Գրիգոր Ամատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գրիգոր Ամատունի
Ծնվել էսեպտեմբերի 21, 1956(1956-09-21) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունթերապևտ
ԱշխատավայրԱռողջապահության ազգային ինստիտուտ

Ամատունի Գրիգոր Վլադիմիրի (սեպտեմբերի 21, 1956(1956-09-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2017, Երևան, Հայաստանի Հանրապետություն), թերապևտ։ Բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ (1978)։ «Սպիտակ» փրկարարական ջոկատի շտաբի պետ, ապա՝ ուսումնական բաժնի և բժշկական խմբի ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19791980-1981 թվականներին՝ Աշտարակի բուժմիավորման «Շտապ օգնություն» կայանի բժիշկ, 1981-1984 թվականներին՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ախտորոշման, 1984 թվականից՝ ներքին հիվանդությունների, միաժամանակ՝ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնների դասախոս, 2000 թվականից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության ուսումնական կենտրոնի առաջատար մասնագետ։ ՀՀ աղետի գոտում, Սիսիանում, Քելբաջարում, Հյուսիսային Օսեթիայում մասնակցել է փրկարարական և տարհանման աշխատանքների։ 1988-1994 թվականներին Արցախ է տեղափոխել սննդամթերք, դեղորայք, կազմակերպել բուժօգնության դասընթացներ։ Ինքնապաշտպանական մարտերի առաջին գծում (Երասխ, Մեղրի, Նյուվադի, Ոսկեպար, Իջևան, Մարտակերտ, Քելբաջար և այլն) բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին և խաղաղ բնակչությանը։

Մահացել է հուլիսի 24, 2017 Երևանում, Հայաստանի Հանրապետություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png