Գլեբ Սամոյլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեբ Սամոյլով
Բնօրինակ անունռուս.՝ Глеб Рудольфович Самойлов
Ծնվել էօգոստոսի 4, 1970(1970-08-04) (53 տարեկան)
Asbest, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերարտ ռոք, գոթիկ ռոք, Ինդաստրիալ մետալ, փսիխոդելիկ ռոք, Պոստ փանկ և electroclash?
Մասնագիտությունկոմպոզիտոր, lead vocalist, երգիչ, բանաստեղծ, բասկիթառահար և ռոք երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, բաս կիթառ և վոկալ
ԱնդամակցությունAgatha Christie?
Կայքagata.rip
thematrixx.ru
 Gleb Samoylov Վիքիպահեստում

Գլեբ Ռուդոլֆովիչ Սամոյլով (ռուս.՝ Глеб Рудо́льфович Само́йлов, օգոստոսի 4, 1970(1970-08-04), Asbest, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս երգիչ, երգահան, կոմպոզիտոր, The Matrixx խմբի ավագ, նախկինում եղել է «Ագաթա Քրիստի» խմբի ֆրոնտմեններից մեկը։ Վադիմ Սամոյլովի կրտսեր եղբայրը։

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ասբեստ քաղաքում։ Մայրը՝ Իրինա Վլադիմիրովնա Սամոյլովան, բժիշկ-ռեանիմատոլոգ է, հայրը՝ Ռուդոլֆ Պետրովիչը՝ ինժեներ[1]։

Վաղ տարիքից Սամոյլովը սիրեց Փինք Ֆլոյդ խմբի, Վլադիմիր Վիսոցկու, Ալֆրեդ Շնիտկեի երաժշտությունը։ Այդ հոբբիները մեծ ազդեցություն թողեցին նրա ապագա ստեղծագործության վրա։ Սամոյլովը տասնչորս տարեկանում գրել է իր առաջին «Дворник»[2][3] երգը։

«Ագաթա Քրիստի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվական

Չնայած սեփական խումբ ունենալու երազանքներին[2][3]՝ 1987 թվականին Գլեբ Սամոյլովը միանում է Պետր Մային, Ալեքսանդր Կոզլովին և իր ավագ եղբայր Վադիմ Սամոյլովին։ «Ագաթա Քրիստիի» պաշտոնական ծնունդը համարվում է 1988 թվականի փետրվարի 20-ին, այդ ժամանակ անց կացվեց խմբի առաջին համերգը այդ անվանումով Ուրալի Պոլիտեխնիկական համալսարանի դահլիճում։

Սկսելով 1991 թվականից մինչ խմբի գոյության ավարտը՝ 2010 թվականին նա համարվել է խմբի երաժշտության և տեքստերի հիմնական հեղինակ։ Երգերի մեծ մասը, այդ թվում՝ ամենահայտնիները գրել է նա[4]։

Նվագել է «Gibson Les Paul Standard», «Ibanez Roadstar II Bass», «Rickenbacker Bass 4001JG», «Schecter» կիթառներ։

The Matrixx[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվական

2010 թվականի հունվարից ստեղծագործական մտքերը կատարելու համար Գլեբ Սամոյլովը, դուրս գալով «Ագաթա Քրիստիի» շրջանակներից, ստեղծել է «Գլեբ Սամոյլff & The Matrixx» խումբը[5]։

The Matrixx-ը նման է հետաձգված պատմության։ Սա այն է, ինչ ես պետք է անեի 17 տարեկանում, եթե Ագաթան չլիներ։ «Ագաթա Քրիստին» իմ խումբը չէր, ինձ հրավիրեցին... Սեփական ստեղծագործությամբ կարողացա զբաղվել միայն 2010 թվականին։ Այս ընթացքում կուտակվեցին բազմաթիվ մարդկային ու բարոյական պարտքեր, որոնք փակեցի վերջին ալբոմում։ Մի հիմարի երազանքը կատարվեց, ուշ, բայց կատարվեց։

—Գլեբ Սամոյլով, 2019 թվականի ապրիլի 18[6]

Առաջին ալբոմները անսպասելի էին քննադատների և երկրպագուների համար[7], տեքտերը[8], երաժիշտների իմիջը[9], «Ագաթա Քրիստիին նման չլինելը» շոկի էին ենթարկել նրանց, խմբի անվան մեջ «хх» պարունակելը նույնպես որոշների մոտ դժգոհություն առաջացրեց[10]։ The Matrixx-ի լեյտմոտիվ կոմպոզիցիաները դարձան դաժան սիրո թեմաները, հակամարտություն ներքին մարդու և արտաքին աշխարհի և Աստծո միջև[11]։

The Matrixx պրոեկտում (…) շատ այլ բաղադրիչներ են հայտնվում։ Հիմնականը ինտեգրալ թատերական ներկայացումն է, որտեղ շքեղ լուսային շոուն, երաժիշտների ժեստերը, նրանց զգեստները, երգերի կարգը, բանաստեղծական ներդիրները, պարային համարները ա-լյա «Ласковый май», ինչպես նաև տեխնիկական «հնարքներ», ինչպես «տիկնիկային» հնչյունները հավասար նշանակություն ունեն որոշ երգերի ձայների համար։

—Դենիս Ստուպնիկով, km.ru , 2010 թվականի մայիսի 4[12]
2018 թվական

The Matrixx-ի երաժշտական ձեռագիրը էլեկտրական է, խումբը օգտագործում է ամենատարբեր ոճերը և նրանց համադրությունը։ Քննադատները նրա ոճերը դիտում են մոտավորապես մետալի, տեխնո-դենսի[13] կամ էլեկտրոկլեշի[14] երանգներով, ինչպես նաև Գլեբ Սամոյլովի թեթև ձեռքի շնորհիվ «նեոպոստգոթական»[15][16]։ Խումբը ձայնագրել է վեց ալբոմ, և նրանց յուրաքանչյուրը հանրության և քննադատների կողմից հակասական արձագանք ստացավ։ Օրինակ «Треш» ալբոմի մասին գրել են, որ երաժշտությունը ծամծմված է, երգերը չեն գրավում, ալբոմի անվանումը ասես որակի պակասի խոստովանությունն է[17], կրկներգը «мудацкий фильм — ужастик, мудацкий фильм — порнуха» կարելի է ընդունել ալբոմի հիմնական երգերի համառոտ վերապատում։ Լիրիկայի թեմատիկան հասնում է պեդոֆիլիզմից և հոմոսեքսուալիզմից մինչև պարզապես անհեթեթ բառերի շարք[17], և, որ ալբոմի ձայնը համեմատելի է արևմտյան լավագույն նմուշների հետ[18], շատ բազմազան և խորը ստեղծագործություն է[14], ռուսական ռոք երաժշտության ամենահետաքրքիր և հակասական ձայնագրություններից մեկը[19]։

Սամոյլովի իրերը ավելին են, քան պարզապես էներգիայի գնդակը, շատ ավելի մոտ է արվեստի կատեգորիային, քան պարզապես շարժման մեջ մտնելը։ Գլեբ Սամոյլովը իսկապես հանդես է գալիս ռոք-հերոսի կարգավիճակով (…) կա երաժշտություն զանգվածների համար, կան երգեր զգացմունքների համար, և կան երգեր խելքի համար։ Իսկ ռոքի իդեալական հերոսը նա է, ով համատեղում է այս ամենը։

—Պավել Սուրկով, Իզվեստիա, 2019 թվականի հուլիսի 22[20]

Անհատական ​​և համատեղ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեբ Սամոյլով և Անդրեյ Կոտով։ 2018 թվական

Բացառությամբ «Ագաթա Քրիստիին» և The Matrixx-ին, Գլեբ Սամոյլովը ձայնագրել է երկու անհատական ալբոմ՝ «Маленький Фриц» և «Свистопляска»։ 2005-իվ 2018 թվականները համագործակցել է տարբեր ինչպես սկսնակ, այնպես էլ հայտնի արտիստների և խմբերի հետ։ 2017-ից 2018 թվականներին զբաղվել է iPhone-ով և iPad-ով երաժշտության մշակմամբ։ Այս կոմպոզիցիաները նա անվանում է «էլեկտրոնային փորձեր»[21] կամ «կոլաժներ»[22]։

2018 թվականի ապրիլին «Էքսմո» հրատարակչությունը թողարկեց «Живые поэты» բանաստեղծությունների ժողովածու[23], որտեղ ներառվեց Գլեբ Սամոյլկովի «Մեկ։ Ինը։ Յոթ։ Երկու»[24]։

2018 թվականի նոյեմբերի 20-ին կայացավ պրես-կոնֆերանս, որի ժամանակ Սամոյլովը մի շարք հակասական մեկնաբանություններ է արել[25][26] «Ագաթա Քրիստի» խմբի պատմության վերաբերյալ[27]։ Պրես-կոնֆերանսը նվիրված էր «Агата Кристи 30: Тёмная сторона» հոբելյանական ծրագրին, որի պրեմիերան կայացավ դեկտեմբերի 2-ին «Известия-hall»[28][29] մոսկովյան ակումբում Անդրեյ Կոտովի և Գոշա Կուցենկոյի մասնակցությամբ[30]։ Ծրագրում ընդգրկված էին Ագաթա Քրիստիի հազվագյուտ երգեր, որոնք բաժանվել էին ինը տարի առաջ, որոնք չեն հնչել համերգների ժամանակ[30]։

2019 թվականի հունվարի 30-ին Գլեբ Սամոյլովը մասնակցեց Լինդայի ստեղծագործությանը նվիրված «Квартирника НТВ у Маргулиса» ձայնագրությանը[31]։ Երաժիշտները համատեղ կատարեցին «Добрая песня» երգը The Matrixx խմբի ռեպերտուարից։ Նախագիծը թողարկվեց եթեր մարտի 23-ի և 24-ի գիշերը ՆՏՎ ալիքով[32]։

2019 թվականի մայիսի 14-ին Սամոյլովը մասնակցեց «Փանկ-լիրիկա» փառատոնին, որտեղ կայացավ «Поезда» սինգլի համերգային պրեմիերան[33]։

2019 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում Գորբունովի անվան Մշակույթի Պալատում կայացավ համերգ[34]։ Արիտիստները և ռոք-երաժիշտները բեմում միավորվեցին «Գլոբալիս» սինֆոնիկ նվագախմբի հետ և երգեցին Վլադիմիր Վիսոցկու երգերը։ Համերգի մասնակիցներից մեկը Գլեբ Սամոյլովն էր, ով կատարեց «Балладу об уходе в рай» երգը[35]։ Այն հնչել է նաև Առաջին ալիքով 2020 թվականի հունվարի 21-ին՝ «Սեփական ուղու» մրցանակաբաշխության համերգային հատվածի ժամանակ[36]։

Մասնակիցներ Անվանում
1990 Մենաալբոմ «Маленький Фриц»
1992 Մենաալբոմ «Сви100пляска»
2001 Total խմբի հետ միասին Total-ի «Я не дышу» և «Алая-талая» երգերի հեղինակ։ 1
2005 Քաղաքապետի դերի հնչյունավորում (կենսուրախ դեմք) «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» մուլտֆիլմ-մյուզիքլի ռուսերեն կրկնօրինակում։
2005 —2007 Համատեղ Ալեքսանդր Ֆ․ Սկլյարի հետ «Ракель Меллер — Прощальный ужин» նախագիծ[37]
2008 «Ագաթա Քրիստի» խմբի կազմում, «Բի-2» խմբի հետ համատեղ «Теряю свет» երգ «Нечётный воин 2» նախագծի համար
2011 Ալեքսեյ Նիկոնովի հետ համատեղ «Գլեբ Սամոյլոff & The Matrixx» խմբի «Треш» ալբոմի «Делайте бомбы» երգ
2013 «Բարտո» խմբի հետ համատեղ «Բարտո» խմբի «Прекрасная эпоха» ալբոմի «Фонорезонатор (Мести)» երգ
«Բի-2» խմբի հետ համատեղ «Дрожь» երգ «Нечётный воин 3» նախագծի համար
«Գլեբ Սամոյլոff & The Matrixx» խմբի կազմում «Афганец» երգ «Нечётный воин 3» նախագծի համար
2015 Վասյա Օբլոմովի հետ համատեղ «Жить всегда» երգ
Լինդայի հետ համատեղ «Գլեբ Սամոյլոff & The Matrixx» խմբի «Резня в Асбесте» ալբոմի «Добрая песня» երգ
Տատյանա Լորիոնովայի, Կոնստանտին Բակրևի և ուրիշների հետ համատեղ Մասնակցություն խոյադելֆինների պաշտպանության մասին պատմող «Սև ձուկ» վավերագրական ֆիլմի ռուսերեն կրկնօրինակմանը[38]
«ՍտիմֆոնիՅԱ» խմբի հետ համատեղ «Последнее желание» քավեր
2016 «Գոլովա Մուեսսի» խմբի հետ համատեղ «Иллюминатор» նախագծի շրջանակներում «Параллельные линии» երգ[39], որը նվիրված է Իլյա Կորմիլցևի հիշատակին և ստեղծագործությանը
Ալեքսեյ Մոգիլևսկիի հետ համատեղ «Иллюминатор» նախագծի շրջանակներում «Бриллиантовые дороги» երգ[39], որը նվիրված է Իլյա Կորմիլցևի հիշատակին և ստեղծագործությանը
2017 «Би-2» խմբի հետ համատեղ «Хали-Гали Кришна» քավեր[40]
«25/17» խմբի հետ համատեղ «25/17» խմբի «Умереть от счастья» ալբոմի «Дурачок» երգ
2018 «Не называется», «Советский Волшебник» կոմպոզիցիաներ[41]
Ալեսյա Մանկովսկայի հետ համատեղ «Маяковский» տեսանյութի կոլաժ «Послушайте!»[41], «Если ты знаешь» և «Поезда, поезда» կոմպոզիցիաների համար
The Matrixx խումբը, Անդրեյ Կոտովի և Գոշա Կուցենկոյի մասնակցությամբ «Агата Кристи 30: Тёмная сторона» նախագիծ
2018 —2019 Գլեբ Սամոյլով «SoundDraxx»
Տարեթիվ Անվանում
2018 թվականի դեկտեմբերի 23 «Moscwariki & все все все»[42]
2019 թվականի հունվարի 16 «Ёлочка, гори»[43]
2019 թվականի ապրիլի 21 «Детка-Конфетка»[44]
2019 թվականի հունիսի 8 «Советский волшебник»[45]
2019 թվականի հունիսի 21 No comment[46]
2019 թվականի հուլիսի 25 Andy Kaufman[47]
2019 թվականի սեպտեմբերի 29 LADOГА Летом Девятнадцатого[48]
2019 թվականի նոյեմբերի Chanson Radio НУАРЪ[49]
2019 թվականի նոյեմբերի 21 Hitchpop[50]
2019 թվականի դեկտեմբերի 9 «Also Sprach недотыкомка»[51]
2019 թվականի դեկտեմբերի 11 «С Днём Рождения Мамлеева»[52]
2019 թվականի դեկտեմբերի 30 «Shades of Red ИЛИ Цирк Уехал , Клоун Нет»[53]
2019 Ալեսյա Մանկովսկայի հետ համատեղ
Տարեթիվ Անվանում
2019 թվականի մայիսի 8 Pœzdenž & Brainløøp[54]
2020 Գլեբ Սամոյլով
Տարեթիվ Անվանում
2020 թվականի փետրվարի 5 «На Дальних ВнеЗемелья Рубежах»[55]
2020 թվականի փետրվարի 17 «Царь Птица»[56]
2020 թվականի փետրվարի 19 «2020»[57]
2020 թվականի ապրիլի 12 «СПоследнимДнёмПобеды[58]
2020 թվականի հունիսի 22 «Чёрный ящик»[59]
2020 թվականի հուլիսի 20 «Все Знать.2016»[60]
2023 Գլեբ Սամոյլովը Ալեքսեյ Շոլոխովի (Տրանսիլվանիա) և Դիմա Նեվրելոմի հետ (Ю.L.A) "Страшно" կոմպոզիցիա

Սամոյլով եղբայրների վեճ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարին Վադիմ Սամոյլովի[61] խնդրանքով Գլեբ Սամոյլովը մասնակցեց[62] «Ագաթա Քրիստիի» «Նոստալգիկ համերգներին», ինչից հետո վեճ սկսեց նրան չվճարված հոնոնարի շուրջ[61][63]։ Վադիմը մեկնեց «Ագաթա Քրիստի. Բոլոր երգեր» շրջագայությանը[64], ինչպես նաև սկսեց Գլեբի գրած երգերը կատարել «Ագաթա Քրիստիի» կազմում, որոնց կատարում էր միայն Գլեբը։

Երկու հայց ներկայացվեց՝ հեղինակային իրավունքի խախտման[65] և փողի համար[66], ինչը դարձավ դատական ​​հայցերի և մամուլում ակտիվ քննարկման սկիզբ[67][68][69]։ Հեղինակային իրավունքի վերաբերյալ հայցը մերժվեց[63][65][70][71], սակայն դրամական պահանջը հիմնավորված ճանաչվեց, և գործը վճռվեց ի օգուտ Գլեբի[72][73]։

Դրանից հետո Վադիմ Սամոյլովը գումարի համար վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, և գործը վերադարձվել է Սավելովսկի դատարան[74]՝ նոր քննության։ Սավելովսկի շրջանային դատարանի 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ դրամական միջոցների վերականգնման հայցը մերժվել է։ Այս որոշումը ուժի մեջ է մտել Մոսկվայի քաղաքային դատարանի 2019 թվականի մայիսի 24-ի վերաքննիչ վճռով[75]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսնությունը եղել է նկարչուհի Տատյանայի հետ (ամուսնացել է 1992 թվականին)[76]։ Ունի Գլեբ անունով որդի (ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 27-ին)։

Երկրորդ ամուսնությունը եղել է դիզայներ Աննա Չիստովայի հետ։

Երրորդ անգամ ամուսնացել է (ամուսնացած է 2016 թվականից) լրագրողուհի Տատյանա Լերիոնովայի հետ[77]։

Սկավառակագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ագաթա Քրիստի» խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 — «Второй фронт»
  • 1989 — «Коварство и любовь»
  • 1991 — «Декаданс»
  • 1993 — «Позорная звезда»
  • 1995 — «Опиум»
  • 1997 — «Ураган»
  • 1998 — «Чудеса»
  • 2000 — «Майн Кайф?»
  • 2004 — «Триллер. Часть 1»
  • 2010 — «Эпилог»

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 — «Маленький Фриц»
  • 1992 — «Сви100пляска»

Էլեկտրոնային երաժշտությամբ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 12.10.2018 — «Советский Волшебник.m4a»

The Matrixx խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — «Прекрасное жестоко»
  • 2011 — «Треш»
  • 2013 — «Живые, но Мёртвые»
  • 2014 — «Light»
  • 2015 — «Резня в Асбесте»
  • 2017 — «Здравствуй»

Սինգլներ և ЕР[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 — «Поёт душа», «Поезда, поезда»
  • 2021 — EP2021

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ագաթա Քրիստի» խմբի տեսանյութերը՝ Գլեբ Սամոիլովի մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարեթիվ Անվանում Ռեժիսոր Գլեբ Սամոյլովի մասնակցություն
1988 «Наша правда»
Անդրեյ Ռազբաշ Կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
1989 «Viva Kalman!»
Անդրեյ Ռազբաշ Կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
1989 «Сытая свинья»
Անդրեյս Աբոլս և Կիրիլ Կոտելնիկով Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
1989 «Канкан»
Կիրիլ Կոտելնիկով Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
1994 «Нисхождение»
Իգոր Պեսոցկի Երգահան, կատարող
1994 «Как на войне»
Իգոր Պեսոցկի, Վլադիմիր Կոզլովսկի Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
1994 «Новый год»
Յուրի Մորոզով Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
1994 «Сказочная тайга»
Վիկտոր Կոնիսևիչ Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
1995 «Опиум для никого»
Անատոլի Բերսենև Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
1995 «Чёрная луна»
Վիկտոր Կոնիսևիչ Տեսահոլովակում նկարահանվել է երգահան, կատարող
1996 «Два корабля»
Վիկտոր Կոնիսևիչ Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
1997 «Моряк»
Անդրեյ Լուկաշևիչ Տեսահոլովակում նկարահանվել է երգահան, կատարող
1998 «Ковёр-вертолёт»
Վիկտոր Կոնիսևիչ Երգահան, կատարող
1999 «Дорога паука»
Գլեբ Օրլով, Ալեքսեյ Մուրավյով Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2000 «Секрет»
Գլեբ Օրլով, Ալեքսեյ Մուրավյով Տեքստի հեղինակ, երաժշտություն, կատարող, տեսահոլովակի սցենարի հեղինակ, նկարահանվել է տեսահոլովակում
2000 «Выпить море»
Սամոյլով եղբայրներ Տեքստի, երաժշտության հեղինակ, կատարող, տեսահոլովակի կոնցեպտի համահեղինակ, նկարահանվել է տեսահոլովակում
2001 «Пуля»
Վիկտոր Կոնիսևիչ Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2004 «Триллер»
Անդրեյ Լուկաշևիչ Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2005 «Весёлый мир»
Անդրեյ Լուկաշևիչ Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2008 «Подвиг»
Միխայիլ Նիկադիմով Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2009 «Сердцебиение»
Անդրեյ Կապլև Կատարող, նկարահանվել է տեսահոլովակում

The Matrixx խմբի տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարեթիվ Անվանում Ռեժիսոր Գլեբ Սամոյլովի մասնակցություն
2010 «Никто не выжил»
Վալերիա Գայ Գերմանիկա Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2010 «Любовью»
Արտյոմ Պուգաչ Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2011 «Делайте бомбы»
Դմիտրի Չեռնով Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2012 «Космос»
Վլադիմիր «Սվետոզար» Մասլակով Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2012 «Мы под огнём»
Իգոր Բրոննիկով Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2013 «Романтика»
Սերգեյ Լյուլին Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2014 «Космический десант»
Եկատերինա և Վադիմ Շատրովներ Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2014 «Партизаны»
Անդրեյ Կովանդո Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2015 «Живой»
Եվգենի Լևկովիչ Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2015 «Добрая песня»
Դմիտրի Զվյագին Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2017 «Звезда»
Նինա Դիաղիլևա, Դանիլա Զոտով և Ասյա Ֆրի Տտեքստի և երաժշտության հեղինակ, կատարող, նկարահանվել է տեսահոլովակում

Տեսակոլաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարեթիվ Անվանում Տեսանյութի հեղինակ Գլեբ Սամոիլովի մասնակցությունը
2018 «Маяковский»
Ալեսյա Մանկովսկայա Երգի խոսքերի, երաժշտության հեղինակ, կատարող
2018 «Если ты знаешь»
Ալեսյա Մանկովսկայա Երգի խոսքերի, երաժշտության հեղինակ, կատարող
2018 «Поезда»
Ալեսյա Մանկովսկայա Երգի խոսքերի, երաժշտության հեղինակ, կատարող
2019 «Детка-Конфетка»
Գլեբ Սամոիլով Տեքստի, երաժշտության, տեսահոլովակի, կատարող հեղինակ
2019 Pœzdenž & Brainløøp
Գլեբ Սամոյլով, Ալեսյա Մանկովսկայա Տեքստի, երաժշտության, տեսահոլովակի, կատարող հեղինակ
2019 «Советский Волшебник»
Գլեբ Սամոիլով Տեքստի, երաժշտության, տեսահոլովակի, կատարող հեղինակ
2019 No comment
Գլեբ Սամոիլով Տեքստի, երաժշտության, տեսահոլովակի, կատարող հեղինակ
2019 Andy Kaufman
Գլեբ Սամոիլով Տեքստի, երաժշտության, տեսահոլովակի, կատարող հեղինակ
2019 LADOГА Летом Девятнадцатого
Գլեբ Սամոիլով Տեքստի, երաժշտության, տեսահոլովակի, կատարող հեղինակ

Աուդիոփորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարեթիվ Անվանում Գլեբ Սամոյլովի մասնակցություն
2019 Chanson Radio НУАРЪ[49] Երաժշտության հեղինակ, կատարող
Hitchpop[50] Երաժշտության հեղինակ, կատարող
«Also Sprach недотыкомка»[51] Երաժշտության հեղինակ, կատարող
2020 «На Дальних ВнеЗемелья Рубежах»[55] Երաժշտության հեղինակ, կատարող
«Царь Птица»[56] Երաժշտության հեղինակ, կատարող
«Больше ТрёхНеСобираться»[57] Երաժշտության հեղինակ, կատարող
«СПоследнимДнёмПобеды!»[58] Երաժշտության հեղինակ, կատարող
«Чёрный ящик»[59] Երաժշտության հեղինակ, կատարող

Համատեղ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարեթիվ Անվանում Ռեժիսոր Գլեբ Սամոյլովի մասնակցություն
2008 «Բի-2» — «Всё, как он сказал»
Կիրիլ Կուզին Կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2014 «Բի-2» — «Хипстер»
Իրինա Միրոնովա Կատարող, նկարահանվել է տեսահոլովակում
2017 «Բի-2» — «ХалиГалиКришна»
Կատարող

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկամ տարեթիվ Անվանում
2010 Ֆիլմ «Էպիլոգ» (DVD)
2011 «Прекрасное жестоко» ալբոմի շնորհանդես (DVD)
2014 Ֆիլմ «Ես չեմ փոխվի!» (DVD)
2016 «Ինչպես պատերազմի ժամանակ» դոկումենտալ ֆիլմ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Доманский, Ю. В. Рок-поэзия: филологический ракурс. — М.: Intrada, 2015. — 273 с. — ISBN 978-5-8125-2133-2.
  • Карасюк, Д. Ю. Агата Кристи. Черные сказки белой зимы. — М.: АСТ, 2018. — 304 с. — ISBN 978-5-17-108320-5.
  • Козырев, М. Н. Мой Rock-n-Roll. Трилогия. Том 1. Black Book. — М.: Гаятри/Livebook, 2007. — 192 с. — ISBN 978-5-9689-0077-7, ISBN 5-9689-0077-6.
  • Май, П. В. «Агата Кристи» — как всё начиналось —Журнал «Урал» № 9, 2015
  • Русская рок-поэзия: текст и контекст. Сборник. Научный журнал. — Е.: Федеральное государственное бюджетное образовательное учреждение высшего профессионального образования «Уральский государственный педагогический университет», 1998—2017 гг. — ISBN 2413-8703
  • Стогов, И. Ю. Агата Кристи. Песни Веры и Отчаяния. — М.: Амфора, 2007. — 200 с. — ISBN 978-5-367-00422-9.
  • Чернин, А. А. Наша музыка. Полная история русского рока, рассказанная им самим.. — М.: «РИПОЛ Классик», 2017. — 224 с. — ISBN 978-5-521-00289-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александра Шаповал (2013 թ․ օգոստոսի 3). «3 главных музыкальных проекта Глеба Самойлова». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 Михаил Козырев (2019 թ․ մայիսի 11). «Глеб Самойлов: «Я постмодернистом родился в городе Асбесте»». Телеканал «Дождь». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  3. 3,0 3,1 Михаил Козырев (2019 թ․ մայիսի 11). «Текст интервью «Я постмодернистом родился в городе Асбесте» на официальном сайте группы «Агата Кристи»». «Телеканал Дождь». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  4. «Сайт РАО». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  5. «Большое интервью с Глебом Самойловым». Журнал RockOracle №5, 2011 (1 ноября 2011). Текст статьи на сайте группы "Агата Кристи". Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «Глеб Самойлов: «Между нами и властью — пропасть»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  7. Алексей Мажаев (2010 թ․ հոկտեմբերի 11). «Рецензия на альбом «Прекрасное жестоко» Глеба Самойлова». infinitiv.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  8. Денис Ступников. «Глеб Самойлов (экс-«Агата Кристи»): «В новом проекте мы будем играть неопостготику»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  9. Алексей Щеголев (2011 թ․ նոյեմբերի 8). «Секс, Треш и рок-н-ролл Глеба Самойлова». Проект ИNАЧЕ. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «"Прекрасное жестоко"». КоммерсантЪ Weekend. 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  11. Никита Жуков. ««Послушайте!» Реценция на новый альбом группы «The Matrixx»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  12. ««Глеб Самойлoff и The Matrixx» устроили премьеру грандиозного шоу | KM.RU». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  13. Алексей Мажаев (2011 թ․ հոկտեմբերի 2). «Глеб Самойлов и Matrixx – «Треш». Рецензия». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  14. 14,0 14,1 А. Щеголев (2013 թ․ ապրիլի 29). «Глеб Самойлов: Сейчас у власти находятся инфернальные персонажи». Rugrad.eu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  15. Марина Сергученкова (2014 թ․ մարտի 3). «В Смоленск с акустическим концертом приехал Глеб Самойлов». Смоленские новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  16. «ROCKCOR N8 (2017) — ГЛЕБ САМОЙЛОFF & THE MATRIXX: ЗДРАВСТВУЙ, ДРУЖОК…». Текст статьи на сайте группы «Агата Кристи». 2017 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  17. 17,0 17,1 Парфенов М. С. «Трешак от Самойлова». DARKER. №7 ноябрь 2011. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  18. Роман Давыдов. «Готика вокруг нас». DARKER. №4 апрель 2013. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  19. Алексей Щеголев (2011 թ․ նոյեմբերի 8). «Секс, треш и рок-н-ролл Глеба Самойлова». ИNАЧЕ. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  20. «Коллективное сознательное | Мнения | Известия». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  21. Евгения Смехова (2018 թ․ նոյեմբերի 27). «Глеб Самойлов: «Я всегда писал о себе»». Musecube.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  22. «НСН – Тёмная сторона». Официальный сайт группы "Агата Кристи". 2018 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  23. «В издательстве "Эксмо" вышла антология стихотворений "Живые поэты"». Российская газета. 2018 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  24. «Один. Девять. Семь. Два». Официальный сайт группы «Агата Кристи». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  25. «Глеб Самойлов назвал неожиданную причину распада "Агаты Кристи"». РЕН ТВ. 2018 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  26. «Глеб Самойлов пожаловался на травлю в «Агате Кристи»». Газета.Ru. 2018 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  27. «Реакция СМИ на пресс-конференцию». Яндекс.ру. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  28. Александр Малюта (2018 թ․ դեկտեմբերի 3). «Фотоотчет: Глеб Самойлов, Известия Hall». Radar Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  29. Анна Григорьева (2018 թ․ դեկտեմբերի 3). «Фоторепортаж. Глеб Самойлов. АГАТА КРИСТИ 30. Темная сторона. Известия Hall. 2 декабря 2018». Рок-Маяк. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  30. 30,0 30,1 Санд (2018 թ․ դեկտեմբերի 4). «Глеб Самойлов на юбилее Агаты Кристи показал "тёмную сторону" группы». rRock.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  31. «Глеб Самойлов и Линда на «Квартирнике у Маргулиса»». The MATRIXX Official. 2019 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  32. «Линда выступит на «Квартирнике НТВ у Маргулиса»». NTV.RU. 2019 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  33. «Панк-Лирика». Официальный сайт группы «Агата Кристи». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  34. «Песни Владимира Высоцкого в исполнении симфонического оркестра ГЛОБАЛИС». Сайт ДК им. Горбунова. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  35. Ольга Брель. «ДК им.Горбунова.15.11.19. Глеб Самойлов..Баллада об уходе в рай». Youtube-канал. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  36. «Своя колея». www.1tv.ru. 2020 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  37. «Москва 24 ― «Правда 24»: Александр Скляр о Вертинском и русском роке». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  38. Виктория Смыслова (2014 թ․ հունվարի 19). «Овца в волчьей шкуре: «Чёрный плавник»». lumiere-mag.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  39. 39,0 39,1 «Проект Иллюминатор». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  40. «Кавер Би-2». nsn. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  41. 41,0 41,1 «The Soviet Wizard». Официальный сайт группы «Агата Кристи». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  42. ««SoundDraxx» – Moscwariki & все все все». Официальный сайт группы «Агата Кристи». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  43. «Ёлочка, гори». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  44. «Детка-Конфетка». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  45. «Советский Волшебник». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  46. «No comment». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  47. «Andy Kaufman». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  48. «LADOГА Летом Девятнадцатого». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  49. 49,0 49,1 «Chanson Radio НУАРЪ». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  50. 50,0 50,1 «Hitchpop». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  51. 51,0 51,1 ««Also Sprach недотыкомка»». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  52. «С Днём Рождения Мамлеева». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  53. «Shades of Red ИЛИ Цирк Уехал , Клоун Нет». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  54. «Pœzdenž & Brainløøp». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  55. 55,0 55,1 «Глеб Самойлов (The Matrixx) – На Дальних ВнеЗемелья Рубежах (5.02.2020)». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  56. 56,0 56,1 «Глеб Самойлов (The Matrixx) – «Царь Птица» (17.02.2020)». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  57. 57,0 57,1 «БольшеТрёхНеСобираться». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  58. 58,0 58,1 «СПоследнимДнёмПобеды!». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  59. 59,0 59,1 «Чёрный ящик». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  60. «Всё знать». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  61. 61,0 61,1 Евгений Резник (2015 թ․ մայիսի 24). «Глеб Самойлов: Мой брат меня обманул». Кублог.ру. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  62. Ирина Варкентин (2014 թ․ դեկտեմբերի 19). «Глеб Самойлов, экс «Агата Кристи»: «Кризис не вытолкнет меня из России. Кому я нужен на Западе? Да никому!»». 66.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  63. 63,0 63,1 «Суд разрешил Вадиму Самойлову исполнять песни "Агаты Кристи" в одиночку». Официальный YouTube канал ВГТРК. 2016 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  64. «Глеб Самойлов обвинил своего брата в рейдерском захвате "Агаты Кристи"». ИА НСН. 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  65. 65,0 65,1 «Информация по делу № 02-5383/2016». Суды общей юрисдикции г. Москвы. Официальный портал.
  66. «Информация по делу № 02-1654/2017». Суды общей юрисдикции г. Москвы. Официальный портал. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  67. «Глеб Самойлов подал в суд на Вадима Самойлова из-за песен "Агаты Кристи"». Life.ru. 2016 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  68. «Глеб Самойлов требует завести на Вадима уголовное дело за кражу песен». Газета "Комсомольская правда". 2016 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  69. «Как на войне Вадим и Глеб Самойловы поссорились из-за денег, Донбасса и песен «Агаты Кристи»». Meduza. 2016 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  70. «Братья Самойловы делят "Агату Кристи"». Официальный YouTube канал ВГТРК. 2016 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  71. «Дело № 02-5383/2016 - Мотивированное решение». Суды общей юрисдикции г. Москвы. Официальный портал. 2016 թ․ հոկտեմբերի 10.
  72. «Суд обязал Вадима Самойлова выплатить брату 4,3 млн рублей». ТАСС. 2017 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  73. «Дело № 02-1654/2017 - Определение суда апелляционной инстанции». Суды общей юрисдикции г. Москвы. Официальный портал. 2017 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  74. «Суд отменил взыскание долга с экс-лидера "Агаты Кристи" Вадима Самойлова в пользу брата». TACC. 2018 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  75. «Информация по делу № 02-5942/2018». Официальный портал судов общей юрисдикции города Москвы. 2019 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  76. Глеб Самойлов женился на девушке старше себя на 6 лет // Летопись. «Агата Кристи» как эпоха.. Архивировано из первоисточника 16 Հոկտեմբերի 2020.
  77. «Экс-солист "Агаты Кристи" Глеб Самойлов женился на копии Натальи Орейро». Hello! Россия. 2016 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեբ Սամոյլով» հոդվածին։