Jump to content

Դաշնակահար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը

Դաշնակահար, դաշնակահարուհի, երաժիշտ, դաշնամուր նվագող անձ։ Դաշնակահարները կարող են ելույթ ունենալ մենակ, խմբով կամ նվագախմբի կազմում, ինչպես նաև նվագակցել այլ երաժիշտների[1]։ Շատ քիչ դաշնակահարներ են հետագայում միայնակ, կամ նվագախմբի կազմում համերգային ծրագրերով հանդես գալիս, դաշնակահարների մեծամասնությունը զբաղված է այլ աշխատանքով՝ նվագակցությամբ, ավելի հաճախ նրանք հյուրանոցների սպասասրահում, ռեստորաններում ելույթներ են ունենում, երգ դասավանդում։

Դաշնակահարի պրոֆեսիոնալ որակները ձևավորվում են նրա տեխնիկական հմտություններից, կատարման արտահայտչականությամբ, կատարվող ստեղծագործությունը յուրովի մեկնաբանելու կարողությամբ։ Դաշնակահարների մեջ գործում են վարպետության մրցույթներ։

Շատ հայտնի կոմպոզիտորներ՝ ժամանակակիցների վկայությամբ, միաժամանակ եղել են տաղանդավոր դաշնակահարներ․ օրինակ, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Յոհաննես Բրամս, Ֆրեդերիկ Շոպեն, Շառլ Ալկան, Սերգեյ Ռախմանինով և այլք[2]։

Սովորաբար երեխաներին սովորեցնում են նվագել գործիքի վրա վաղ հասակում՝ անգամ 3 տարեկանում[3]։ Ուսուցումը կազմված է հետևյալ մասերից․

  • Ստեղծագործությունների խաղացանկի յուրացում։ Դրանք տեղծագործություններ են՝ նախատեսված մեծ լսարանի համար։ Այդպիսի ստեղծագործությունները հիմնականում սովորում են անգիր և հասցնում կատարելության աստիճանի։
  • Մատների համար վարժություններ։ Դրանց շարքին են դասվում հատուկ մշակված վարժություններ (օրինակ, Շարլ Լուի Գանոնի հայտնի վարժություններ, գամմաներ, արփեջոներ և այլն, ինչպես նաև հմտությունները զարգացնող հատուկ ստեղծագործություններ՝ էտյուդներ։
  • Թղթից կարդալը. այդպես է կոչվում հեշտ ստեղծագործությունների կատարումը նոտաները կարդալով՝ առանց պատրաստվելու, իդեալականը՝ առանց ստեղներին նայելու։ Թերթից կարդացվող ստեղծագործությունը նվագում են շատ անգամներ, դրա հետ լավ ծանոթանալու համար, բայց այնպիսի բարձր մակարադկի չի հասցվում, ինչպես խաղացանկային ստեղծագործությունները։ Թղթից կարդալը զարգացնում է ինքնավստահությունը նվագելու ժամանակ և ապահովում է լայն ծանոթությունը երաժշտական գրականության հետ։
  • Իմպրովիզացիա։ Դա ստեղծագործության հորինումն է։ Իմպրովիզացիայի արվեստը կապված է երաժշտական լսողության զարգացման և երաժշտության տեսություն սովորելու հետ։
  • Անսամբլում նվագելը։ Անսամբլում նվագելը դաշնակահարին սովորեցնում է այլ երաժիշտների հետ համագործակցումը։
  • Սոլֆեջիո։ Դա վարժություն է երաժշտական լսողությունը զարգացնելու համար։
  • Երաժշտության տեսություն։ Երաժշտության տեսությունը հնարավորություն է տալիս ավելի խորը հասկանալ կատարվող ստեղծագործության կառուցվածքը։

Դաշնամուր նվագել սովորելը երկար տարիներ է պահանջում։

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ դաշնակահարների մեծամասնությունը մասնագիտանում է կոնկրետ կոմպոզիտորների կամ կոնկրետ ժամանակաշրջանի երաժշտությունների վրա։ Հաճախ դաշնակահարներին բաժանում են դասականների՝ հիմնականում դասական երաժշտություններ կատարողների և ջազային՝ հիմնականում ջազ, բլյուզ, ռոք և հայտնի երաժշտություն կատարողների։

Դաշնակահարներն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Профессия | Молодежный кадровый центр». profirk.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  2. «Шостакович романсы ноты для фортепиано. Характер его творчества определил преимущественное обращение...». a-aw.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  3. Бо, Сюй (2011). «Феномен фортепианного исполнительства в Китае на рубеже XX-XXI веков» (ռուսերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշնակահար» հոդվածին։