Գրիգոր Յաղջյան
Գրիգոր Յաղջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1916 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 12, 1983 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, դրամատուրգ և արձակագիր |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1959) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Վանաձորի դրամատիկական թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Պարգևներ | |
Գրիգոր Յաղջյան Վիքիդարանում |
Գրիգոր Վարդանի Յաղջյան (դեկտեմբերի 2, 1916, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1953 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1931-1934 թվականներին խաղացել է Լենինականի դրամատիկական, 1936-1940 թվականներին՝ Կիրովականի, 1944 - 1947 թվականներին՝ Ստեփանավանի թատրոններում։ 1959 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միությանը առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1966-1982 թվականներին եղել է Երևանի դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչը։
Անդրկովկասի հայկական թատրոնները բեմադրել են նրա «Զոյա» (1942), «Ոսկի քաղաք» (1951), «Կյանքի շեմին» (1954), «Գարնան շունչը» (1956), «Գիշերային հրաշք» (1957), «Վաճառված տուն» (1949) պիեսները։ 1959 թվականին Մոսկվայի Լենինյան կոմերտմիության անվան թատրոնում բեմադրվել է նրա պիեսը։
1941 թվականին նկարահանվել է «Սովետական լեզվի դասընթաց» կարճամետրաժ ֆիլմում։ Մահացել է Երևանում[1]։
Գ. Յաղջյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պիեսների ժողովածու (գրքի մեջ տեղ է գտել նաև Գ. Յաղջյանի «Չնախատեսված հանգամանք» պիեսը), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1955, 167 էջ։
- Նրա նախագահը (կոմեդիա), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1955, 48 էջ։
- Մոլորություն (պիես), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1956, 48 էջ։
- Արևածագին (պիես), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1957, 47 էջ։
- Ինտերմեդիաներ, Երևան, ժողստեղծագործության, հանրապետական տուն, 1958, 16 էջ։
- Պիոներական էստրադա։ Նյութեր պիոներ-դպրոցականների ինքնագործ խմբակների համար (ժողովածուում գործ ունի նաև Գ. Յաղջյանը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959, 215 էջ։
- Արայիկը կազդուրվում է, Երևան, «Հայաստան», 1970, 92 էջ։
- Կյանքի իրավունք (պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 352 էջ։
- Մարդը հեշտ չի ծնվում (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 400 էջ։
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մտորումներ «ամենադժվար ժանրի» շուրջ։ «Գրական թերթ», 1965, № 2:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 408
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 12 մահեր
- 1983 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Հայ դերասաններ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ