Գուլիելմուս Վիլֆրուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիլֆրուա (Villefroy) Գուլիելմուս (1690—1777), ֆրանսիացի արևելագետ, հայագետ, ձեռագրագետ։ Աստվածաբանության դոկտոր։

Սովորել է Տիրոնում և Բեզանսոնում։ Տիրապետել է եբրայերենին, ասորերենին, հունարենին, լատիներենին։ 1729 թվականից սկսել է հայերեն սովորել 1739 թվականին լույս է ընծայել Փարիզի Արքունի մատենադարանի հայերեն ձեռագրերի երկու ցուցակ, որոնք ամփոփում են համապատասխանաբար 128 և 138 ձեռագրի նկարագրություն։ Այստեղ Վիլֆրուան անդրադարձել է հայ գրչության առանձնահատկություններին, թանաքին, ներկին, մանրանկարներին, նկարագրել է նաև Հայսմավուրք, Ճառընտիր, Շարակնոց և այլ ժողովածուներ, նշելով դրանց եվրոպական համարժեքները․ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Երզնկացու քերականական գործերին, Գրիգոր Նարեկացու ճառերին, Մովսես Խորենացուն ևն։ Լատիներեն և ֆրանսերեն է թարգմանել Ներսես Շնորհալու, Հովհան Ոսկեբերանի ստեղծագործություններից, Աստվածաշնչից որոշ հատվածներ։ 1740 թվականին լույս է տեսել Վիլֆրուաի «Հայկական եկեղեցին։ Պատարագներ և ծեսեր»աշխատությունը։ Գրել է նաև հայոց լեզվի քերականություն, հայերենին և Հայաստանին նվիրված այլ գործեր (բոլորն էլ անտիպ)։ Երկ․ Catalogus codicum manuscriptorumBiblio’thecae Regiae, t․ 1, P․, 1739; Recit dumartyrde S․ Christofle (Kristapor Vga) de lafamille de Shanaghlouch et de ceux qui ontete immoles par le fer avec lui, P․, 1752․ Գրկ․ Շրումպֆ Գիտությունների Ակադեմիայի, Ուսումնասիըությիւնք հայ լեզվի և մատենագրութեան յարևմուտս (14-19-րդ դարեր), թարգմանում և լրացնում է Գ․ Զարբհանալյան, Վնտ․, 1895։ Գ․ Աբգարյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 445