Գրիգորի Չապկիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Չապկիս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1930(1930-02-24)
ԾննդավայրՔիշնև, Ռումինիայի թագավորություն
Մահացել էհունիսի 13, 2021(2021-06-13) (91 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան
Մասնագիտությունպարուսույց և պարող
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան
Ուկրաինայի ժողովրդական արտիստ և Ուկրաինայի վաստակավոր արտիստ
 Grigoriy Chapkis Վիքիպահեստում

Գրիգորի Չապկիս (ուկրաիներեն՝ Григо́рій Микола́йович Ча́пкіс, փետրվարի 24, 1930(1930-02-24), Քիշնև, Ռումինիայի թագավորություն - հունիսի 13, 2021(2021-06-13), Կիև, Ուկրաինա[1]), ուկրաինացի արտիստ և պարուսույց, միջազգային երեք մրցույթների հաղթող, Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2010)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի փետրվարի 24-ին Քիշնևում, հրեական ընտանիքում[3]։ Հայրը դերձակ էր, մայրը՝ տնային տնտեսուհի[4][5][6]։ Ընտանիքում խոսակցական լեզուն իդիշն էր[7]։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բենդերի, որտեղ Գրիգորին 1940 թվականին ընդունվել է պիոներպալատի պարի խմբակը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարհանվել են Ղազախստան։ Գրիգորիի ավագ եղբայրը՝ Իոսիֆը (1920—1944) զոհվել է ռազմաճակատում[8][9][10]։

Պատերազմից հետո Չապկիսները բնակություն են հաստատել Կիևում, որտեղ Գրիգորին ընդունվել է երկաթուղային ուսումնարան և «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության երգի-պարի անսամբլ։ 16 տարեկանում սկսել է իր պրոֆեսոնալ կարիերան որպես պարող․ 1946 թվականի փետրվարից անդամագրվել է Ուկրաինայի պարի պետական անսամբլին, որի կազմում հանդես է եկել 26 տարի շարունակ՝ մասնակցելով գրեթե բոլոր պարային բեմադրություններին, արտասահմանյան 70 հյուրախաղերին։

Արտիստական գործունեության հետ մեկտեղ Գրիգորի Չապկիսն զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ Կիևի Բորիս Գրինչենկոյի անվան համալսարանի արվեստի ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի պրոֆեսոր էր[11][12], Կիևի մշակույթի համալսարանի խորեոգրաֆիկ արվեստների պրոֆեսոր[13][14]։ 2007 թվականից ղեկավարել է իր անունը կրող պարի դպրոցը։

Վախճանվել է 2021 թվականի հունիսի 13-ին Կիևում, թաղվել Բայկովյան գերեզմանատանը[15]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (30.06.1951)[16]
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (24.11.1960)
  • Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում (1964)
  • Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում (08.02.2010)[17]
  • Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (24.02.2020)[18]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Танец и Любовь: секрет долголетия. Киев: Ателье 16, 2007.
  • Мои женщины: невыдуманные истории. Киев: редакция газеты «Вісті», 2010.

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — Дорога никуда — ոստիկանապետ
  • 2008 — Осенний вальс — բալետմայստեր
  • 2008 — Ломбард — քրեական հեղինակություն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006—2007 — Պարեր աստղերի հետ (1—3 եթերաշրջաններ) — մրցավար
  • 2018 — Ծիծաղի լիգա — «Луганская сборная» թիմի հրավիրած աստղ
  • 2019 — Պարեր աստղերի հետ (7—8 եթերաշրջաններ) — մրցավար

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է չորս անգամ։

  • Դուստրը (առաջին ամուսնությունից)՝ Լիլիա Չապկիսը (ծնվ. 1958), պարուսույց էր Իտալիայում (Արեցցոյում)։ Ամուսնացել էր օպերետի արտիստ, տենոր Եվգենի Սաֆրոնչիկի հետ (ծնվ. 1949).
    • Թոռնուհին՝ Աննա Սաֆրոնչիկը (ծնվ. 1981), դերասանուհի է։
  • Որդին (երկրորդ ամուսնությունից)՝ Գրիգորի Գրիգորևիչ Չապկիսը (անգլ.՝ Greg Chapkis, ծնվ. 1979), հիփ-հոփի պարուսույց է Սան Ֆրանցիսկոյում։
  • Երրորդ կինը՝ Ալլա Բորիսի Չապկիսը (ծնվ. 1952), ազգային ավիացիոն համալսարանի ուսումնա-մեթոդական բաժնի պետն էր։
  • Չապկիսի չորրորդ կինը նրա թոռնուհու՝ Աննա Սաֆրոնչիկի հասակակիցն էր և ամուսնուց փոքր էր 51 տարով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хореограф Григорій Чапкіс пішов із життя
  2. ХОРЕОГРАФ ГРИГОРІЙ ЧАПКІС ПІШОВ ІЗ ЖИТТЯ
  3. Детство Григория Чапкиса(չաշխատող հղում): Фотография семьи Чапкис на фоне ресторана его деда Элькуны Чапкиса (на вывеске — Restaurant Elcuna Ceapchis) в Новых Каушанах (в довоенной Бессарабии) — в 21 км от Бендер, откуда происходила вся семья Чапкис. Согласно генеалогическим источникам, Григорий Чапкис родился и вырос в Новых Каушанах.
  4. Список владельцев бизнесов в Новых Каушанах (1924): Ноех Чапкис значится хозяином шорной мастерской, его отец Элькун Чапкис — ресторана.
  5. «Интервью Григория Чапкиса». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
  6. Ефим Коган «Еврейская жизнь в Бессарабии сквозь линзу местечка Каушаны» (докторский тезис): упоминаются ресторан Элькуна Чапкиса и шорная мастерская Ноеха Чапкиса (стр. 111).
  7. 90 лет Чапкису
  8. «Интервью с Г. Н. Чапкисом». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
  9. Книга памяти воинов-евреев, павших в боях с нацизмом Արխիվացված 2016-03-04 Wayback Machine: Рядовой Иосиф Николаевич Чапкис погиб под Шяуляем 25 августа 1944 года.
  10. Иосиф Чапкис на сайте «Память народа»: призван из Бендер в 1941 году, похоронен в братской могиле в селе Круопяй (Литва).
  11. {{Cite web|url=http://im.kubg.edu.ua/struktura/2011-06-23-12-44-46/spetsialnist-khoreohrafiia/sklad.html?pid=389&sid=593:Чапкіс-Григорій-Миколайович%7Ctitle=Чапкіс(չաշխատող հղում) Григорій
  12. «ВИКЛАДАЧІ СУЧАСНОЇ ХОРЕОГРАФІЇ | Факультет хореографічного мистецтва» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  13. «Грег Чапкіс: Живіть і дихайте танцем». Київський університет культури (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  14. «Чапкіс Григорій Миколайович». im.kubg.edu.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  15. Чапкиса похоронили рядом с Каденюком и Майбородой: фото могилы хореографа
  16. https://portal-kultura.ru/upload/iblock/d5e/1951.07.14.pdf
  17. УПУ|128/2010|8 февраля 2010|Про відзначення державними нагородами України
  18. УПУ|56/2020|24 февраля 2020|Про нагородження Г. Чапкіса орденом князя Ярослава Мудрого

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Չապկիս» հոդվածին։