Դարլինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դարլինգտոն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես19,73 կմ²
Բնակչություն93 015 մարդ (2021)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01325
Պաշտոնական կայքdarlington.gov.uk
Դարլինգտոն (Միացյալ Թագավորություն)##
Դարլինգտոն (Միացյալ Թագավորություն)

Դարլինգտոն (անգլ.՝ Darlington), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Թիզի վտակ Սքերն գետի (անգլ.՝ River Skerne) ափին, Միդլսբրոյից հարավ-արևմուտք[1]։ Նույնանուն շրջանի (բորոյի) վարչական կենմտրոնն է, մտնում է Tees Valley անվանումով հայտնի տարածքի կազմի մեջ[2]։

Վարչականորեն Դարլինգտոնը մտնում է Դարեմ կոմսության կազմի մեջ ( Անգլիա )։ Զբաղեցնում է 197,47 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2001 թվականին եղել է 97 838 (1951 թվականին՝ 85 հազար[1] ), 2021 թվականին՝ 93.015[3]։ Քաղաքում զարգացած են մեքենաշինությունը և կամրջային կառուցվածքների արտադրությունը։ Նախկինում զարգացած էր տրիկոտաժի և բրդի արդյունաբերությունը։ Դարլինգտոնը համբավվել է առաջին անգլիական երկաթգծով, որը քաղաքից հասնում էր մինչև Թիզի Սթոքթոն և բացվել է 1825 թվականի սեպտեմբերի 25-ին։ Հետագայում այդ օրը սկսեցին տոնել որպես երկաթուղային տրանսպորտի ծնունդի օր։ Դարլինգտոնով է անցնում երկրի ամենամեծ ավտոմայրուղին՝ A1-ը։

1863 - 1966 թվականներին քաղաքում գործել է Դարլինգտոնի շոգեքարշաշինական գործարանը (անգլ.՝ Darlington Works ):

Քաղաքում ամենամյա գարեջրի փառատոն է անցկացվում։

Դարլինգտոնում գործում է նույնանուն ֆուտբոլային ակումբ, որը մասնակցում է Անգլիայի ֆուտբոլի երկրորդ խմբի առաջնությանը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большая советская энциклопедия. / Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 13. Гроза — Демос. — М., 1952. 672 стр., илл.; 53 л. илл. и карт.
  2. «Darlington». Encyclopaedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Figure 1: Explore population characteristics of individual BUAs». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «British towns twinned with French towns». Complete France. Archant Community Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարլինգտոն» հոդվածին։