Գինեգործների կանոնները (ֆիլմ)
Գինեգործների կանոնները (անգլ.՝ The Cider House Rules), ռեժիսոր Լասե Հալսթրյոմի ֆիլմը, որը նկարահանվել է ըստ Ջոն Իրվինգի համանուն վեպի (1985):
Սյուժե (դիպաշար)
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվական։ Ինչ-որ տեղ հեռվում ընթանում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ որբերի Սենթ Քլաուդ կացարանում՝ Նոր Անգլիայի ծայրագավառում, լուծվում են մարդկային այլ խնդիրներ։ Կացարանը ղեկավարում է բժիշկ Լարչը։ Պատանի Հոմեր Ուելսը մեծացել է մանկատանը և երբեք չի լքել դրա սահմանները։ Նա չի ստացել մասնագիտական կրթություն, բայց նաև առաջադիմել է մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ՝ օգնելով բժիշկ Լարչին։ Ժամանակ առ ժամանակ նրանք անցկացնում են հղիության ընդհատման կիսաօրինական գործողություններ։ Որբանոց են գալիս Քենդի Քենդալը և նրա սիրելի Ուոլի Ուորթինգտոնը, որը շուտով պիտի մեկնի ճակատ։ Քենդին հղի է և խնդրում է աբորտ անել։
Հոմերը մոտիկից ծանոթանում է մի զույգին և վիրահատությունից հետո Քենդիի հետ լքում է Սենթ Քլոուդը, որպեսզի ճանաչի մեկ այլ կյանք, որի մասին միայն երազել էր։ Նա տեղափոխվում է անմիջապես ծովի ափին գտնվող Ուորթինգտոնների կալվածք։ Այնտեղ սփռված են պտղատու այգիներ, Սայդեր Հաուս խնձոր են հավաքում և խնձորօղի պատրաստում։ Հոմերը որոշում է որպես աշխատող մնալ ֆերմայում, նա խնձոր է հավաքում և օմարներ բռնում։ Շուտով Հոմերը դառնում է հիանալի բերքահավաք և շուտով ընկերներ են հայտնվում սեզոնային սևամորթ աշխատողների շրջանում՝ գլխավորությամբ Արթուր Ռոուզի։ Ուոլին գնում է պատերազմ։ Քենդի տխրում է մենակությունից եւ շուտով մերձենում է Հոմերի հետ. նրանց միջև առաջանում է կապ։
Բժիշկ Լարչը փորձում է վերադարձնել Հոմերին։ Նրանք նամակագրական կապ ունեն։ Լարչը կեղծել է փաստաթղթերը և բժշկական դիպլոմը ու առաջարկում է կացարանի հոգաբարձուների խորհրդին Հոմեր Ուելսի թեկնածությունը։ Սակայն Հոմերին դուր է գալիս իր կենսակերպը և չի պատրաստվում վերադառնալ։ Ֆերմայում սկանդալ է տեղի ունենում։ Արթուրի աղջիկը՝ խնձոր հավաքող Ռոզի Ռոուզը, հղիացել է և, ինչպես պարզվում է, իր հորից։ Հոմերն առաջարկում է աբորտ անել, և նա համաձայնում է։ Փորձելով փախչել՝ Ռոզին մի քանի անգամ հարվածել է հորը դանակով և դիմել է փախուստի։ Արթուրը մահից առաջ խնդրում է ասել, որ ինքն ինքնասպան է եղել։
Ուոլի Ուորթինգտոնից տխուր լուրեր են գալիս։ Նրա ինքնաթիռը խփել են, և նա ջունգլիներով փախչելիս հիվանդացել է էնցեֆալիտով։ Ուոլին գոտկատեղից ներքև կաթվածահար է։ Քենդի որոշում է մնալ նրա հետ և խնամել հաշմանդամին։
Որբանոցից գալիս է նամակ, որում հաղորդվում է եթերի մեծ չափաբաժնից մահացած բժիշկ Լարչի մահվան մասին։ Վերջում Հոմեր Ուելսը վերադառնում է Սենթ Քլաուդ որբանոց և ղեկավարում այն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Դեր |
|---|---|
| Թոբի Մագուայեր | Հոմեր Ուելս |
| Մայքլ Քեյն | Բժիշկ Ուիլբեր Լարչ |
| Շարլիզ Թերոն | Քենդի Քենդալ |
| Փոլ Ռադ | լեյտենանտ Ուոլլի Ուորթինգտոն |
| Դելրոյ Լինդո | Արթուր Ռոուզ |
| Էրիկա Բադու | Ռոզ Ռոուզ |
| Հևի Դի | Պիչիզ |
| Կիրան Կալկին | Բասթեր |
| Ջեյն Ալեքսանդր | քույր Էդնա |
| Քեթի Բեյքեր | քույր Անջելա |
| Քեյթ Նելիգան | Օլիվիա Ուորթինգտոն |
| Փաս դե լա Ուերտա | Մերի Ագնես |
| Ջ.Ք. Սիմոնս | Ռեյ Քենդալ |
| Էվան Պարկե | Ջեք |
| Ջիմմի Ֆլինն | Վերնոն |
| Էրիկ Պեր Սալիվան | Ֆուզզի Ս. |
| Սքայ Մաքքոուլ Բարտուսյակ | Հեյզել |
Ֆիլմի նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորը պետք է լիներ Ֆիլիպ Բորսոսը, բայց նա մահացավ լեյկոզից նախքան նկարահանումների մեկնարկը։ Ռեժիսորական աթոռի մյուս հավակնորդ Մայքլ Ուինթերբոտը սցենարի հեղինակ Ջոն Իրվինգի հետ ապագա ֆիլմի հարցում տեսակետների բախում ունեցավ։ Իրվինգը ֆիլմում խաղացել է կայարանի վերակացուի, իսկ նրա որդին՝ Քոլինը, կատարել է մայոր Ուինսլոուի դերը, որը ֆերմա է գալիս Ուոլիի մասին լուրերով։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 - երկու «Օսկար» մրցանակ՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում (Մայքլ Քեյն), լավագույն սցենար (Ջոն Իրվինգ), ինչպես նաև 5 անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Ռիչարդ Ն. Գլադշթեյն), լավագույն ռեժիսոր (Լասե Հալսթրյոմ), բեմադրող նկարչի լավագույն աշխատանք (Դևիդ Գրոփմեն, Բեթ Ա. Ռուբինո), լավագույն մոնտաժ (Լիզա Զենո Չուրգին), լավագույն երաժշտություն (Ռեյչել Փորթման)։
- 2000 - «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում (Մայքլ Քեյն), լավագույն սցենար (Ջոն Իրվինգ)։
- 2000 - BAFTA մրցանակի երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի անվանակարգում (Մայքլ Քեյն)։
- 2000 - ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի (Մայքլ Քեյն) համար, ինչպես նաև լավագույն դերասանական կազմ անվանակարգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 http://www.imdb.com/title/tt0124315/
- 1 2 3 4 5 http://www.metacritic.com/movie/the-cider-house-rules
- 1 2 3 http://www.filmaffinity.com/en/film124347.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ ComingSoon.it — 1999.
- 1 2 3 4 5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=23319.html
- 1 2 3 http://stopklatka.pl/film/wbrew-regulom
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 http://www.bbfc.co.uk/releases/cider-house-rules-0
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 http://www.imdb.com/title/tt0124315/fullcredits
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=ciderhouserules.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գինեգործների կանոնները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գինեգործների կանոնները»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Գինեգործների կանոնները»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Գինեգործների կանոնները»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում։
- Ռոջեր Էբերթի գրաքննադատությունը
- New York Times-ի գրաքննադատությունը
| ||||||||||
- Մենում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1999 դրամա ֆիլմեր
- 1999 ֆիլմեր
- Miramax ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մենում
- Ֆիլմեր ինցեստի մասին