Jump to content

Գրիպի ստավկիրկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիպի ստավկիրկա
Grip Stavkirke
Գրիպի ստավկիրկան
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և հիմնակմախքային եկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա
ԴավանանքՆորվեգիայի եկեղեցի
ԹեմDiocese of Møre?
Հիմնական ամսաթվերը15-րդ դար
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր
Ճարտարապետական տիպՀիմնակմախքային միանավ եկեղեցի
Ճարտարապետական ոճստավկիրկա
Հիմնադրված1470
6.5
Երկարություն12
Լայնություն6.5
Քարտեզ
Քարտեզ
 Grip stave church Վիքիպահեստում

Գրիպի ստավկիրկա (նորվ.՝ Grip stavkirke), հիմնակմախքային եկեղեցի Նորվեգիայում։ Այն գտնվում է Գրիպ կղզում՝ Մյորե օգ Ռոմսդալ շրջանում։

Գրիպի ստավկիրկան միանավ շինություն է, որն ունի 12 մետր երկարություն, 6.5 մետր երկարություն իսկ բարձրությունը հասնում է մինչև 6 մետրի։ Այն համարվում է Նորվեգիայի ամենափոքր եկեղեցիներից մեկը։ Սկսած 1635 թվականից եկեղեցում չկա մշտական քահանա, սական դեպի կղզի մշտապես քահանաներ են գալիս հարակից եկեղեցիներից, որպեսզի կատարեն եկեղեցական ծիսակարգերը[1]։

Հիմնակմախքային այս եկեղեցին կառուցվել է մոտավորապես 1470 թվականին Գրիպի կղզու ամենաբարձր տեղանքում, որը բարձր է ծովի մակարդակից 8 մետրով։ Եկեղեցին համարվում է Մյորե տարածաշրջանին բնորոշ տիպ ունեցող կառույց։ Այն բավականին նման է Կվերնեսի և Ռյոդվենեի ստավկիրկաներին։ Կղզու աղքատիկ ու անպտղաբեր հողերի պատճառով եկեղեցուն կից գերեզմանոց չկա։ Մահացածներին հուղարկավորում են այլ վայրերում, մասնավորապես Բրեմսենեսի եկեղեցու տիրույթներում, որն այստեղից գտնվում է 10 կմ հեռավորության վրա՝ հաշված բաց ծովից։

Գրիպի ստավկիրկան բավականին շատ փոփոխությունների է ենթարկվել։ Հատկապես, 1621 թվականին, փոխվեցին եկեղեցու պատերը և տեղադրվեց ծայրաձող։ Ժամանակակից պատուհանները տեղադրվել են 1870-ական թվականներին։ Հենց այդ ժամանակներում էլ ավելացրել են նաև պորտալն ու խորանը։ 1933 թվականներին կատարած վերականգնողական աշխատանքների ժամանակ նոր հիմնատակ տեղադրվեց եկեղեցու տակ։ Ներքին պատերը դարձան պանելային։ Այս ամենը կատարվեց նրա համար, որովհետև եկեղեցին չուներ տիպական արտաքին տեսք, որը բնորոշ է նորվեգական ստավկիրկին։

1972 թվականին որոշում կայացվեց եկեղեցին տեղափոխել, որը, սակայն, հետագայում չեղարկվեց։ 2007 թվականին եկեղեցու տանիքը և ծայրաձողը վերականգնվեցին իսկ մի քանի պանելներ փոխարինվեցին նորերով։

Եկեղեցու խորանի Սուրբ սեղանի պատկերը իրենից ներկայացնում է հոլանդական Ուտրեխտի եռապատկեր, որը Նիդերլանդներում թվագրում են մոտավորոպես 1520 թվականը։ Եկեղեցու կենտրոնում տեղադրված է Մարիամ Աստվածամոր արձան։ Վերջինիս երկու կողմերում էլ տեղադրված են Օլավ II Սրբի և Մարգարիտա Անտիոքացու, որը տարածաշրջանում առավել հայտնի է Սանկտ Մարետ անունով, արձանները։ համաձայն տարածված լեգենդի, եռապատկերը հանդիսանում է հինգ խորաններից մեկը, որը որպես ընծա է բերել նորվեգիայի եկեղեցուն է նվիրաբերել Իզաբելլա Ավստրիացի թագուհին։ Դա արվել է այն բանից հետո, երբ Էրիկ Վալկենդորֆի՝ Նորվեգիայի արքեպիսկոպոսի ուղեկցությամբ, սարսափելի եղանակի ժամանակ պատսպարվել է այս կողմերում։ Թագուհին շտապում էր Կոպենհագեն, որպեսզի ամուսնանար Դանիայի թագավոր Քրիստիան II-ի հետ 1515 թվականին։ Մյուս խորանները նվիրվել են Կինեեին, Հադսելին և Ռյոստին։ Թվով 4 խորանները պահպանվել են մինչև այսօր։ Իսկ Գրիպի խորանը առանձնանում է նրանով, որ մնացել է անեղծ ստեղծման պահից։ Չնայած որ խորանը պարունակում է նաև երեք սրբերի արձաններ, Նորվեգիայում ենթարկվել է ռեֆորմացիայի 1537 թվականին։ Այն վերականգնվել է 2002 թվականին։

Եկեղեցուն նոր երգեհոն՝ բաղկացած 270 փայտյա խողովակներից, նվիրել է Նիդերլանդները 2006 թվականին։ Այն եկեղեցու խոնավության մեծ գործակցի պատճառով տեղադրվում է միայն ամառային սեզոնին։ Մնացած ժամանակ երգեհոնն օգտագործվում է այլ եկեղեցում[2]։

Եկեղեցում են պահպանվում նաև 1320 թվականին պատրաստած խորանի սկիհը, 16-րդ դարի երկկողմանի յուղաներկ կտավներ, ինչպես նաև նավերի երկու մանրակերտեր։ Վերջիններս եկեղեցուն նվիրել են ծովագնացները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Grip». www.stavkirke.info. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Pipene får en annen lyd». www.tk.no. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիպի ստավկիրկա» հոդվածին։