Գրեգուար Ասլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Գրեգուար Ասլան
Actor Grégoire Aslan.jpg
Դրվագ «Այս մարդը վտանգավոր է» ֆիլմից (1953)
Ծնվել է 1908 մարտի 28
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացել է 1982, հունվարի 8
Մահվան վայր Քորնուա, Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1935-1982
Ամուսին(ներ) Դենիս Նոել (1948-1955), (ամուսնալուծված)


Գրեգուար Ասլան ( ֆր.՝ Grégoire Aslan, Ասլանյան Գրիգոր Գալուստի, 1908, մարտի 28, Կոստանդնուպոլիս - 1982, հունվարի 8, Քորնուա, Մեծ Բրիտանիա), հայազգի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությունն սկսել է Ֆրանսիայում՝ որպես էստրադայի երգիչ։ Առաջին անգամ նկարահանվել է 1938 թվականին «Խարույկ» ֆիլմում։ Բրիտանական, ամերիկյան ֆիլմերում խաղացել է կարևոր դերեր՝ մարմնավորելով օտարերկրացիների կերպարներ՝ ռուսների, ֆրանսիացիների, իտալացիների, գերմանացիների, ալբանացիների, միջին արևելքցիների։ Նկարահանվել է «Զբաղվիր Ամելիայով», «Կարմիր պանդոկ», «Օազիս», «Գլորիա», «Այս մարդը վտանգավոր է» և այլ ֆիլմերում, խաղացել է ներկայացումներում։ Ասլանի առավել հայտնի դերերից են «Ջո Մակբեթում» գանգստեր Դուկայի կերպարը, (1955), «Թագավորների թագավորը» (1961) (Հերոդ), «Կլեոպատրա» (1963) (Պորֆինոս)։ 1961 թվականին «Ժամը 4-ի սատանան» ֆիլմում Ֆրենկ Սինատրայի և Սպենսեր Թրեսի հետ մարմնավորել է Մարսելի կերպարը, մի հանցագործ, ով զղջում է իր արարքների համար և փրկում է բնակիչների կյանքը հրաբխային ժայթքման ժամանակ։ Նկարահանվել է շուրջ 110 ֆիլմերում և խաղացել տարբեր հեռուստատեսային դերեր[1][2]։

Մահացել է սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005. 
  2. Grégoire Aslan

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]