Դալ (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դալ (այլ կիրառումներ)
Picto infobox mets.png
Դալ
दाल
CholarDal.JPG
Հնդկական ճաշատեսակ
Ծագում
ՏեսակՏաք ապուր-պյուրե
Ենթատեսակապուր և սննդամթերք
Առաջացման երկիրՀնդկաստան
Բաղադրամասեր
Հիմնական

Կարմիր ոսպ
Սխտոր
Կիտրոնի հյութ
Մաղադանոս

Բուսական յուղ
Dal Վիքիպահեստում

Դալ (հինդի՝ दाल), բուսակերների համար նախատեսված ավանդական կծու ապուր[1], խաշած հատիկավորներից։ Հաճախ համի համար ավելացնում են համեմունքներ, կոկոսի կաթ, կիտրոնի հյութ, լոլիկ, սխտոր և տապակած սոխ։ Դալ պատրաստելու համար օգտագործում են տարբեր հատիկավոր մշակաբույսեր, այդ թվում՝ ոսպ, սիսեռ, ոլոռ։ Եփելու համար պահանջվում է 25 րոպե ժամանակ[2]։

Անվան բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dāl բառը dal բայի արմատն է, որը նշանակում է «բաժանել»[3]։

Հիմնական տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սխտորը և կոճապղպեղի արմատը մաքրել և լվանալ։ Մաղադանոսը լվանալ, չորացնել, առանձնացնել տերևները։ Կաթսայի մեջ ավելացնել լվացած ոսպը, սխտորը, իմբիրը և մաղադանոսը։ Ավելացնում են այնքան ջուր, որ ծածկի կաթսայի մեջ ավելացրած բաղադրիչները։ Եփել 20 աստիճան ջերմաստիճանում։ Մի փոքր տաքացնել բուսայուղը թավայի մեջ, ավելացնել համեմունքները և տապակել մոտ 30 րոպե։

Պատրաստի ոսպից առանձնացնել մաղադանոսի տերևները, իսկ իմբիրի և սխտորի մնացորդներն ավելացնել պյուրեին։ Այնուհետև ավելացնել համեմունքներ, աղ, կիտրոնի հյութ, կտրատած մաղադանոս[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]