Jump to content

Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն

Առաքելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցն ընդգրկում է թեմի 12 համայնքների երիտասարդաց միությունները. այլ կերպ կոչվում է ՀԱԵԳԹԵԿ (Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն)։ Նպատակն է համախմբել երիտասարդներին Հայ Առաքելական եկեղեցու շուրջ՝ ծանոթացնելով հոգևոր այն արժեքներին, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են ազգապահպան նշանակություն։ Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի` կազմակերպվում են միջոցառումներ թե եկեղեցական և թե ազգային տոներին, ուխտագնացություններ, խոնարհված եկեղեցիների մաքրման և բարեկարգման աշխատանքներ, խաչերթեր, բանավեճեր հագևոր, ինչպես նաև տարբեր առանցքային հարցերի շուրջ։ Կազմակերպվում են հանդիպումներ թեմակալ առաջնորդի, թեմի հոգևորականների հետ, ունենում հոգևոր զրույցներ, դասեր, ֆիլմի դիտում-քննարկումներ։

Իրականացվում են ամեն հնարավոր միջոցառումները` երիտասարդներին զերծ պահելու տարբեր ազգակործան հոսանքներից, աղանդավորական կազմակերպություններից. փոխարենը մոտեցնելով հոգևոր-ազգային կարևորագույն արժեքների։

Բոլոր հնարավոր և օգտակար միջոցներով սատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը, զորավիգ լինել նրա հոգևոր, ազգային և մշակութային գործունեությանը։

  • Համախմբել երիտասարդ հայ քրիստոնյաներին և կազմակերպել նրանց ընկերային կյանքը՝ առաջնորդվելով քրիստոնեական և ազգային արժեքներով ու սկզբունքներով։
  • Աջակցել երիտասարդ հայ քրիստոնյաներին սովորել, գործադրել և տարածել քրիստոնեական կրոնը՝ ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վարդապետության։
  • Աջակցել հայ ժողովրդի ազգային ինքնօրինակ ավանդույթների, մշակույթի և լեզվի պահպանման գործընթացին։
  • Նպաստել համայնքների միությունների համագործակցությանը. կազմակերպել համաթեմական ծրագրեր, աջակցել քույր միությունների համատեղ աշխատանքին։

Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության (այսուհետ՝ ՀԱԵԳԹԵԿ) մեջ մտնում են Գուգարաց թեմում (Լոռու մարզ) գործող բոլոր երիտասարդաց, պատանեկան և մանկապատանեկան միությունները։ 2013 թվականի հունիս ամսի դրությամբ ՀԱԵԳԹԵԿ կազմի մեջ կան թվով 12 միություն, դրանք են.

  • Վանաձորի Նարեկացի երիտասարդաց միություն
  • Վանաձորի Պատանեկան միություն
  • Սպիտակի Սբ. Հարություն երիտասարդաց միություն
  • Ալավերդու Նարեկացի երիտասարդաց միություն
  • Ստեփանավանի Սբ. Սարգիս երիտասարդաց միություն
  • Տաշիրի Սբ. Սարգիս երիտասարդաց միություն
  • Ախթալայի Սբ Աստվածածին երիտասարդաց միություն
  • Օձունի Սբ Աստվածածին երիտասարդաց միություն
  • Հաղպատի Հաղպատավանք երիտասարդաց միություն
  • Շահումյանի Սբ Խաչ մանկապատանեկան միություն
  • Վարդաբլուրի և տարածաշրջանի Հնեվանք երիտասարդաց միություն
  • Դսեղի Լուսավորիչ երիտասարդաց միություն

Յուրաքանչյուր միություն ունի իր Հոգևոր Պատասխանատուն (տարածաշրջանի քահանան)։ Միությունները կարող են ունենալ նաև Ատենապետ, Փոխատենապետ, Ատենադպիր կամ սրանց փոխարեն միության անդամների կողմից ընտրված 4-6 հոգանոց ղեկավար խորհուրդ։

Իրականացված ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձեռք Մեկնիր» բարեգործական ծրագիր[1]

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տարվա նախատոնական ամենանշանակալի բարեգործական ծրագիր» մրցանակ

2011 թվականի դեկտեմբերին ՀԱԵԳԹԵԿ Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միությունը նախաձեռնեց «Ձեռք Մեկնիր» բարեգործական ծրագիրը, որի նպատակն էր նյութական օգնություն ցուցաբերել Վանաձորի սոցիալապես անապահով ընտանիքներին։

2012 թվականից ծրագիրը դարձել է շուրջտարյա, իսկ 2013 թվականից համաթեմական (մարզային)։

Ծրագրի շրջանակներում 2011-2015 թվականներին Լոռու մարզի տարածքում սնունդով, հագուստով, հիգիենայի պարագաներով, գրենական պիտույքներով և գումարով օգնություն է ցուցաբերվել շուրջ 400 ընտանիքի։

2014 թվականին Լոռու մարզպետարանի կողմից «Ձեռք Մեկնիր» բարեգործական ծրագրին շնորհվեց «Տարվա նախատոնական ամենանշանակալի բարեգործական ծրագիր» մրցանակը[2]։

«Զգուշացե՛ք» լուռ ակցիա[3][4]

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբեր ամսից Վանաձոր քաղաքում իրականացվում է «Զգուշացե՛ք» լուռ ակցիան, որն ուղղված է մարդկանց իրազեվածության բարձրացմանը հակահայկական և հակաեկեղեցական տարբեր հոսանքների վերաբերյալ։ Առաջին նախաձեռնությունը ուղղված էր Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության քարոզչության մասին վանաձորցիներին իրազեկելուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]