Բիբի Դանիելս
Բիբի Դանիելս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 14, 1901[1] |
Ծննդավայր՝ | Դալաս |
Վախճանի թիվ՝ | մարտի 16, 1971[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0199841 |
Բիբի Դանիելս (անգլ.՝ Bebe Daniels, ծնված Ֆիլիս Վիրջինիա Դանիելս (անգլ.՝ Phyllis Virginia Daniels), հունվարի 14, 1901[1], Դալաս - մարտի 16, 1971[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի և պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիս Վիրջինիա Դանիելսը ծնվել է Դալասում՝ թատերական ընտանիքում[2]։ Երբ նա դեռևս երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ Դանիելսը չորս տարեկանից սկսել է իր դերասանական կարիերան։ Սկզբում մասնակցել է տարբեր թատերական ներկայացումների, իսկ 1910 թվականից սկսվել է նրա կինոկարիերան։ Նրա առաջին դերերից մեկն է դարձել Լայման Ֆրենք Բաումի մանկական «Օզ երկրի հրաշալի կախարդը» գրքի էկրանավորումում Դորոթի Գեյլ դերը։ 1915 թվականին Հարոլդ Լլոյդը Դանիելսին հրավիրել է իր կարճամետրաժ կատակերգությունում երկրորդական դեր խաղալու համար։ Լլոյդի հետ նրա քառամյա համագործակցությունը շատ բամբասանքներ է ծնել նրանց հնարավոր ռոմանտիկ հարաբերությունների մասին, իսկ Հոլիվուդում նրանք ստացել են «տղա» և «աղջիկ» մականունները[3]։
1919 թվականին, ձգտելով ցույց տալ իր դրամատիկական տաղանդը, Բիբի Դանիելսը հեռացել է Հարոլդ Լլոյդից և ընդունել է պայմանագիրը Սեսիլ Բլաունտ դե Միլլից նրա մի քանի դրամատիկական պատկերներում նկարահանվելու համար։ 1920-ական թվականներին դերասանուհին պայմանագիր ուներ «Paramount Pictures»-ի հետ, որտեղ ավելի քան երկու տասնյակ պատկերներում նկարահանվել է երկրորդական դերերում։ Տասնամյակի կեսերին Paramount ստուդիան խզել է նրա հետ պայմանագիրը, և Դանիելսը տեղափոխվել է RKO ստուդիա, որտեղ 1929 թվականին «Ռիո Ռիտա» երաժշտական կատակերգությունից հետո ստացել է մեծ ճանաչում։ Հաջորդ տարի դերասանուհին «RKO» ստուդիայի մյուզիքլային արտադրության հիմնական աստղերից մեկն էր։ 1930 թվականին կինոմյուզիքլի մոդան անկում է ապրել, և «RKO» ստուդիան որոշել է խզել նրա հետ պայմանագիրը։ 1930-ական թվականներին դերասանուհին աշխատել է «Warner Bros.»-ում, որտեղ հայտնվել է մի շարք հայտնի կինոֆիլմերում՝ ներառյալ «Մալթայական բազե» (1931), «Արծաթե դոլար» (1932) և «42-րդ փողոցը» (1933) ֆիլմերը։
1935 թվականին Բիբի Դանիելսը իր ամուսնու՝ դերասան Բեն Լոյոնի հետ լքել է Հոլիվուդը և տեղափոխվել է Լոնդոն։ Այնտեղ դերասանուհին շարունակել է իր դերասանական կարիերան, բայց մեծամասամբ թատրոնում և ռադիոյում։ 1945 թվականին Դանիելսը մի քանի տարով վերադարձել է Հոլիվուդ, որտեղ ելույթ է ունեցել «Արտակարգ Ջո» ֆիլմի պրոդյուսերի հետ։ Դերասանուհին իր ամուսնու, Ռիչարդ որդու և Բարբարա դստեր հետ մնացած կյանքը անցկացրել է Լոնդոնում, որտեղ էլ մահացել է 1971 թվականի մարտին ներուղեղային արյունազեղումներից[4]։ Նա դիակիզվել է, իսկ նրա աճյունը թաղվել է Կոլումբարիում «Hollywood Forever» մատուռում։ Նրա ներդրումը ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայում Հոլիվուդյան փառքի ծառուղում նշված է աստղով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Golden, Eve Golden Images: 41 Essays on Silent Film Stars. — McFarland & Company, 2001. — С. 18. — ISBN 0-786-40834-0
- ↑ The Girl and The Boy, «Bebe and Harold Were A Perfect Match On and Off The Screen» by Tim Lussier
- ↑ Fade to Black: A Book of Movie Obituaries. — Omnibus Press. |страницы=301 |isbn=1-844-49430-6 |язык=en |автор=Donnelley, Paul |день=1 |месяц=11 |год=2005}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբի Դանիելս» հոդվածին։ |
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Մարտի 16 մահեր
- 1971 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- 1900-ականների ծնունդներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ