Jump to content

Գորբունովի երկարաբեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորբունովի երկարաբեղիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարաբեղիկներ (Cerambycidae)
Ցեղ Dorcadion
Տեսակ Գորբունովի երկարաբեղիկ (D. gorbunovi)
Միջազգային անվանում
Dorcadion gorbunovi

Գորբունովի երկարաբեղիկ (լատին․՝ Dorcadion gorbunovi), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

11-14,5 մմ երկարությամբ, բավականին ձգված, սև մարմնով, գրեթե հավասարաչափ, խիտ, բաց մոխրագույն կամ արծաթագույն թավշյա ծածկույթ ունեցող վերնաթևերով, կողային եզրերի երկայնքով ձգվող սև զոլով ոչ մեծ չափի բզեզ է։ Վերնաթևերն առաջնամեջքից փոքր-ինչ լայն են, նեղ ձվաձև, էգինը՝ ավելի լայն, քան արուինը[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Հայաստանում հանդիպում է Դարալագյազի լեռնաշղթայի և Զանգեզուրի լեռնաշղթայի ծայրհյուսիսային հատվածից։ Հայտնաբերվել է Գնիշիկ գյուղի (Վայոց ձորի մարզ), Տաթև և Անգեղակոթ (Սյունիքի մարզ) գյուղերի մոտակայքում[1]։

Ապրում է ծովի մակարդակից 1800-2200 մ բարձրությունների վրա՝ լեռնատափաստանային, ալպյան և ենթալպյան գոտիներում։

Բզեզները գետնին սողում են ցերեկը` ապրիլի վերջից մինչև հուլիսի կեսերը։ Զարգացումը ընթանում է հողում[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը բավականին բարձր է, իսկ փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններն են անասունների չկարգավորված արածեցումը, կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ պայմանավորված տեսակի տարածման շրջանների կրճատումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորբունովի երկարաբեղիկ» հոդվածին։