Դալիլա Դի Լաձարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալիլա Դի Լաձարո
Ծննդյան թիվ՝հունվարի 29, 1953(1953-01-29)[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր՝Ուդինե, Իտալիա
Քաղաքացիություն՝ Իտալիա
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, երգչուհի, կինոդերասանուհի և գրող
IMDb։ID 0223953

Դալիլա դի Լաձարո ( իտալ.՝ Dalila Di Lazzaro. հունվարի 29, 1953(1953-01-29)[1][2], Ուդինե, Իտալիա), իտալացի մոդել, դերասանուհի, երգչուհի և գրող.

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել։ Ընդ որում՝ սկզբնական փուլում նրա լուսանկարիչներից մեկը Էնդի Ուորհոլն էր։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ գրավել է դեղին մամուլի ուշադրությունը որպես Սոֆի Լորենի ենթադրյալ ազգականուհի և նույնիսկ նրա պոտենցիալ մրցակցուհի սիրո ասպարեզում[3]։

1970-ականների կեսերից մինչև 1980-ականների սկիզբը Դալիլան հասցրել է նկարահանվել այնպիսի կինոռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Ալբերտո Լատտուադան, Լուիջի Կոմենչինին, Ֆլորեստանո Վանչինին, Ալբերտո Սորդին, Դարիո Արջենտոն, Կլաուս Կինսկին և Ժակ Դերեն։ Դրանից հետո գլխավորապես աշխատել է հեռուստատեսությունում[4] : 1983 թվականին մերժել է խաղալ Դոմինոյի դերը Բոնդի մասին ֆիլմաշարի հերթական՝ «Երբեք մի ասա երբեք» ֆիլմում, և այդ դերն ի վերջո բաժին է հասել Քիմ Բեսինջերին[5]։

Դալիլայի դերասանական վերջին աշխատանքներից մեկը նրա դերակատարումն է 2013 թվականին Ջովանի Վերոնեզիի նկարահանած «L'Ultima ruota del carro» ֆիլմում։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 - Դա կարելի է անել, ամիգո
  • 1972 - Ֆրանկենշտեյն 80
  • 1973 - Էնդի Ուորհոլի Ֆրանկենշտեյնը
  • 1974 - Գազանիկը
  • 1975 - Բրավո, տիկնիկ:
  • 1975 - Սպանություններ գիշերային գնացքում
  • 1976 - L'Italia s'è rotta
  • 1976 - Օ՜, Սերաֆինա:
  • 1977 - Երեք վագր երեք վագրի դեմ
  • 1977 - The Pajama Girl Case
  • 1977 - Կատուն
  • 1979 - Միմի
  • 1980 - Երեքին պետք է վերացնել
  • 1980 - Կապուտաչյա բանդիտը
  • 1980 - Voltati Eugenio
  • 1981 - Quando la coppia scoppia
  • 1984 - Բոլորին՝ ճաղերի հետևում - Սինյորինա Իրիս Դել Մոնտե
  • 1985թ.՝ Ֆենոմեն
  • 1989 - Պագանինի
  • 1990 - Կյանքի շունչը
  • 1990 - L'ulivo e l'alloro
  • 1992 - Dov'era lei a quell'ora?
  • 1997 - Kidnapping - La sfida
  • 2013 - Հինգերորդ անիվը

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Il mio cielo, Edizioni Piemme, 2006 թ .
  • L'angelo della mia vita, Edizioni Piemme, 2008 թ .
  • Toccami il cuore, Edizioni Piemme, 2009 թ .
  • Il mio tesoro nascosto, Edizioni Piemme, 2011 թ .
  • Una donna lo sa, Edizioni Piemme, 2014 թ .
  • La vita è così. Passioni e virtù per uscire dalle crisi, Edizioni Piemme, 2017 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Enrico Lancia, Roberto Poppi Le attrici: dal 1930 ai giorni nostri. — Gremese Editore, 2003.
  4. Enrico Lancia, Roberto Poppi Le attrici: dal 1930 ai giorni nostri. — Gremese Editore, 2003.Enrico Lancia, Roberto Poppi. Le attrici: dal 1930 ai giorni nostri (неопр.). — Gremese Editore, 2003.
  5. Stefano Masi, Enrico Lancia Les séductrices du cinéma italien. — Gremese Editore, 1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալիլա Դի Լաձարո» հոդվածին։