Գուստավս Բուտելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավս Բուտելիս
Ծնվել էհունիսի 19, 1978(1978-06-19) (41 տարեկան)
Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կոմպոզիտոր
ԼեյբլMicrophone Records
Կայքgustavo.lv

Արստարուլմիրուս Արսույմֆուս Տարուս (լատիշերեն՝ Arstarulsmirus Arsujumfus Tarus)[1](ծնյալ Գուստավս Բուտելիս (Gustavs Butelis), հունիսի 19, 1978(1978-06-19), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), առավել հայտնի է իր բեմական անունով՝ Գուստավո (Gustavo), լատվիացի ռեփեր և ձայնագրման պրոդյուսեր[2], ով արդեն իսկ թողարկել է երաժշտական չորս ալբոմ, բազմաթիվ մրցանակների արժանացել իր ալբոմների ու երգերի համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուտելիսը երաժշտությամբ հետաքրքրվել է դեռ պատանեկան հասակից, ցանկացել է թմբուկ ու կիթառ նվագել սովորել, բայց հայրը համոզել է, որ սաքսոֆոնն ընտրի: Պատանին երաժշտական շատ ոճերով է հրապուրվել, մի որոշ ժամանակ՝ հատկապես մետալ ոճով, իսկ 15 տարեկանից տարվել է հիփ-հոփով[3]: 1995 թվականից, երբ արդեն 18 տարեկան էր, ձեռնամուխ է եղել երաժշտական կարիերա անելուն, ընկերների հետ հիմնել է Fact երաժշտախումբը: Բուտելիսն այդ խմբի առաջատար երաժիշտն էր և իր գործը կատարում էր ամենայն լրջությամբ, սիրով ու պատասխանատվությամբ: Բայց որոշ ժամանակ անց Fact-ը ցրվել է, և Բուտելիսն սկսել է իր մենակատարային կարիերան՝ բեմական Gustavo անունով[3]:

2002 թվականին՝ ավելի քան երկու տարի տևած լռությունից հետո, նա թողարկել է իր առաջին սինգլը՝ Jau-tā-jums-ը, իսկ դրանից ևս երկու տարի անց էլ՝ առաջին ալբոմը՝ Beidzot[4]: 2006 թվականին լույս է ընծայվել երկրորդ սոլո ալբոմը՝ Pa pāris pantiem/viesības viesnīcā[5], 2008-ին՝ Tur kaut kam ir jābūt-ը (այս վերջինը՝ լատվիական «Բրեյնսթորմ» («Brainstorm» - «Մտագրոհ») երաժշտախմբով: Այնուհետև իր հաջորդ՝ 3. elpa-Plus/mīnuss ալբոմից նախապես թողարկել է երեք սինգլ[6]՝ Par citu meiteni[7], Mūsu soļi[8]: Երեք սինգլներն էլ երաժշտասեր հասարակության ջերմ ընդունելությանն արժանացան, լատվիական գրեթե բոլոր ռադիոկայաններում դարAան թոփ հիթեր, իսկ Mūsu soļi-ն դարձավ նաև Rīgas VEF բասկետբոլային ակումբի պաշտոնական օրհներգը: 2009 թվականի դեկտեմբերի 10-ին "Essential" ակումբում տեղի ունեցավ Գուստավոյի նոր ալբոմի շնորհահանդեսը[9]: Ալբոմն ինքը թողարկվեց 2010 թվականի հունիսի 16-ին[10]: Այս վերջին ալբոմի թողարկումից հետո Բուտելիսը տարվել է իիսիիդեոլոգիայով[11], պաշտոնապես փոխել է իր անունը Արստարուլսմիրուս Արսույումֆուս Տարուսի և սկսել է կյանքի մասին ուսուցողական դասախոսություններով հանդես գալ[3]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beidzot! (2004)
  • Pa pāris pantiem/Viesības viesnīcā (2006)
  • 3. elpa (2010)
  • Pilsētas portāls (2011)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jau-tā-jums (2002)

Տեսաձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jau-tā-jums (ft. Žaks)
  • E.V.I.T.A. (ft. Čižiks)
  • Taisnā tiesa (ft. Čižiks)
  • No lūpām lasi (ft. Vlady no Kasta)
  • Mūsu soļi
  • Paldies, ka esat!

Որպես համամասնակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիական երաժշտական ձայնագրությունների ամենամյա մրցանակաբաշխություն[12][խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացած մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2004: "Šāda veida ainas" («Լավագույն հիփ-հոփ երգ»)
  2. 2004: "Beidzot!" («Լավագույն հիփ-հոփ ալբոմ»)
  3. 2006: "No lūpām lasi" (Vlady-ի հետ) («Լավագույն պարային երաժշտություն, հիփ-հոփ կամ R’n’B երգ»)
  4. 2006: "Pa pāris pantiem/Viesības viesnīcā” («Լավագույն պարային երաժշտություն, հիփ-հոփ կամ R’n’B երգ»)
  5. 2007: "Esi brīvs" (ռեփեր Pikaso-ի և R-viss-ի հետ) («Լավագույն երաժշտական տեսահոլովակ»)
  6. 2010: "Trešā elpa" («Լավագույն հիփ-հոփ ալբոմ»)
  7. 2010: "Mūsu soļi" («Լավագույն երաժշտական տեսահոլովակ»)

Առաջադրում անվանակարգերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2003: "Zaudētās tiesības" (Միրձա Զիվերեի հետ) («Լավագույն հիփ-հոփ երգ»)
  2. 2007: "No lūpām lasi" (Vlady-ի հետ) («Լավագույն երաժշտական տեսահոլովակ»)
  3. 2010: "Mainīt pasauli" (Camillas-ի հետ) («Լավագույն երաժշտական տեսահոլովակ»)
  4. 2010: "Kur ir mana galodiņa" (Čižiks-ի հետ) («Լավագույն երգ»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arstarulsmirus atvadās no Gustavo»։ Վերցված է 2018-05-08 
  2. «Muzika»։ www.lmic.lv։ Վերցված է 2018-05-08 
  3. 3,0 3,1 3,2 Personība. 100g Kultūras. Arstarulsmirus, https://ltv.lsm.lv/lv/raksts/30.05.2017-personiba.-100g-kulturas.-arstarulsmirus.id98609/, վերցված է 2018-05-08 
  4. «Reperim Gustavo debijas albums "Beidzot!"»։ Sejas (լատվիերեն)։ Վերցված է 2018-05-08 
  5. DELFI (2006-05-17)։ «Gustavo beidzot izdod albumu 'Pa pāris pantiem/viesības viesnīcā'»։ DELFI (լատվիերեն)։ Վերցված է 2018-05-08 
  6. «Gustavo piedāvā pirmo singlu no gaidāmā albuma»։ Sejas (լատվիերեն)։ Վերցված է 2018-05-08 
  7. «Gustavo piedāvā otro singlu no topošā albuma»։ Sejas (լատվիերեն)։ Վերցված է 2018-05-08 
  8. «Gustavo singls "Mūsu soļi" — "VEF Rīga" himna»։ Sejas (լատվիերեն)։ Վերցված է 2018-05-08 
  9. «Gustavo noslēguma koncerts jau rīt»։ Sejas (լատվիերեն)։ Վերցված է 2018-05-08 
  10. «Gustavo iznāk jauns albums»։ Jauns.lv (լատվիերեն)։ Վերցված է 2018-05-08 
  11. Liirrgmmiilliss Lluuss։ «What is Iissiidiology»։ ayfaar.us (en-us)։ Վերցված է 2018-05-08 
  12. «Gada Balva | Jaunumi»։ www.gadabalva.lv (լատվիերեն)։ Վերցված է 2018-05-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]