Դավիթ Վարդապետյան
Դավիթ Վարդապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Սերբիա |
Մասնագիտություն | լրագրող |
Անդամակցություն | Սերբիայի կիրառական նկարիչների և դիզայներների ասոցիացիա |
Հայր | Միոդրագ Վարդապետյան |
Դավիթ Վարդապետյան (սերբ.՝ Давид Вартабедијан, մայիսի 23, 1968, Բելգրադ, ՀՍՖՀ), սերբահայ գրաֆիկ, դիզայներ և ռոք լրագրող։ Դիզայներ Միոդրագ Վարդապետյանի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Վարդապետյանը դիզայներ Միոդրագ Վարդապետյանի և լեզվաբանության մագիստրոս Դուշանկա Վարդապետյանի որդին է։ Նա ծնվել է նույն օրը, ինչ հայրը՝ մայիսի 23-ին։ Ապրում է Բելգրադում։
1987 թվականին ավարտել է Բելգրադի արդյունաբերական դիզայնի դպրոցի գրաֆիկական դիզայնի բաժինը, այնուհետև ընդունվել է Բելգրադի գեղարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը, որն ավարտել է 1992 թվականին։ Սերբիայի կիրառական նկարիչների և դիզայներների ասոցիացիայի (УЛУПУДС) անդամ է[1]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականից մասնակցել է Վարդապետյանների ընտանիքի (հայրը՝ Միոդրագը, մայրը՝ Դուշանկան, քույրը՝ Անամարիան) տասնութ ցուցահանդեսների, որոնք անցկացվել են Սերբիայի թանգարաններում, պատկերասրահներում և մշակութային կենտրոններում, Չեռնոգորիայում և Բարսելոնայի Ֆարիներա դել Կլոտ մշակութային կենտրոնում (Իսպանիա)[2][3][4]։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012՝ 10-րդ անհատական ցուցահանդես Зачуђујуће[5]
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանեկության տարիներին Դավիթը նվագել է Սկառլետ ծանր մետալ խմբում, սակայն խումբը, բացի հեռուստատեսային և ռադիոհաղորդումներով մի քանի ելույթներից և մի քանի համերգներից, երբեք պաշտոնական թողարկումներ չի ունեցել։ Նա դադարեցրել է աշխատանքը 1991 թվականին[1]։
Ռոք լրագրողի իր կարիերան Դավիթը սկսել է բավականին վաղ՝ 1988 թվականին՝ մի խումբ ընկերների հետ սկսելով հրատարակել «Metal Rocks» ամսագիրը ֆանատների համար (ֆանզին)։ Ֆանզինը դադարել է հրատարակվելուց հինգ համարներից հետո, բայց Դավիթը սկսել է գրել սկզբում «Պոլիտիկայի» հրատարակած «Փոփ ռոքի», իսկ հետո՝ «Հուպերի» և «Չաոյի» համար[1]։ Նա գրել է նաև «Ուկուս նեստաշնիխ», «Վրեմե զաբավե», «XZ», «Hard Metal», «Explosive», «Բում», «Պոլիտիկա», «Տրեչե օկո» հանդեսների, իսկ այժմ երբեմն գրում է «Metal Hammer»-ի համար։
1989 թվականին Վարդապետյանը սկսել է աշխատել նաև որպես դիջեյ «Ակադեմիա» ակումբում, իսկ 1992 թվականին՝ որպես հաղորդավար ռադիո «Պոլիտիկայում», այնուհետև աշխատել է ռադիո «Պինգվինում» և ռադիո «Ինդեքսում»[1]։ Նա վարել է ավելի քան 1500 ռադիոհաղորդում[1]։
Վարդապետյանն աշխատել է որպես մենեջեր մի քանի սերբական ռոք խմբերում (օրինակ՝ Гоблини-ում), ինչպես նաև կազմակերպել է օտարերկրյա կատարողների համերգներ Սերբիայում[1]։
Կոմիքսներ և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականից Դավիթ Վարդապետյանը սկսել է ակտիվորեն զբաղվել գրաֆիկական դիզայնով։ Միևնույն ժամանակ նա նկարում է նաև կոմիքսներ, որոնք տպագրվում են «Նոն», «Մլադոստ», «Նաշ ստրիպ» երիտասարդական ամսագրերում, և մասնակցում է «Բեոգրադսկի կրուգ 2» կոմիքսների ընկերության աշխատանքներին[1]։
Դավիթ Վարդապետյանը ձևավորել է «Ռոքս» երաժշտական ամսագիրը, բազմաթիվ պլակատներ, սկավառակների և երաժշտական ձայներիզների շապիկներ, իսկ 1990-1993 թվականներին աշխատել է որպես Ակադեմիայի պլակատների դիզայներ[1]։
«Պոլիտիկին զաբավնիկի» «Հիթ» էջի խմբագիրն ու նկարազարդողն է[6]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ստրիպոլիս» ամսագրի մրցանակ՝ Կոմիքսների միջազգային սալոնի 11-րդ մրցույթում, Բելգրադ, 2013[7]
- Լավագույն նկարազարդման մրցանակ Բելգրադի գրքի 59-րդ տոնավաճառում՝ «Ռոքնռոլի պատկերազարդ ուղեցույց» գրքի համար, 2014[8][6]
2013 թվականին Բելգրադի գրքի 58-րդ տոնավաճառի մրցանակների հանձնման ժամանակ եղել է ժյուրիի նախագահ[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Биографија на сајту -{Subrock}-». Արխիվացված է օրիգինալից 27. 09. 2014-ին. Վերցված է 13. 02. 2015-ին.
- ↑ «Miodrag Vartabedijan - Varta». MLADENOVČANI (սերբերեն). 2020 թ․ ապրիլի 27. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Биографија на сајту SUBROCK». Արխիվացված է օրիգինալից 13. 02. 2015-ին. Վերցված է 08. 11. 2012-ին.
- ↑ «Miodrag Vartabedijan Varta i njegovi tradicionalni simboli». SEEcult.org. 02.04.2024 | 11:21. Վերցված է 21.04.2024-ին.
- ↑ Давид Вартабедијан - Запањујући Мерилин Менсон, Новости, 30.5.2012.
- ↑ 6,0 6,1 Давид Вартабедијан, Илустровани рокенрол водич
- ↑ Резултати конкурса 11. међународног салона стрипа СКЦ Београд 2013, УСУС
- ↑ «Илустровани рокенрол водич, Пчелица». Արխիվացված է օրիգինալից 13. 02. 2015-ին. Վերցված է 13. 02. 2015-ին.
- ↑ Награде УЛУПУДС-а, Арте