Գիշերածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գիշերածին, գիշերածինազգիների ընտանիքի բազմամյա, պալարավոր խոտաբույս։ Ցողունները ունեն մոտ մեկ մետր բարձրություն։ եևրևները ձվաձև են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղիկները ձագարաձև են, բուրավետ, սպիտակ, դեղին և կարմիր, կուլտուրական սորտերինը՝ երբեմն զոլավոր՝ հավաքված ողկուզաձև ծաղկաբույլերում։ Ծաղիկները երեկոյան բացվում, իսկ առավոտյան փակվում են, ամպամած օրերին բացված են մնում նաև ցերեկը։ Բազմանում է հիմնականում սերմերով։ Վայրի վիճակում հանդիպում է Ամերիկայի արևադարձային շրջաններում։ Տարածված դեկորատիվ բույս է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 73 CC-BY-SA-icon-80x15.png