Գոռ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոռ Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1963(1963-10-06) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1982) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1993)
Մասնագիտություննկարիչ

Գոռ Ավետիսյան (հոկտեմբերի 6, 1963(1963-10-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Չեխիայում բնակվող հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Ավետիսյանը ծնվել է 1963 թվականին Երևանում։ Գոռի պապը՝ Միհրան Ավետիսյանը, 1915 թվականին գաղթել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մանազկերտի գավառակի Ռուստամ-գեդուկ գյուղից[1]։

Ավետիսյանը 1978-1982 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1982-1993 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1990 թվականին Գերմանիայի Ալանիս գեղարվեստի և երաժշտության բարձրագույն դպրոցից կրթաթոշակ է ստացել։ 1990 թվականին Ֆինլանդիայում սովորել և աշխատել է Արամայիս Ավետիսյանի ստուդիայում[2][3]։

Գոռ Ավետիսյանի աշխատանքները ներկայացված են Պրահայի «ԻնտերԱրտ» մասնավոր ցուցասրահում[4]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալանիս գեղարվեստի և երաժշտության բարձրագույն դպրոց, Ալֆտեր, Գերմանիա, 1990
  • AG Leasing Company, Չեխիա, Պրահա, 1995
  • Sud-Լյուքսեմբուրգյան մշակութային կենտրոն, Արլոն, Բելգիա, 1995
  • Bank Credit Lyonnais, Չեխիա, Պրահա, 1996
  • Gallerie d'Art Declic, Լյուքսեմբուրգ, 1997
  • Communication Ger Company, Բրյուսել, Բելգիա, 1997
  • Պրահայի միջազգային բիզնես կենտրոն, Չեխիա, Պրահա, 1998
  • Սաութհեմփթոն, Անգլիա, 1999
  • Galerie d’Art Declic, Լյուքսեմբուրգ, 2000
  • «Արվեստ Արարատից», Norek Keg in Melk պատկերասրահ, Ավստրիա, 2002
  • KB Bank, Չեխիա, Պրահա, 2003
  • Sud-Լյուքսեմբուրգյան մշակութային կենտրոն, Արլոն, Բելգիա, 2004
  • Դեյվենտեր, Նիդերլանդներ, 2004
  • Galerie 't Pleintje, Ամերսֆորտ, Նիդերլանդներ, 2008
  • Galerie Arnie, Բռնո, Չեխիա, 2009

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IX միջազգային LIBR'ART Salon-ի 3-րդ մրցանակ, 1996, Լիբրամոնտ, Բելգիա
  • X միջազգային LIBR'ART Salon-ի 1-ին մրցանակ, 1997, Լիբրամոնտ, Բելգիա
  • XI միջազգային LIBR'ART Salon-ի 1-ին մրցանակ, 1998, Լիբրամոնտ, Բելգիա
  • Գեղարվեստի բնագավառի եվրոպական մրցանակ, Չեխիա, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գոռ Ավետիսյան – կյանքի պատմություն, որն արժե կարդալ». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  2. Գոռ Ավետիսյանի արվեստը ներկայացվեց պատկերագրքի շնորհանդեսով և InterArtGalleryGor ցուցասրահի 15-ամյա հոբելյանական ձեռնարկով(չաշխատող հղում)
  3. Գոռ Ավետիսյանի նկարները Բրյուսելյան ցուցահանդեսին(չաշխատող հղում)
  4. «InterArt Gallery Gor». www.interart-gor.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.