Գրիգոր Ավագյան (պատմաբան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիգոր Ավագյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1899 Աքքերման, Akkermansky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1982 Բուխարեստ, Ռումինիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և թարգմանիչ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գրիգոր Մկրտչի Ավագյան (մարտի 8, 1899, Աքքերման, Akkermansky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - 1982, Բուխարեստ, Ռումինիա), հայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Ռումինիայում (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1899 թվականին, Աքքերմանում։ Պեղումներ է կատարել Աքքերմանում՝ հայտնաբերելով Կիլիկիայի հայկական թագավորների դրամներ, ռուսերեն և ռումիներեն հրատարակել աշխատություններ Աքքերմանի հայերի պատմության վերաբերյալ։ Ցույց է տվել Կիլիկիայի հայ առևտրականների կապերն այս շրջանի հետ։ 1935 թվականին Հռոմում լույս է ընծայել «Անտիպ նկարներ էտրուսկյան և հռոմեական ճարտարապետական հուշարձաններից» աշխատությունը (իտալերեն)։ 1955 թվականից աշխատանքի է անցել ռումինական ակադեմիայի Մարդաբանության ինստիտուտում։ Ավագյանը արժեքավոր աշխատություններ ունի Ռումինիայի հայերի պատմության մասին։ Ռումիներեն է թարգմանել ընտիր հատվածներ հայ միջնադարյան տաղերգուների ստեղծագործություններից։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ավագյան, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։ ![]() |
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1982 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հնագետներ
- Ռումինահայ պատմաբաններ
- Հայ թարգմանիչներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Հայերենից ռումիներեն թարգմանիչներ
- Հայ հրապարակագիրներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ պատմաբաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին