Գևորգ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հարությունյան (այլ կիրառումներ)
Գևորգ Հարությունյան
Ծնվել է1884[1]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1921[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպրոֆեսիոնալ հեղափոխական

Գևորգ Հարությունի Հարությունյան, ծածկանունը՝ Զինգեր, Պապաշա, (1884[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - 1921[1]), հայ բոլշևիկ պրոֆեսիոնալ հեղափոխական։

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1908 թվականից։ 1908-1916 թվականներին աշխատանքի բերումով շրջագայել է Ղազախ-Իջևան-Կրասնոսելսկ շրջաններում, կատարել կուսակցության գավառային (Ղազախի) կոմիտեի հանձնարարությունները։ 1916 թվականին Ստեփան Շահումյանի, Ա. Ջափարիձեի, Բագրատ Բորյանի ցուցումներով քարոզչական գործունեություն է տարել Բաքվի նավթահանքերի բանվորների շրջանում։ 1917-1918 թվականներին, որպես պարտիզանական ջոկատների ղեկավար, գործուն մասնակցություն է ցուցաբերել Շամախու և Նուխու կռիվներին։ Բաքվի կոմունայի մարտերում եղել է կարմիր գվարդիական հեծելազորային էսկադրոնի հրամանատարը։ Կոմունայի տապալումից հետո անցել է Հայաստան և ընդհատակյա քարոզչություն տարել Իջևանի և հարևան շրջանների աշխատավորության շրջանում։ 1920 թվականների ապրիլին ձերբակալվել և մեկուսացվել է Երևանի բանտում։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից[2] հետո նշանակվել է Ղուրդուղուլիի (հետագայում՝ Հոկտեմբերյանի) շրջկոմի առաջին քարտուղար և արտակարգ լիազոր։

Սպանվել է 1921 թվականի Փետրվարյան ապստամբության ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 319