Գյուլբենկյան գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուլբենկյան գրադարան
ԵրկիրIsraeli-occupied territories
Տեսակգրադարանի շենք

Գյուլբենկյան գրադարան (անգլ.՝ The Gulbenkian Library), Գյուլբենկյան գրադարանը հայազգի նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի (1869-1955 թթ.) հիմնած երկու տարբեր գրադարանների ոչ պաշտոնական անվանումն է:

Գյուլբենկյան հայկական գրադարան
Գյուլբենկյան արվեստի գրադարան և այգի Լիսաբոնում
  • Գյուլբենկյան արվեստի գրադարան (պորտ.՝ Gulbenkian Biblioteka de Arte), բացվել է 1969 թվականին Պորտուգալիայում, Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի թանգարանին կից: 2013 թվականի դրությամբ գրադարանն ունեցել է 190000 մենագրություններ, մեծ թվով ցուցահանդեսային կատալոգներ, շուրջ 190 արվեստի տարբեր ամսագրերի և մուլտիմեդիա փաստաթղթերի հավաքածու, այդ թվում`վավերագրական ֆիլմեր[2]:

Գյուլբենկյան գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց պատրիարքության Գալուստ Գյուլբենկյան գրադարան-մատենադարանը Երուսաղեմի հայկական գիտամշակութային հաստատություններից է։ Պատմական տվյալների համաձայն Սրբոց Հակոբյանց վանքին կից ձեռագրատուն է եղել դեռևս 12-րդ դարից սկսած, 1932 թվականից գործել է Գյուլբենկյանի հովանավորությամբ բացված գրադարանը։ Գրադարանն իր մեծությամբ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Երևանի Մատենադարանի հավաքածուից հետո[3]։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Գալուստ Գյուլբենկյան գրադարանը հավաքում, պահպանում և կրոնական ու աշխարհիկ համայնքի կրթության, զարգացման և հզորացման համար հասանելի է դարձնում մեծ թվով գաղափարներ և տեղեկատվություն: Գյուլբենկյան գրադարանը կառուցվել է 1929 թվականին Գալուտ Գյուլբենկյանի աջակցությամբ, ծնողների՝ Սարգսի և Տիրուհու հիշատակին, Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիշե Դուրյանի (1921-1929 թթ.) հոգևորական ծառայության 50-ամյակի կապակցությամբ: Գրադարանի կառուցմանն աջակցել են նաև Լոնդոնի Սուրբ Սարգիս հոգաբարձուների հիմանդրամը, հայ անհատներ և կազմակերպություններ աշխարհի տարբեր ծայրերից: Ֆինանսավորման հիմնական մասը տրամադրել է Գալուստ Գյուլբենկյանը[4]:

Գալուստ Գյուլբենկյանը, Պատրիարք Եղիշե Դուրյանը, ինչպես նաև նրա հետևորդ Պատրիարք Թորգոմ Գուշակյանը մատենասերներ էին և գիտակցում էին կրթության և գրքերի կարևորությունը: Պատրիարք Եղիշե Դուրյանը չտեսավ գրադարանի բացումը, քանի որ մահացավ 1930 թվականին[4]:

Գյուլբենկյան գրադարանը պաշտոնապես բացվել է 1932 թվականին Սուրբ Թարգմանչաց տոնի օրը: Գրադարանի հավաքածուն բացման ժամանակ ներառում էր պատրիարք Դուրյանի անձնական հավաքածուն, ավելի քան 10000 գիրք, որն ամեն տարի համալրվեց 1000 գրքով: Գրադարանի հավաքածուում ներառվեցին վանական ընթերցասրահում, ինչպես նաև որոշ վանականների անձնական հավաքածուների գրքեր: Բացման ժամանակ գրադարանն ունեցել է 25000 գիրք, որոնց մեծ մասը՝ հայերենով[4]: Գրադարանն ունի աշխարհի ցանկացած վայրում տպագրվող հայերեն պարբերականների բաժանորդագրություն:

Առանձին սենյակներում է պահվում հազվագյուտ կամ ավելի վաղ տպագրված տիտղոսաթերթեր: 1833 թվականին Երուսաղեմում հայերը հիմնել են առաջին տպագրական մամուլը: Գրադարանն ունի հայերեն և այլ լեզուներով գրքերի, պարբերականների և թերթերի անընդհատ աճող հավաքածու, ինչպես նաև Պատրիարքարանի պաշտոնական պարբերական «Սիոն»-ի ամբողջական հավաքածուն:

Գրադարանը համարվում է Մերձավոր Արևելքի ամենախոշոր հայկական գրադարաններից մեկը:

Գրադարանում պահվող մշակութային գանձերից է «Կեռան թագուհու ավետարան»-ը։ 1272 թվականին Սիսում Կիլիկիայի հայոց Կեռան թագուհու պատվերով գրված մատյանում ամբողջանում են 13-րդ դարի դարի 2-րդ կեսի կիլիկյան մանրանկարչության լավագույն ավանդույթները։ Այստեղ է պահվում նաև Կարսի Գագիկ-Աբասյան թագավորի (1029-1064) համար գրված և պատկերազարդված ավետարանը, որտեղ թագավորին, թագուհուն և արքայադստերը պատկերող մանրանկարն իր պատկերազարդման հարուստ տարրերով և ոճավորման համակարգով հայ մանրանկարչության այդ շրջանի եզակի նմուշներից է։ Հետաքրքիր է, որ արքայական ընտանիքի ոտքերի մոտ պատկերված գորգը, որոշ հետազոտողների կարծիքով, ավելի ուշ շրջանի եվրոպական կերպարվեստում քրիստոնեա-արևելյան գորգի պատկերման նախատիպերից է[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]