Նեյսի Դախոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դախոմես Նեյսիից)
Նեյսի Դախոմես
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Էկվադոր
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 12, 1998(1998-05-12) (25 տարեկան)
Ծննդավայր՝Puyo
167 սանտիմետր[1]
Քաշ՝76 կիլոգրամ[1]

Նեյսի Պատրիսիա Դախոմես Բարրերա (իսպ.՝ Neisi Patricia Dajomes Barrera, մայիսի 12, 1998(1998-05-12), Puyo), էկվադորցի ծանրորդ, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ աշխարհի առաջնությունների մեդալակիր (2017, 2018 եւ 2019), Պանամերիկյան առաջնության կրկնակի հաղթող, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում զբաղվել է մարմնամարզությամբ, 13 տարեկան հասակում անցել է չերլիդինգի։ Չերլիդինգում մրցել է չորսուկես տարի, ապա 17 տարեկանում սկսել է զբաղվել քրոսֆիտով, իսկ մեկ տարի անց անցել է ծանրամարտի։

2015 թվականին Տորոնտոյի Համաամերիկյան խաղերում հանդես է եկել մինչև 69 կգ քաշային կարգում և 225 կգ ընդհանուր արդյունքով գրավել է ամփոփիչ 2-րդ տեղը։

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին մինչեւ 69 կգ քաշային կարգում[2]՝ ցույց տալով 237 կգ ընդհանուր արդյունք և գրավելով ամփոփիչ 7-րդ տեղը։

2017 թվականի Պանամերիկյան առաջնությունում էկվադորցի մարզուհին ոսկե մեդալ է նվաճել մինչև 75 կգ քաշային կարգում՝ ցույց տալով 241 կգ արդյունք։ Նույն թվականին Անահայմ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ 240 կգ ընդհանուր արդյունքով։

Սանտո Դոմինգոյի 2018 թվականի Պանամերիկյան առաջնությունում կրկին դարձել է առաջինը 248 կգ արդյունքով։

Աշխաբադում ընթացող աշխարհի առաջնությունում Նեյսին պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել և արդյունքում դարձել է երրորդը 259 կգ ընդհանուր արդյունքով[3]։

2019 թվականին Պատայյայի աշխարհի առաջնությունում երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է երրորդ տեղը՝ 245 կգ (պոկում վարժությունում՝ 110 կգ, հրում վարժությունում՝ 135 կգ) ամփոփիչ արդյունքով։

2021 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում Նեյսի Դախոմեսը նվաճել է 1-ին տեղը՝ 263 կգ (118 + 145) արդյունքով[4]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայր Քաշ Պոկում (կգ) Հրում (կգ) Ընդհանուր Տեղ
1 2 3 Տեղ 1 2 3 Տեղ
Էկվադոր Էկվադոր
Օլիմպիական խաղեր
2016 Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 69 կգ 100 104 107 6 130 135 135 9 237 7
2020 Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա 76 կգ 111 115 118 1 135 140 145 1 263 1st
Աշխարհի առաջնություններ
2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, ԱՄՆ 69 կգ 98 102 103 9 125 130 132 10 233 10
2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անահայմ, ԱՄՆ 75 կգ 103 106 108 2nd 128 132 135 3rd 240 2nd
2018 Թուրքմենստան Աշխաբադ, Թուրքմենստան 76 կգ 110 115 117 3rd 137 142 146 4 259 3rd
Պանամերիկյան խաղեր
2015 Կանադա Տորոնտո, Կանադա 69 կգ 98 98 100 2 121 123 125 2 225 2nd
2019 Պերու Լիմա, Պերու 76 կգ 109 112 115 1 135 135 140 1 255 1st
Պանամերիկյան առաջնություններ
2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի, ԱՄՆ 75 կգ 103 107 110 1st 128 131 140 1st 241 1st
2018 Դոմինիկյան Հանրապետություն Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն 75 կգ 107 111 114 1st 132 137 140 1st 248 1st
2019 Գվատեմալա Գվատեմալա, Գվատեմալա 76 կգ 104 108 109 1st 131 136 1st 245 1st
Աշխարհի երիտ․ առաջնություններ
2016 Վրաստան Թբիլիսի, Վրաստան 69 կգ 99 103 105 1st 123 125 1st 230 1st
2017 Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա 75 կգ 103 106 108 1st 128 134 134 1st 242 1st
2018 Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան 75 կգ 105 110 115 1st 128 134 140 1st 255 1st

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sports-reference.com/olympics/athletes/da/neisi-dajomes-1.html
  2. «Neisi Dajomes». Rio 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «76kg Results». IWF.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Women's 76 kg Results» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյսի Դախոմես» հոդվածին։