Գործողության գեղանկարչություն
Գործողության գեղանկարչություն (անգլ.՝ Action Painting), վերացական էքսպրեսիոնիզմի ուղղություն (ոճ)։ Գործողության գեղանկարչության իմաստն այն է, որ նրա հիմնական նպատակը հենց ստեղծագործման ընթացքն է, այլ ոչ թե արդյունքը։ Ավանդական տեխնիկայի փոխարեն (օրինակ՝ վրձնի միջոցով ներկի տարածում) ներկը լցվում է, ցրցողվում և այսպես շարունակ, ինչը թույլ է տալիս բացահայտել նկարչի ենթագիտակցությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոճը լայնորեն տարածվել է 1940-ական թվականներից մինչև 1960-ականների սկիզբը, և սերտորեն կապված է վերացական էքսպրեսիոնիզմի հետ (որոշ քննադատներ «գործողության գեղանկարչություն» և «վերացական էքսպրեսիոնիզմ» տերմինները օգտագործել են փողհամարժեք ձևով)[1][2]։ Նաև ոճը հաճախ համեմատվում է ֆրանսիական տաշիզմի հետ[2]։ Այս ուղղության հետ սերտորեն կապված է Նյու Յորքի Ամերիկյան վերացական էքսպրեսիոնիզմի դպրոցը (1940-1950 թթ.)[3]։
Տերմինը 1952 թվականին առաջին անգամ օգտագործեց ամերիկացի քննադատ Հարոլդ Ռոզենբերգը[4] «The American Action Painters» հրապարակախոսական ուրվագծում[5], ինչը Նյու Յորքի դպրոցի նկարիչների և քննադատների գեղագիտական հեռանկարում լուրջ տեղաշարժ նշանակեց։ Ռոզենբերգի խոսքով՝ կտավը դարձավ «գործողության ասպարեզ»[6]։ Գործողության գեղանկարչության տարբերակիչ առանձնահատկությունն այն էր, որ նկարի ստեղծման գործընթացն ու միջոցները ավելի կարևոր նշանակություն են ստացել, քան վերջնական արդյունքը[3]։ Չնայած, Ռոզենբերգը «գործողության գեղանկարչություն» տերմինն օգտագործել է միայն 1952 թվականին, գործողության տեսությունը նա մշակել է 1930-ականներից[7]։ Այն ժամանակ, երբ վերացական էքսպրեսիոնիստները, ինչպիսիք են Ջեքսոն Պոլլոքը, Ֆրանց Կլեյնը և Վիլեմ դե Կունինգը, վաղուց և առանց շփոթության դիտեցին նկարը որպես ասպարեզ, որի վրա պետք է կատարել արարման գործողությունը, ավելի վաղ քննադատները, որոնք համակրում են իրենց գործին, ինչպիսիք են Կլեմենտ Գրինբերգը, կենտրոնացած է այդ աշխատանքների «օբյեկտիվության» վրա։ Կլեմենտ Գրինբերգը նաև ազդեցություն է ունեցել գործողության գեղանկարչության քննադատության մեջ, կենտրոնանալով ստեղծագործական պայքարի վրա, որի վկայությունը, ինչպես նա է պնդում՝ գեղանկարչության մակերևույթն է[3]։ Գրինբերգի համար, հենց նկարների մակերևույթի վրա ներկերի և յուղի խտությունների նյութականությունն էին հանդիսանում նրանց հասկանալու բանալին[8]։
Ռոզենբերգի քննադատությունը շեշտադրումն օբյեկտից ուղղեց բուն պայքարին, իսկ ավարտված նկարը՝ միայն ֆիզիկական դրսևորում էր, արվեստի իրական ստեղծագործության մի տեսակի մնացորդ, որը եզրափակվում էր նկարելու գործընթացում։ Նոր ուսումնասիրությունները նաև առաջին պլան են բերում նկարիչ-սյուրռեալիստ Վոլֆհանգ Պաալենին, ով առաջին անգամ օգտագործեց «գործողություն» տերմինն այս իմաստով և այդ տերմինի օգտագործման հետ ստեղծեց սուբյեկտիվ պայքարի տեսությունը։ Իր տեսության մեջ Պաալենը խոսում էր նայողից կախված տարածության հնարավորությունների մասին, որում նկարիչը «գործում է» ինչպես էքստատիկ ծիսակատարության մեջ։ Նա մտածում էր քվանտային մեխանիկայի գաղափարների մասին, ինչպես նաև օգտագործվում էր տոտեմիստական տեսության և Բրիտանական Կոլումբիայի բնիկ-հնդկական գեղանկարչության տարածական կառուցվածքի յուրահատուկ մեկնաբանություններ։ Նրա Totem Art հրապարակախոսական ուրվագիծն (1943) զգալի ազդեցություն է ունեցել այնպիսի արվեստագետների վրա, ինչպիսիք են. Մարթա Գրեմը, Բերնետ նյումանը, Իսամու Նոգուտին, Ջեքսոն Պոլլոքը և Մարկ Ռոթկոն։ Պաալենը տոտեմիկ արվեստի բարձրարվեստ տեսլականը նկարագրում է որպես ծիսական «գործողության» մաս, որը հոգեկան կապեր ունի գենետիկ հիշողության և մայրական գծով նախնիներին երկրպագելու հետ[9]։
1950-1960-ական թվականներին Ռոզենբերգի կողմից արվեստի, որպես գործողություն, այլ ոչ թե օբյեկտի, որպես գործընթացի, այլ ոչ թե արդյունքի վերասահմանումը հավանություն ստացավ և սկիզբ դրեց մի շարք հիմնական գեղարվեստական ուղղությունների, սկսած հեփինինգից և ֆլյուկսուսից, մինչև կոնցեպտուալ արվեստ, փերֆորմանս, ինստալյացիա և լենդ-արտ։
Պատմական կոնտեկստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր ոճը սկսեց զարգանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Եվրոպայում տնտեսությունն ու մշակույթը ավերվել էին, ինչից օգտվեց ամերիկյան կառավարությունը, որպեսզի հաստատի իր գերիշխող դիրքը[10]։ Որպես հետպատերազմյան գեղագիտական էքսպրեսիոնիզմի վերածննդի հետևանք, ԱՄՆ-ում, և, մասնավորապես Նյու Յորքում, առաջացավ գործողության գեղանկարչությունը։ Այն հայտնվել է մի աշխարհում, որտեղ ծաղկում էին քվանտային մեխանիկայի և հոգեվերլուծության գաղափարները, փոխվում էր նյութական և հոգեբանական աշխարհների մարդկանց ընկալումը, իսկ քաղաքակրթությունը ձգտում էր աշխարհը հասկանալ ինքնագիտակցության բարձրացման միջոցով։
Գործողության գեղանկարչության ամերիկյան ներկայացուցիչները հաճախ մտածում էին արվեստի բնության և դրա գոյության պատճառների մասին, փորձելով հասկանալ նոր արվեստի արժեքը[10]։ Նախորդ փուլում Կանդինսկու և Մոնդրիանի արվեստը գեղանկարչությունն ազատագրեց օբյեկտների պատկերներից և փոխարենը կերպարները փորձում էր բացահայտել նայողի ներսում գեղագիտության, հույզերի և զգացմունքների միջոցով։ Գործողության գեղանկարչությունը ևս մեկ քայլ է կատարել դեպի առաջ, որպես հիմք օգտագործելով ենթագիտակցության մասին Յունգի ու Ֆրոյդի գաղափարները։ Նկարիչներից շատերը հետաքրքրվել են Կարլ Յունգի նախաձևային կերպարների ուսումնասիրություններով և նկարների ստեղծման համար օգտագործել են սեփական ներքին պատկերացումները[10]։ Յունգի հետ մեկտեղ սկզբնական փուլում գործողության գեղանկարչության վրա ազդեցություն են ունեցել Զիգմունդ Ֆրեյդը և սյուրռեալիզմը[6]։ Ստեղծված նկարները նախատեսված չէին առարկաների կամ կոնկրետ հույզերի ցուցադրման համար։ Փոխարենը, նրանք թույլ են տվել նայողին դիպչել ենթագիտակցական խորը թաքնված երևույթների, առաջ բերելով սկզբնական զգացմունքներ և բացահայտելով սկզբնօրինակ վիզուալ լեզվի կոլեկտիվ զգացում։ Դա ձեռք էր բերվում նրանով, որ նկարիչը նկարում էր «անգիտակցաբար», ինքնաբուխ կերպով, ստեղծելով մերկ հույզերի ու գործողությունների հզոր ասպարեզ։ Գործողության գեղանկարչությունը գտնվում էր ավտոմատացման վրա սյուրռեալիստական շեշտադրման ակնհայտ ազդեցության տակ, որը նաև օգտագործել է հոգեվերլուծության մեթոդներ։ Կարեւոր ներկայացուցիչներ։ Այս հայեցակարգի գեղարվեստական ստեղծագործության նկարիչներ էին Խոան Միրոն և Անդրե Մասոնը։ Սակայն գործողության գեղանկարչությունը ստիպեց սյուրռեալիզմին ևս մեկ քայլ առաջ գնալ։
Ոճի ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրենկ Ավրեյ Ուիլսոն[11]
- Նորման Բլյում[12]
- Ջեյմս Բրուկս[13]
- Նիկոլաս Կարոնե[14]
- Էլեյն դե Կունինգ[15]
- Վիլլեմ դե Կունինգ[16]
- Պերլ Ֆայն[17]
- Սէմ Ֆրէնսիս[18]
- Մայքլ Հոլդբերգ
- Ուիլյան Գրին[19]
- Իսմաիլ Գուլջի[20]
- Ֆիլիպ Գուստոն[21]
- Գրեյս Խարտիգան[22]
- Ֆրանց Կլայն[23]
- Ալբերտ Կոտին[21]
- Լի Կրասներ[24]
- Ալֆրեդ Լեսլի[21]
- Կոնրադ Մարկա-Ռելլի[21]
- Ժորժ Մատյո[25]
- Ջոան Միտչել[21]
- Ջեքսոն Պոլլոք[21]
- Միլտոն Ռեզնիկ[26]
- Ջո Ստեֆանելլի[27]
- Ջեք Տվորկով[28]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Art History Definition: Action Painting». ThoughtCo. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 Boddy-Evans, Marion. «Art Glossary: Action Painting». About.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Action Painting Technique: Definition, Characteristics». www.visual-arts-cork.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Rosenberg, Harold. «The American Action Painters». poetrymagazines.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Stokstad, Marilyn, 2008, Art History, 3:d edition, London, Pearson Education, p. 1133.
- ↑ 6,0 6,1 «Action Painting | Artsy». www.artsy.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Robert; Slifkin The Tragic Image: Action Painting Refigured (und) // Oxford Art Journal. — 2011. — Т. 34. — С. 227—246.
- ↑ Clement Greenberg, «Post Painterly Abstraction»
- ↑ Andreas Neufert, Auf Liebe und Tod, Das Leben des Surrealisten Wolfgang Paalen, Berlin (Parthas) 2015, S. 494ff.
- ↑ 10,0 10,1 10,2 Jason Edwards; Kaufman What the Mind's Eye Sees: Action painters were postwar exemplars of American individualism(անգլ.) // American Scholar : journal. — Т. 77. — С. 113—117.
- ↑ «Frank Avray Wilson biography». Whitford Fine Art (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Why Haven't You Heard of Norman Bluhm?- artnet News». artnet News (անգլերեն). 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Exhibit-E. «James Brooks (1906-1992) - Artists - Michael Rosenfeld Art». www.michaelrosenfeldart.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Nicolas Carone | Loretta Howard Gallery». lorettahoward.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Elaine de Kooning, Portraiture, and the Politics of Sexuality». Genders 1998-2013 (անգլերեն). 2003 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ exhibit-E.com. «Biography - The Artist - Willem de Kooning Foundation». www.dekooning.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Tennessee, AE Artworks - Nashville,. «Biography - Perle Fine - Abstract Expressionist Art - PerleFine.Com». www.perlefine.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «The Late Abstract Expressionism in the Works of Sam Francis - IdeelArt». IdeelArt (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Action Art». www.artmovements.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «ArtAsiaPacific: Ismail Gulgee19262007». artasiapacific.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 «New York School Action Painting 1950s». Post War American Expressionsim (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 22. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Grace Hartigan: New York School painter who later rejected Abstract». The Independent (անգլերեն). 2008 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Franz Kline Biography, Art, and Analysis of Works». The Art Story (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Lee Krasner and Her Impressive Oeuvre - IdeelArt». IdeelArt (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Georges Mathieu Biography – Georges Mathieu on artnet». www.artnet.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Milton Resnick: A Question of Seeing». The Brooklyn Rail. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Joe (Joseph) Stefanelli American Abstract Expressionist - Artlyst». Artlyst (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Jack Tworkov Biography – Jack Tworkov on artnet». www.artnet.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.