Դարդանոսի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարդանոսի պայմանագիր
Συνθήκη του Δαρδάνου
Պայմանագրի տիպ հաշտության պայմանագիր
Պատրաստվել է մ․թ․ա․ 85 թվական
Ստորագրվել է
— վայր
միևնույն տարում
Դարդանոս, Հունաստան
Կողմեր Հռոմեական հանրապետություն
Պոնտոսի թագավորություն
Լեզու լատիներեն, հին հունարեն

Դարդանոսի պայմանագիր (հին հունարեն՝ Συνθήκη του Δαρδάνου), հաշտության համաձայնագիր, որը կնքվել է մ․թ․ա․ 85 թվականին՝ Միհրդատյան առաջին պատերազմում առճակատվող կողմերի՝ Հռոմեական հանրապետության դիկտատոր Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի և Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ Զ Եվպատորի միջև։

Բեոտիայում՝ Քերոնեայի դաշտում Սուլլայի ղեկավարած հռոմեական լեգեոնները ջախջախիչ պարտության են մատնում Հունաստան ներթափանցած պոնտական բանակին։ Վճռական Օրքոմենեի ճակատամարտում Միհրդատ Եվպատորի բանակը վերստին պարտություն է կրում՝ ստիպված լինելով հաշտության գործընթաց սկսել հանրապետական Հռոմի հետ։ Բանակցություններն ընթանում են հունական Փոքր Ասիայի Դարդանոս ավերված քաղաքում՝ Միջերկրական ծովի ափին։

Հաղթանակած Հռոմը Պոնտոսին պարտադրում է որևէ կերպ չմիջամտել սեփական երկրում կատարվող ներքին հակասություններին և գահակալական կռիվներին, ինչպես նաև վերադարձնել նախորդիվ պոնտական բանակի կողմից նվաճված հունական հողերը՝ Բեոտիան, Պափլոգոնիան, Փռյուգիան և Կապադովկիան։ Պայմանագրի առանձին կետով Պոնտոսի թագավորությունը պարտավորվում էր փոխհատուցել պատերազմական գործողությունների ընթացքում հանրապետական Հռոմին հասցված վնասները՝ վճարելով երկու հազար տաղանդ ռեպարացիա սեփական գանձանակից։

Միհրդատյան առաջին պատերազմից հետո Պոնտոսի թագավորությունը վերադարձավ իր հին տարածքներին՝ կորցնելով առճակատումների ընթացքում ազատագրված հելլենական տիրույթները։ Այսպիսով, մ․թ․ա․ 85 թվականի Դարդանոսի պայմանագիրը վերականգնում է տարածաշրջանի նախկին ստատուս քվոն։ Պայմանագրի շրջանակներում հռոմեական գործիչները անդրադառնում են նաև հակամարտության ընթացքում Պոնտոսին օժանդակող Աթենքի ապստամբական ուժերին՝ նրանցից ևս պահանջելով հսկայական հատուցումներ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gillespie, Alexander (2013 թ․ հոկտեմբերի 16). The Causes of War: Volume 1: 3000 BCE to 1000 CE. Bloomsbury Publishing. էջ 143. ISBN 9781782252085.