Գրեգուար Կոլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգուար Կոլեն
Ծնվել էհուլիսի 25, 1975(1975-07-25)[1][2][3] (48 տարեկան)
ԾննդավայրՇատնե-Մալաբրի
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունսցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր

Գրեգուար Կոլեն (ֆր.՝ Grégoire Colin. հուլիսի 25, 1975(1975-07-25)[1][2][3], Շատնե-Մալաբրի)[4], ֆրանսիացի դերասան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ներկայացումներում խաղալ սկսել է 12 տարեկանից։ Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը, որ գրավել է կինոքննադատների ուշադրությունը, 1992 թվականին Ագնեշկա Խոլանդի նկարահանած Olivier, Olivier հոգեբանական-ընտանեկան դրաման էր (այդ ֆիլմում նկարահանվելիս Գրեգուարը եղել է 17-ամյա մի պատանի)։ Հետագայում նա գլխավոր հերոսների կերպարների մարմնավորումով հանդես է եկել Ադելա (2000), Beau travail (1999), Անձրևից առաջ (1994) և այլ ֆիլմերում։ Հիշարժան են նաև նրա դերակատարումները ֆրանսիական Proie թրիլլերում[5][6], միջազգային լայն արձագանք ստացած La Vie Rêvée Des Anges / «Հրեշտակների երևակայական կյանք»-ում, որտեղ խաղում է ակումբի անգութ տիրոջ դերը։

Կոլենն իր ուժերը փորձել է նաև ռեժիսուրայի ասպարեզում. 2009 թվականին նա նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ La Baie Du Renard կարճամետրաժ կինոնկարը, որը ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում[7][8][9]։ Այդ նույն տարում հիմնել է իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Tsilaosa Films-ը։

Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում Գրեգուար Կոլենը լավագույն դերասան է ճանաչվել և համապատասխան մրցանակի արժանացել Նենեթն ու Բոնին կինոնկարում իր տպավորիչ դերակատարման համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 : La Baie du renard (կարժամետրաժ ֆիլմ)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 754/1975 // ծննդական
  3. 3,0 3,1 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=Gr%E9goire+Colin&nom_acteur=COLIN%20Gr%E9goire&ident=29018&debut=0&record=0&from=ok
  4. Birth certificate 754/1975, according to Les Gens du cinéma.
  5. IFC Midnight Hunts Creature Feature 'Prey'
  6. «The invariably naked Gregoire Colin - Salon.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  7. Colin, Gregoire. «Les célébrités liées à La Baie du renard». Evene.fr. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  8. Colin, Gregoire. «Gregoire Colin». allrovi.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.(չաշխատող հղում)
  9. Colin, Gregoire. «The 10 French Film Stars You Should Know». IFC.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2001 թ․ հունիսի 1-ին.
  10. Part of the programme Courts d'aujourd'hui by Les Cahiers du cinéma and l'Agence du court métrage à partir des films lauréats du Prix Qualité du CNC, shown in Paris 29 September 2010 (Thierry Méranger, Cahiers du cinéma, n° 659, p. 59)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]