Դանթե Ֆերեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանթե Ֆերեթի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1943(1943-02-26)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրՄաչերատա, Մարկե, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունբեմանկարիչ, գեղարվեստական ​​ղեկավար, դերասան, կինոռեժիսոր և հագուստ ձևագծող
ԱմուսինFrancesca Lo Schiavo?
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար և Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար
Dante Ferretti Վիքիպահեստում

Դանթե Ֆերեթի (իտալ.՝ Dante Ferretti փետրվարի 26, 1943(1943-02-26)[1][2], Մաչերատա, Մարկե, Իտալիա), հագուստների իտալացի դիզայներ, նկարիչ-բեմադրող և արտ-տնօրեն, «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր, «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանթե Ֆերեթին ծնվել է 1943 թվականի փետրվարի 26-ին Իտալիայի Մաչերատա քաղաքում։

Իր կարիերայի ընթացքում Ֆերեթին աշխատել է ինչպես ամերիկացի, այնպես էլ իտալացի բազմաթիվ հայտնի ռեժիսորների հետ, որոնց թվում են Պիեռ Պաոլո Պազոլինին, Ֆեդերիկո Ֆելինին, Թերի Գիլիամը, Ֆրանկո Ձեֆֆիրելլին, Մարտին Սկորսեզեն, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Էնթոնի Մինգելան և Թիմ Բարթոնը։ Նա հաճախ համագործակցում է կնոջ՝ դիզայներ Ֆրանչեսկո Լո Սկյավոի հետ։

Ֆերեթին Ֆեդերիկո Ֆելինիի հովանավորն է եղել և նրա հետ աշխատել հինգ ֆիլմի վրա[3]։ Նա նաև հինգ անգամ համագործակցել է Պիեռ Պաոլո Պազոլինիի հետ, այնուհետև սերտ մասնագիտական հարաբերություններ է զարգացրել Մարտին Սկորսեզեի հետ՝ աշխատելով նրա տասնմեկ ֆիլմերի վրա։

2008 թվականին Փարիզի Շաթլ թատրոնում բեմականացված Հովարդ Շորի «Թռիչք» օպերայի, որի ռեժիսորն էր Դևիդ Քրոնենբերգը, համար նախատեսված դեկորացիան։

Ֆերեթին «Ավիատորը», «Սուինի Թոդ՝ դև-վարսավիր Ֆլիթ-սթրիթից», «Hugo» ֆիլմերի լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար ստացել է երեք «Օսկար» մրցանակ։ Բացի այդ, նա 7 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ մեկ անգամ՝ «Կունդուն» ֆիլմի համր՝ որպես լավագույն զգեստների մեդելավորող։ Շահել է նաև BAFTA չորս մրցանակ։

2005 թվականի մայիսի 3-ին Ֆերեթին պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» ասպետի շքանշանով[4]։

2012 թվականին մշակել է Մանհեթնում՝ գտնվող Salumeria Rosi Parmacotto ռեստորանի դեկորացիան[5][6]։

Իտալիայի Միլան քաղաքում 2015 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար Ֆերեթիին հանձնարարվել է ստեղծել արձանների շարք՝ «Կերակրեք մոլորակը։ Էներգիան կյանքի համար» թեմայով[7]։

«Իտալիա-ԱՄՆ» հիմնադրամի անդամ է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆիլմեր
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Մրցանակներ և անվանակարգեր
1969 Մեդիա Medea
1971 Աշխատանքային դասը գնում է դրախտ La classe operaia va in paradiso
1972 Քենթերբերիի հեքիաթներ I racconti di Canterbury
1972 Առաջին գծում սպանության մասին Sbatti il mostro in prima pagina
1974 Ինչ-որ տեղ սիրո համար Delitto d'amore
1974 Հազար ու մեկ գիշերվա ծաղիկ Il Fiore Delle Mille E Una Notte
1974 Աստվա՛ծ իմ, որքան ցած եմ ես ընկել Mio Dio, Come Sono Caduta In Basso!
1975 Սալո, կամ Սոդոմի 120 օրը Salò o le 120 giornate di Sodoma
1976 Թոդո մոդո Todo modo
1977 Նախագահ La presidentessa
1977 Հրեշը Il mostro
1977 Խրճիթ Casotto
1978 Նվագախմբի փորձը Prova D'Orchestra
1980 Կանանց քաղաք La Città Delle Donne
1981 Կաշի La pelle
1981 Սովորական խելագարության պատմություն Storie di ordinaria follia
1982 Նոր աշխարհ Il Mondo Nuovo «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն նկարչի աշխատանքի համար
1982 Դռան այն կողմում Oltre la porta
1983 Եվ նավը նավարկում է E la nave va «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն նկարչի աշխատանքի համար
1984 Լավ արքա Դագոբերթ Le bon roi Dagobert
1986 Ջինջեր և Ֆրեդ Ginger e Fred
1986 Վարդի անունը The Name of the Rose «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն նկարչի աշխատանքի համար
1988 Բարոն Մյունհաուզենի ճանապարհորդությունը դեպի լուսին The Adventures of Baron Munchausen BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար

Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի համար

1990 Լուսնի ձայնը La Voce Della Luna «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն նկարչի աշխատանքի համար
1990 Համլետ Hamlet Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի համար
1993 Անմեղության դարաշրջան The Age of Innocence Անվանակարգ «Օսկար»-ում լավագույն նկարչ-բեմադրողի համար

Անվանակարգ BAFTA մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի համար

1994 Հարցազրույց վամպիրի հետ Interview with the Vampire: The Vampire Chronicles BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար

Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար

1995 Կազինո Casino
1997 Կունդուն Kundun Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն զգեստների դիզայնի համար

Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար

1998 Ծանոթացեք՝ Ջո Բլեք Meet Joe Black
1999 Մեռածներին հարություն տալով Bringing Out the Dead
1999 Տիտուս Titus
2002 Նյու Յորքի ավազակախմբերը Gangs of New York Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի համար
BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար
2003 Ցուրտ լեռը Cold Mountain
2004 Ավիատորը The Aviator «Օսկար» մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար
BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար
2005 Սիրո գեղեցիկ արվեստ The Fine Art of Love
2006 Սև խոլորձ The Black Dahlia
2010 Անիծվածների կղզի Shutter Island
2011 Hugo Hugo «Օսկար» մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար
BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար
2014 Յոթերորդ որդին Seventh Son
2015 Մոխրոտիկը Cinderella
2016 Լռություն Silence

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար»
    • 2004 — Նկարչ-բեմադրողի լավագույն աշխատանք «Ավիատորը» ֆիլմի համար
    • 2007 — Նկարչ-բեմադրողի լավագույն աշխատանք «Суини Тодд, демон-парикмахер с Флит-стрит» ֆիլմի համար
    • 2012 — Նկարչ-բեմադրողի լավագույն աշխատանք «Hugo» ֆիլմի համար
  • BAFTA
  • «Դավիթ դի Դոնաթելլո»
    • 1983 — Նկարչի լավագույն աշխատանք «Նոր աշխարհ» ֆիլմի համար
    • 1984 — Նկարչի լավագույն աշխատանք «Վարդի անունը» ֆիլմի համար
    • 1987 — Նկարչի լավագույն աշխատանք «Եվ նավը նավարկում է» ֆիլմի համար
    • 1990 — Նկարչի լավագույն աշխատանք «Լուսնի ձայն» ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  3. Фергюс М. Бордевич, Manhattan Mayhem, Смитсоновский журнал, Декабрь, 2002.
  4. Кавалер ордена «За заслуги перед Итальянской Республикой» — Данте Ферретти
  5. «Salumeria Rosi Parmacotto Il Ristorante | 903 Madison Ave | Restaurants»։ Time Out New York։ 2012-10-16։ Վերցված է 2013-01-24 
  6. Adam Platt Salumeria Rosi Parmacotto – Upper East Side – New York Magazine Restaurant Guide (und). — Nymag.com.
  7. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2015-11-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]