Գրիշա Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիշա Դարբինյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1923(1923-11-12) (95 տարեկան)
ԾննդավայրՍարուխան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1985)
Մասնագիտությունտնտեսագետ

Գրիշա Սարիբեկի Դարբինյան (նոյեմբերի 12, 1923(1923-11-12), Սարուխան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ տնտեսագետ, արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս: Տնտեսագիտության դոկտոր (1985), պրոֆեսոր (1988):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Սարիբեկի Դարբինյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 12-ին Սարուխան (ՀՀ Գեղարքունիքի մարզ) գյուղում, Բայազետից Գավառ տեղափոխված հայ ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ռազմաճակատ և մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հայրենիք: 14 տարեկանից սկսել է բանաստեղծություններ և պատմավեպեր գրել[1]: 1941 թվականից տեղափոխվել է Երևան: 1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1959 թվականին՝ Երևանի պետական համալսարանը: 1986-1993 թվականներին աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանրապետական բարձրագույն դպրոցի կառավարման ամբիոնի վարիչ:

Աշխատությունները վերաբերում են գյուղատնտեսության տնտեսագիտության, աշխատանքի նորմավորման, վարձատրության, կազմակերպման, տարիֆավորման, հողերի բարեփոխման և սեփականաշնորհման հարցերին[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զեյթուն» սովխոզի վերելքի ճանապարհին: Երևան: Ա. հ., 1962, 56 էջ[3]:
  • Աշխատանքի վարձատրությունը սովխոզներում և մյուս գյուղատնտեսական պետական ձեռնարկություններում: Երևան: Ա. հ., 1966, 280 էջ:
  • Աշխատանքի նորմավորումը գյուղատնտեսության մեջ: Երևան: Հայաստան, 1972, 163 էջ:
  • Աշխատանքի վարձատրությունը պետական գյուղատնտեսական ձեռնարկություններում և կազմակերպություններում: Երևան: Ա. հ., 1974, 660 էջ[4]:
  • Աշխատանքի նորմավորման կատարելագործման պրոբլեմները գյուղատնտեսության մեջ, Երևան, 1984[5]:
  • Կոլեկտիվ կապալի կազմակերպման հիմունքները, Երևան, 1985[6]:
  • Նվիրյալների աստղաբույլ: Լոս Անջելես: 2000, 331 էջ[7]:
  • Սխրանք և տառապանք: Երևան: Ա. հ., 2001[8]:
  • Կյանքի հմայքը: Երկերի ժողովածու: Տոներ, 2001, 378 էջ[9]:
  • Ամերիկան և հայերը: Հ. Գ. Մ. հրատարակչություն, 2008, 399 էջ[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Beautiful City of Gavar»։ www.clarkhumanities.org։ Վերցված է 2019-03-09 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 344:
  3. Դարբինյան Գրիշա Ղ (1962)։ "Զեյթուն" սովխոզի վերելքի ճանապարհին։ Երևան: Ա. հ 
  4. Դարբինյան Գրիշա Սարիբեկի, Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՀ, eds. (1974)։ Աշխատանքի վարձատրությունը պետական գյուղատնտեսական ձեռնարկություններում և կազմակերպություններում։ Երևան: Ա. հ 
  5. Դարբինյան Գրիշա Սարիբեկի (1984)։ Աշխատանքի նորմավորման կատարելագործման պրոբլեմները գյուղատնտեսության մեջ։ Երևան: Հայաստան 
  6. Դարբինյան Գրիշա Սարիբեկի (1985)։ Կոլեկտիվ կապալի կազմակերպման հիմունքները։ Երևան: Հայաստան 
  7. Դարբինյան Գրիշա, Մարգարյան Արշալույս Դավթի (2000)։ Նվիրյալների աստղաբույլ։ Լոս Անջելես: Colir Depot 
  8. Դարբինյան Գրիշա (2001)։ Սխրանք և տառապանք: Երկերի ժողովածու։ Երևան: Ա.հ 
  9. Դարբինյան Գրիշա Սարիբեկի (2001)։ Կյանքի հմայքը: երկերի ժողովածու (հայերեն)։ Տոներ։ ISBN 9789994159000 
  10. Դարբինյան Գրիշա Սարիբեկի (2008)։ Ամերիկան և Հայերը: երկերի ժողովածու (հայերեն)։ Հ. Գ. Մ. Հրատարակչություն։ ISBN 9789994174607