Հիմնատակ կառույցների, կառույցի բեռնվածքներն անմիջականորեն կրող ապարների զանգված։ Հիմնատակ կարող է լինել բնական, եթե հիմքի հատակը հենվում է նախապես չամրացված բնական գրունտի վրա, և արհեստական, երբ թույլ գրունտի դեպքում վերջինս ինչ-որ եղանակով ամրացվում կամ խտացվում է։ Հիմնատակի նկատմամբ հիմնական պահանջ է՝ երկրաբանական պրոցեսների և սեյսմիկ ներգործությունների նկատմամբ գրունտի զանգվածի ընդհանուր կայունության ապահովումը։ Հիմնատակի հնարավոր դեֆորմացիան չպետք է գերազանցի կառույցի ընդունված կոնստրուկցիայի համար թույլատրելի դեֆորմացիան և դրա շահագործման պայմանները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 409)։