Դանիլո Կիշ
Դանիլո Կիշ Danilo Kiš | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 22, 1935[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սուբոտիցա, Հարավսլավիայի Թագավորություն |
| Վախճանվել է | հոկտեմբերի 15, 1989[1][2][3][…] (54 տարեկան) |
| Վախճանի վայր | Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա |
| Գերեզման | Alley of Distinguished Citizens |
| Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, սցենարիստ, գրական խմբագիր, թարգմանիչ և գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1958) |
| Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
| Աշխատավայր | Լիլի համալսարան և Ստրասբուրգի համալսարան |
| Պարգևներ | |
| Ամուսին | Mirjana Miočinović? |
| Կայք | kis.org.rs |
| Դանիլո Կիշ Վիքիքաղվածքում | |
Դանիլո Կիշ (սերբ.՝ Danilo Kiš; փետրվարի 22, 1935[1][2][3][…], Սուբոտիցա, Հարավսլավիայի Թագավորություն - հոկտեմբերի 15, 1989[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա), սերբ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ։
Հայրը հրեա էր, որ մահացել էր Օսվենցիումի ճամբարում։ Սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Սերբիայում մի քանի գիրք հրատարակելուց հետո 1973 թվականին տեղափոխվում է Փարիզ և բնակվում այնտեղ, համալսարանում ուսուցանելով Սերբախորվաթերեն։ Շուտով նրա` «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» գիրքը, որ ստալինյան ռեպրեսիաներում զոհ գնացած անհատների ու ստեղծված իրավիճակների մասին սատիրիկ ոճով հզոր մի պատում է, նրան մեծ համբավ ու ճանաչում է բերում, գրքին արձագանքում են Իոսիֆ Բրոդսկին, Պետեր Էստերհազին և ամերիկացի էսսեիստ Կիշի հետ մտերմացած Սյուզան Զոնթագը։ Կիշի վերջին գլուխգործոցը «Մեռյալների հանրագիտարան» պատմվածքների ժողովածուն է, որ, կարելի է ասել, պատմվածքներով միմյանց փողկապակցված վեպ է, ինչպես «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» վեպը, որ նույնպես պատմվածքային կառուցվածք ունի։
Դանիլո Կիշը մահացել է չարորակ ուռուցքից[6]։
Դանիլո Կիշը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շունն ու տղան։ «Գարուն», 1999, № 1, էջ 90-93։ Թարգմ.՝ Ռաֆայել Ղազանչյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Добитници Нинове награде за књижевност
- ↑ НИН online
- ↑ Դանիլո Կիշ. «Մեռյալների հանրագիտարան»
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլո Կիշ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլո Կիշ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1989 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սերբ բանաստեղծներ
- Սերբ դրամատուրգներ
- Սերբ արձակագիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Սերբ սցենարիստներ
- Սերբ թարգմանիչներ
- Բելգրադի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Անձինք նամականիշերի վրա