Շառլ Ալկան
| Շառլ Ալկան | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ֆրանսերեն՝ Charles-Valentin Alkan |
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Charles-Valentin Morhange |
| Ծնվել է | նոյեմբերի 30, 1813[1][2][3][…] Փարիզ |
| Երկիր | |
| Մահացել է | մարտի 29, 1888[1][2][3][…] (74 տարեկան) Փարիզ |
| Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, լեզվաբան, թարգմանիչ, երաժշտության ուսուցիչ, աստվածաշնչի թարգմանիչ և երգեհոնահար |
| Գործիքներ | երգեհոն և դաշնամուր |
| Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
| Ստորագրություն | |
Շառլ Վալանտեն Ալկան (ֆրանսերեն՝ Charles-Valentin Alkan, նոյեմբերի 30, 1813[1][2][3][…], Փարիզ - մարտի 29, 1888[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի դաշնակահար և կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հրեա Ալկան Մորանժի ընտանիքում։ Հայրը եղել է երաժշտության ուսուցիչ և առաջին դասերն է տվել իր երեխաներին (Շառլ Վալանտենի եղբայրները նույնպես երաժիշտներ են դարձել)։ Շառլ Վալանտենը հոր անունն օգտագործել է որպես իր կեղծանուն։
Կյանքի որոշ փուլերում Ալկանը մասնավոր պարապմունքներ է վարել։ 1849 թվականին Ֆրեդերիկ Շոպենի մահից նրա մոտ են անցել Շոպենի աշակերտները։ Ալկանի կյանքի մյուս փուլերի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա ուսումնասիրել է Աստվածաշունչ և Թալմուդ։ Գերմանացի կոմպոզիտոր Ֆերդինանդ Հիլերի հետ ունեցած Ալկանի նամակագրությունից պարզվել է, որ Ալկանն ամբողջությամբ նորից ֆրանսերեն է թարգմանել Հին և Նոր կտակարանները, որոնք նրա այլ երաժշտական ստեղծագործությունների հետ չեն պահպանվել, սակայն դրանց գոյության մասին հավաստի տվյալներ են եղել։
Ալկանը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով՝ իր տանը. ըստ տարածված լեգենդի՝ նա իր վրա է գցել գրապահարանը, երբ վերին դարակից հանել է Թալմուդը։ Ալկանի արտամուսնական որդին և իր աշակերտը եղել է դաշնակահար Էլի Միրիամ Դելաբորդը։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկանի առաջին ստեղծագործությունների բնօրինակները թվագրվել են 1828 թվականին։ Նրա պահպանված ժառանգությունը կազմել են բացառապես դաշնամուրի սոլո կատարման համար ստեղծագործությունները։ XIX դարի երկրորդ կեսին Ալկանը համարվել է դաշնամուրային ռոմանտիկ ստեղծագործությունների մեծագույն վարպետներից մեկը։ Հանս Ֆոն Բլյուվոլը նրան անվանել է «դաշնամուրի Բերլիոզ», Ֆերուչչո Բուզոնին գրել է Լիստի մասին և նշել, որ Լիստի կարելի է դասել «նշանավոր կոմպոզիտորների դասին, որոնք ապրել են Բեթհովենից հետո. Շոպենը, Շումանը, Ալկանը և Բրամսը»[4]։ Անտոն Ռուբինշտեյնը Ալկանին է ձոնել իր հինգերորդ դաշնամուրային կոնցերտը։
Ալկանի ստեղծագործություններն առանձնանում են տեխնիկական բացառիկ դժվարությամբ։ Նրա 24 էտյուդները (12 մաժորային, op.35 և 12 մինորային, op.39) իրենց տեխնիկական բարդությամբ մրցակցել են Ֆերենց Լիստի «Տրանսցենդենտրալ էտյուդների» հետ։ Ալկանի որոշ ստեղծագործություններ առանձնահատուկ գրվել են դաշնամուրների համար։
Ալկանի ստեղծագործությունների մի մասը կրել է ծրագրային բնույթ. ամենահայտնի էտյուդը «Քամու նման» op.39 № 1 և պիեսը «Երկաթե ճանապարհ» op.27 (1844)֊շատ հնարավոր է, որ սա առաջին փորձն է եղել երկաթգծի ձայնը վերարտադրել երաժշտության միջոցով՝ անիվների կտկտոցից մինչև շոգեքաշի սուլոցը։ Ալկանի ամենածավալային ստեղծագործությունը Մեծ սոնատն է «Չորս տարիք», որի ծավալը նույնացվում է Բախի և Գենդելի ստեղծագործությունների հետ, տարբերվում է ավարտական մասով op.39 վարիացիա «Էզոպի խնջույքը»։ Ալկանին ստեղծագործություններին հատուկ էր նաև հումորը. նրան է պատկանում «Մի թութակի մահվան քայլերթը»՝ երեք հոբոյի, ֆագոտի և երգիչների համար։
Ալկանի նվագադարձություններից են Մոցարտի և Բեթհովենի դաշնամուրային կոնցերտների վերածելը դաշնամուրային մենանվագի։
Վաղուց Ալկանի ստեղծագործությունները դաշնակահարների ակտիվ խաղացանկից դուրս են մնացել, դա պայմանավորված է նաև իրենց կատարման բարդությամբ։ XX դարի երկրորդ կեսին այդ ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրություն են արթնացրել Ռեյմոնդ Լևենտալի և Բեռնարդ Ռինգայսենի մեկնաբանությունները, իսկ XX-XXI դարերի սահմանագծին Ալկանի ստեղծագործությունները դարձել է Ջեկ Գիբոնսի, Մարկ֊Անդրե Ամլենի, Յուրի Ֆավորինի և Վինչենցո Մալտեմպոյի խաղացանկի անբաժանելի մասը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ «Мобильный LiveInternet 30 ноября родились... | kakula - Дневник любителя старины |». www.li.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rimm R. The composer-pianists: Hamelin and The Eight. Portland: Amadeus Press, 2002
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ալկան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1813 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 29 մահեր
- 1888 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դաշնակահարներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Ֆրանսիացի երգեհոնահարներ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Ֆրանսիացի լեզվաբաններ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի մանկավարժներ