Դավիդ Ֆոենկինոս
Դավիդ Ֆոենկինոս ֆր.՝ David Foenkinos | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ David Pascal Foenkinos[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1974[2][3][4] (49 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և մանկագիր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ուշագրավ աշխատանքներ | Շարլոթ |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
David Foenkinos Վիքիպահեստում |
Դավիդ Ֆոենկինոս (հոկտեմբերի 28, 1974[2][3][4], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]) ֆրանսիացի գրող, սցենարիստ, երաժիշտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիդ Ֆոենկինոսը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 24-ին Փարիզում։ Նրա հաճախ բացակայող ծնողները չունին գրադարան, ուստի Դեյվիդ Ֆոենկինոսը իր մանկության ընթացքում քիչ է գրում և կարդում։ 16 տարեկան հասակում նա լանջաթաղանթի վարակ է ստանում ինչը հանգեցնում է սրտային հիվանդության ինչը հազվադեպ դեպք էր երիտասարդների շրջանում։ Նրան շտապ վիրահատում են ինչից հետո նա բազմաթիվ ամիսներ գամված է լինում անկողնում։ Այդ ընթացքում նա սկսում է գրքեր կարդալ, նկարել և սկսում է կիթառ նվագել սովորել։ Հետագայում կյանքի այս որոշիչ շրջանի մասին նա նաև գրում է իր գրքերում։ Ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է բանասիրություն։ Սովորել է փարիզյան ջազային դպրոցում, ստեղծել է սեփական խումբը։ Մեր օրերում նա համարվում է ֆրանսիացի հայտնի արձակագիրներից մեկը։ Գրում է սցենարներ այնպիսի ռեժիսորների համար ինչպիսիք են՝ Սեդրիկ Կլապիշը և Ժակ Դուայոն։ Ֆրանսիական Le Figaro թերթի տվյալներով 2011 թվականին ընդգրկվել է 5 լավ վաճառվող արձակագիրների շարքում։ 2011 թվականի վերջին իր «La Délicatesse» վեպի մոտիվներով էկրանավորվել է ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորներն են հանդիսանում Դավիդ և Ստեֆան Ֆոենկինոսները։ Հեղինակի սիրելի արվեստագետներից մեկը Ջոն Լենոնն է։ 2010 թվականին խաղացել է Բարբարայի հոր դերը Ռեմի Բեզանսոնի «Սեքսը շատ չի լինում» (ֆր. Un heureux événement) ֆիլմում։ Հայերեն հրատարակվել է նրա «Շարլոթ» վեպը[5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շարլոթ / Charlotte 2014
- Inversion de l'idiotie: de l'influence de deux Polonais(Gallimard) (2001)
- Entre les oreilles (Gallimard) (2002)
- Le Potentiel érotique de ma femme) (Gallimard) (2004)
- En cas de bonheur (Flammarion) (2005)
- Les Cœurs autonomes) (Grasset) (2006)
- Qui se souvient de David Foenkinos? (Gallimard) (2007)
- Nos séparations (Gallimard) (2008)
- La Délicatesse) (Gallimard) (2009)
- Bernard (Les éditions du Moteur) (2010)
- Lennon (Plon) (2010)
- Le petit garçon qui disait toujours non (Albin Michel Jeunesse) (2011)
- Les Souvenirs (Gallimard) (2011)
- Le saule pleureur de bonne humeur (Albin Michel Jeunesse) (2012)
- Je vais mieux (2014)
- La tête de l'emploi (2014)
- Le Mystere Henri Pick (2016)
Այս ստեղծագործությունները թարգմանվել են չորս լեզուներով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=Foenkinos&nom_acteur=FOENKINOS%20David&ident=93042&debut=0&record=1&from=ok
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Շարլոթ - Դավիդ Ֆոենկինոս
- ↑ « David Foenkinos parrain de Radio France fête le livre 2014 », article site Radiofrance.fr, novembre 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դավիդ Ֆոենկինոս
- Ստեղծագործություններ
- Ծննդյան տարեթիվ
- Դավիդ Ֆոենկինոս Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Ֆոենկինոս» հոդվածին։ |
|