեկան հասակում հոր հետ մեկ տարի անցկացրել է Սթենֆորդում, որտեղ տեղի ուսանողներից մեկի համակարգչի վրա նա ծրագրավորել է RadioShack: Իսրայել վերադառնալով՝ հորը հայտնել է, որ իր համար ձանձրալի է դպրոցում և ուզում է շատ ավելի հետաքրքիր մի բան անել համալսարանում։ 1985 թվականին 17 տարեկան հասակում Կոլլերը ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան, 1986 թվականին նույն համալսարանից ստացել է մագիստրոսի աստիճան[10]:
1993 թվականին Ժեզեֆ Հալփերնի հեղակավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, դոկտորական թեզի վրա աշխատել է 1993-1995 թվականներին Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում[11], 1995 թվականից միացել է Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետին։ 2004 թվականին ստացել է ՄակԱրթուր կրթաթոշակ, 2011 թվականից ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ է, 2014 թվականից՝ Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի անդամ։
2008 թվաակնի ապրիլին արժանացել է ACM-Infosys հիմնադրամի 150,000 դոլար ինֆորմատիկայի բնագավառի մրցանակին[12]:
2009 թվականին Նիր Ֆրիեդմանի հետ հրատարակել են գրաֆիկաակն մոդներ ձեռնարկը[13]: 2012 թվականից Կոլլերը անվճար ինտերնետային դասեր է տալիս[14]:
Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի պևոֆեսոր Էնդրյու Յան-Տակ Նգ-ի հետ 2012 թվականին սկսել են Coursera առցանց կրթական հարթակը։
Ամուսնացած է Դան Ավիդայի հետ[10]:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՄակԱրթուրի կրթաթոշակ, 2004
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2009. probabilistic graphical models. (with Nir Friedman). MIT Press. ISBN 978-0262013192
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #139923675 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Математическая генеалогия — 1997.
- ↑ https://teachingcommons.stanford.edu/grants-awards/bass-university-fellows-undergraduate-education-program
- ↑ Koller Home page at Stanford
- ↑ New York Times Profile of Daphne Koller "Pursuing the Next Level of Artificial Intelligence"
- ↑ Daphne Koller's publications in DBLP
- ↑ Daphne Koller's publications in PubMed
- ↑ Segal E., Shapira M., Regev A., Pe'er D., Botstein D., Koller D., Friedman N. (2003)։ «Module networks: Identifying regulatory modules and their condition-specific regulators from gene expression data»։ Nature Genetics 34 (2): 166–176։ PMID 12740579։ doi:10.1038/ng1165
- ↑ "10 Emerging Technologies That Will Change Your World", MIT Technology Review, February 2004
- ↑ 10,0 10,1 «Profile details: Daphne Koller»։ Marquis Who's Who։ Վերցված է օգոստոսի 7, 2012
- ↑ Daphne Koller's Academic Genealogy
- ↑ $150,000 Prize to Stanford’s Koller for Groundbreaking Work in Making Computers Intelligent
- ↑ Daphne Koller and Nir Friedman (2009)։ Probabilistic Graphical Models։ MIT Press։ ISBN 0-262-01319-3
- ↑ Probabilistic Graphical Models – Coursera class
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դաֆնա Կոլլեր կատեգորիայում։ |