Դանիո-ռերիո
Դանիո-ռերիո | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Danio rerio
(Бьюкенен-Гамильтон, Фрэнсис, 1822 год)
|
||||||
Հատուկ պահպանություն | ||||||
|
Դանիո-ռերիո[1] կամ «կանացի գուլպա»[2](լատ.՝ Danio rerio)` Քաղցրահամ ջրերում ապրող ճառագայթալողակ ձկների տեսակ ծածանազգիների ընտանիքից (լատ.՝ Cyprinidae)։ Հայտնի ակվարիումային ձուկ է։ Հանդիսանում է մոդելային օրգանիզմ կենսաբանության զարգացման մեջ և անգլիական գրականությունում հայտնի է ինչպես zebrafish: Դանիո-ռերիո հանդիսանում է առաջին տնային կենդանին, գենետիկորեն մոդիֆիկացված գեներով 2003 թվականին։ (см. GloFish)
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա ակվարիումային ձուկ է չափերով մինչև 7 սանտիմետր երկարությամբ, հիմնական գույնը արծաթագույնն է վառ կապույտ գծերով։ Երիտասարդ ձկների մոտ լողաթևերը կարճ են, ժամանակի ընթացքում երկարում են և ձևավորում են քող։ Լողաթևերի ծայրերը կարող են ներկված լինել դեղին գույնով։ Էգի տարբերիչ հատկանիշը հանդիսանում է նրա որովայնը — էգերի մոտ այն ավելի հաստ է։
Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակվում է Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Նեպալի, Մյանմայի և Բութանի գետերում և առվակներում։
Սելեկցիոն ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քողային լողաթևերով;
- Ընձառյուծային գույնով;
- Անդրգենային GloFish:
Լաբորատոր կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Danio rerio-ն օգտագործվում է որպես մոդելային օրգանիզմ ողնաշարավորների զարագացման և ողնաշարի գեների ֆունկցիաների ուսումնասիրման համար[3]։ Այս մոդելի կարևորությունը հաստատված է եղել շատ գենետիկական հետազոտությունների արդյունքում։ Danio rerio — սա այն ձկների տեսակներից է, որոնք եղել են ուղեծրային տիեզերական կայանում։
Danio rerio-ն ունի առավելություններ այլ ողնաշարավորների նկատմամբ։ Սաղմը զարգանում է շատ արագ և ձվի շրջանից թրթուրի անցնում է երեք օրվա ընթացքում։ Սաղմերը խոշոր են, դիմացկուն, պինդ, թափանցիկ են և զարգանում են մոր օրգաիզմից դուրս[4]։
-
Danio rerio-ն մուտանտային գունավորմամբ (bleached blond)։ Նկարի վրայի կենդանին չորս օրական է։
-
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Книга:Жизнь животных. Рыбы|с=250}}
- ↑ Золотницкий, Николай Фёдорович (1851—1920) «Аквариум любителя»
- ↑ Mayden Richard L.; Tang, Kevin L.; Conway, Kevin W.; Freyhof, Jörg; Chamberlain, Sarah; Haskins, Miranda; Schneider, Leah; Sudkamp, Mitchell; Wood Robert M.; Agnew, Mary; Bufalino, Angelo; Sulaiman, Zohrah; Miya, Masaki; Saitoh, Kenji; He, Shunping (2007)։ «Phylogenetic relationships of Danio within the order Cypriniformes: a framework for comparative and evolutionary studies of a model species»։ J. Exp. Zool. (Mol. Dev. Evol.) 308B: 642–654։ doi:10.1002/jez.b.21175
- ↑ Dahm R. The Zebrafish Exposed // American Scientist. — 2006. — Vol. 94. — P. 446–453.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|