Գրիգոր Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Միքայելյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Միքայելյան
Ծնվել է1893
Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 28, 1953(1953-10-28)
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Ալմա մատերՀարավային դաշնային համալսարան (1922) և Երևանի պետական համալսարան (1926)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1948) և պրոֆեսոր (1949)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Գրիգոր Գաբրիելի Միքայելյան (1893, Դոնի Ռոստով - 1953, հոկտեմբերի 28, Երևան), հայ պատմաբան, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1949ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1922 թթ. սովորել է Դոնի Ռոստովի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, 1926 թվականին ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական (հասարակագիտական) ֆակուլտետի պատմագրական բաժինը։ Ընդհանուր և միջին դարերի պատմության դասընթացներ է կարդացել Երևանի բուհերում։ Եղել է ՀԽՍՀ արխիվային վարչության ավագ գիտաշխատող (1933-1938), Հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի դեկան (1938), 1938-1944 թթ.` նույն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, 1944-1953 թթ.` ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Արժեքավոր է Միքայելյանի «Կիլիկյան հայկական պետության պատմությունը» (1952, ռուսերեն[1]) մենագրությունը, որտեղ նա հանգամանորեն վերլուծել է Կիլիկյան Հայաստանի առաջացման ու անկման սոցիալ-քաղաքական պատճառները, բացահայտել նրա դերը Արևելքի և Արևմուտքի երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 1999: հ. 3:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միքայելյան Գրիգոր Գաբրիելի (1952)։ История Киликийского армянского государства։ Институт истории АН АрмССР։ Ереван: Изд-во АН АрмССР 
  2. «Grigor Mikaelian (1893-1953)»։ data.bnf.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-03 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 625 CC-BY-SA-icon-80x15.png