Դարսի Անդրեա Բասել-Ֆորբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարսի Անդրեա Բասել-Ֆորբս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1969(1969-04-27)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ, Արքայական բալետի դպրոց և Fox Primary School?
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, մոդել, գրող և մանկագիր
Ծնողներհայր՝ John Crittle?
Պարգևներ և
մրցանակներ
 Darcey Bussell Վիքիպահեստում

Դարսի Անդրեա Բասել-Ֆորբս (անգլ.՝ Darcy Andrea Bussell-Forbes), ծննդյան անունը՝ Մարնի Մերսեդես Դարսի Պեմբելտոն Կրիտլ (անգլ.՝ Marnie Mercedes Darcey Pembleton Crittle (ապրիլի 27, 1969(1969-04-27)[1][2], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի բալետի պարուհի, դերասանուհի, երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարնի Մերսեդես Դարսի Պեմբելտոն Կրիտլ (իրական անունը՝ Դարսի Բասել) ծնվել է 1969 թվականի ապրիլի 24-ին Անգլիայի Լոնդոն քաղաքում (Մեծ Բրիտանիա) գործարար Ջոն Կրիտլի և անգլուհի Անդրեայի ընտանիքում։ Վերջիններս ամուսնալուծվել են, երբ դուստրը 3 տարեկան էր։ Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց աղջկա մայրը՝ Անդրեան, ամուսնացել է ատամնաբույժ Ֆիլիպ Բասելի հետ։ Վերջինս Դարսիին իր խնամակալության տակ է վերցրել։ Բասել ընտանիքը երկար ժամանակ ապրել է Ավստրալիայում, սակայն հետո վերադարձել է Լոնդոն, որտեղ էլ Դարսին ավարտել է «Ֆոքս» տարրական դպրոցը։

Դարսին սկսել է պարել 1980-ական թվականների սկզբից։ 1987 թվականին դարձել է բալետի միջազգային «Լոզանի մրցանակ» մրցույթի դափնեկիր։

1990-ական թվականներին Դարսին նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ Նաև հանդես է եկել որպես երգչուհի։

2012 թվականին եղել է «Լոզանի մրցանակ» մրցույթի ժյուրիի կազմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Դարսին ամուսնացել է գործարար Էնգուս Ֆորբսի հետ։ Նրանք ունեցել են 2 դուստր՝ Ֆիբի Օլիվիա Ֆորբսը (ծնված 2001 թվականի հունիսի 3-ին) և Զոուի Սոֆիա Ֆորբս (ծնված 2004 թվականի փետրվարի 4-ին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Whitney B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #121961222 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարսի Անդրեա Բասել-Ֆորբս» հոդվածին։